Գողգոթավանք
Գողգոթավանք, Հայաստանի Լոռու մարզի Այգեհատ գյուղատեղիում պահպանվող X-XVII դարերին պատկանող միակ կանգուն եկեղեցին[1]։
Գողգոթավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տարածաշրջան | Լոռու մարզ |
Դավանանք | ![]() |
Հիմնադիր | Սամուէլ |
Հիմնադրված | 1180-ական թվականներ |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԵկեղեցին տեղական բարբառով անվանում են Գոգոթավանք, որը մեզ է փոխանցվել բանահյուսությունների միջոցով։ Անվանումը առնրություն ունի Երուսաղեմի մերձակա Գողգոթա սրբացված լեռան հետ, ուր, ըստ ավանդության, թաղված է նախահայր Ադամը, և ուր խաչվել է Հիսուս Քրիստոսը[1]։
Աղոթասրահն իր որմերի վիմական արձանագրություններում պարզապես կոչվում է եկեղեցի՝ առանց որևէ անվան, իսկ Քոբայրավանքի Արևշահի արձանագրության մեջ՝ Բդաեթի (Իգահատի) սուրբ Կաթողիկե՝ այն Մարիամաշեն Կաթողիկեի հետ չշփոթելու համար[1]։
Պատմություն
խմբագրելԸստ ամենայն հավանականության՝ Գողգոթավանքի Կաթողիկեն կառուցվել է 1180-ական թվականներին Սամուէլի կողմից։ Սակայն, հավանաբար, եկեղեցին կրկին միջամտությունների կարիք է ունեցել և ավելի ուշ Մարիամ Կյուրիկյանը, նվիրվելով այդ սուրբ գործին, սալարկել ու զուգել է այն, և վերաշինված աղոթարանը, ըստ կարգի, վերստին օծվել է 1223 թվականին. այսպիսի ենթադրության հիմք է տալիս մուտքի կիսաշրջան ճակատաքարի արձանագրությունը։ Ըստ Հաղպատի վանական համալիրի մի ընծայագրի վկայության՝ նույն Մարիամը՝ Կյուրիկե թագավորի դուստրը, 1200 թվականին Իգահատ (Յայգհատ) գյուղից մի ճորտ-շինական է ընծայել Ս. Նշան եկեղեցուն։ Ըստ երևույթին, նույն դարում եկեղեցին նորոգել են Գալիանեն ու իր եղբայր Սարգիսը[1]։
Կառուցվածք
խմբագրելԳողգոթավանքի Ս. Կաթողիկեն սրբատաշ բազալտով շարված երկթեք լանջերով միանավ սրահ է, որը մեզ է հասել ամբողջական վիճակում, մասնակիորեն խարխլված են ծկասալերն ու ներսի սալահատակը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (2012). «Իգահատ գյուղատեղ». Դիվան հայ վիմագրության. «Գիտություն» հրատ.: 339. ISBN 978-5-8080-0981-3.