Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1947
Անվանված էՍտեփան Զորյան
ՏնօրենԳալստյան Սուսաննա
Աշակերտներ894
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Արաբկիր վարչական շրջան, Հրաչյա Քոչար 13

Պատմություն Խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Արաբկիր փողոցի վրա գտնվող մասնավոր տանը։ Ունեցել է ութ դասարան, ութ ուսուցիչ։ Ստեփան Զորյանի անվամբ անվանակոչվել է 1968 թվականի հոկտեմբերի 14-ին։ 1994 թվականին դպրոցը ներգրավվել է այլընտրանքային կրթության մի շարք ծրագրերում և դասընթացներում՝ Կիրառական տնտեսագիտություն, Բարոյագիտություն, Հոգեբանություն, Տրամաբանություն, Քայլ առ քայլ, Էկոլոգիա, Առողջապահություն, Կյանքի հմտություններ, Բարև, Երիտասարդական նվաճումներ, Պատանեկան նվաճումներ, Մարդը՝ մարդուն, Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ։ Դպրոցի ռազմագիտության կաբինետը և հրաձգարանն անվանակոչվել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներ, դպրոցի նախկին շրջանավարտներ Գագիկ Գևորգյանի և Անդրանիկ Ներսիսյանի անուններով։

 

Միջոցառումներ Խմբագրել

Դպրոցում իրականացվում է Ստեփան Զորյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, խոնարհման դաս գրողի շիրիմի մոտ՝ Կոմիտասի անվան պանթեոնում, իրականացնում է Հայոց բանակի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներ, Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ազգային տուրքի նվիրատվություն «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին[1][2]։

Շրջանավարտներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել