Գոթֆրիդ Բյոմ

գերմանացի ճարտարապետ, քանդակագործ

Գոթֆրիդ Բյոմ (գերմ.՝ Gottfried Böhm, հունվարի 23, 1920(1920-01-23)[1][2][3][…], Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - հունիսի 9, 2021(2021-06-09)[5], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]), գերմանացի ճարտարապետ և քանդակագործ։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։

Գոթֆրիդ Բյոմ
գերմ.՝ Gottfried Böhm
Ծնվել էհունվարի 23, 1920(1920-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրՕֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
Մահացել էհունիսի 9, 2021(2021-06-09)[5] (101 տարեկան)
Վախճանի վայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան
ԱշխատավայրԱխենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներSt. Hildegardis?, St. Maria Königin (Düsseldorf)?, St. Josef? և Lanxess Arena?
Պարգևներ
 Gottfried Böhm Վիքիպահեստում

Կյանքը խմբագրել

 
Երիտասարդական կենտրոնի գրադարանը, Քյոլն, 1968

Գոթֆրիդ Բյոմը ծնվել է 1920 թվականի հունվարի 23-ին ճարտարապետների ընտանիքում։ Նրա հայրը` Դոմենիկուս Բյոմը, մի շարք եկեղեցիներ է նախագծել Գերմանիայում։ Նրա պապը նույնպես ճարտարապետ է եղել։ 1938 թվականին Գոթֆրիդն ավարտել է հանրակրթական դպրոցը Քյոլնում, մինչև 1942 թվականը ծառայել է բանակում։ 1942-1947 թվականներին սովորել Մյունխենի արվեստների ակադեմիայի տեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո գործի է անցել հոր ճարտարապետական գրասենյակում[7]։ Հոր մահից հետո` 1955 թվականին, ղեկավարել է գրասենյակը[8]։ Այս տարիներին նա հասարակական սկզբունքով մասնակցել է Քյոլնի վերականգնման աշխատանքներին։ 1963 թվականին նա դասախոսել է Աախենի` Հռենոս-Վեսթֆալիայի տեխնիկական համալսարանում։ 1976 թվականին Բյոմը դարձել է Քաղաքաշինության և հողատարածքի պլանավորման գերմանական ակադեմիայի անդամ։

1991 թվականին Գոթֆրիդ Բյոմը Լոնդոնի Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի պատվավոր անդամ է հռչակվել։

2006 թվականին Ֆրանկֆուրտի ճարտարապետական թանգարանը «Բետոնից և ապակուց ժայռեր» ցուցադրության համար ընդունել է Դոմենիկուս և Գոթֆրիդ Բյոմների աշխատանքները` գծագրեր, էսքիզներ, նախագծեր։

Ներկայումս Բյոմի գրասենյակը ղեկավարում են նրա երեք որդիները` Շտեֆան, Պետեր և Պաուլ Բյոմները։

Նախագծեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gottfried Böhm (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118659200 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.dw.com/en/star-architect-gottfried-b%C3%B6hm-has-died-aged-101/a-57838105
  6. 6,0 6,1 6,2 https://blg1.de/net/newzs/2021/06/10/architektur-architekt-gottfried-boehm-gestorben/
  7. Gottfried Bohm on Architectuul
  8. Hiltrud Kier, Bauten und Projekte in: Kristin Feireiss (Hg.): Elisabeth Böhm: Stadtstrukturen und Bauten, p. 64 (German)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթֆրիդ Բյոմ» հոդվածին։