Գոդֆրեդ Դոնսա
Գոդֆրեդ Դոնսա (անգլ.՝ Godfred Donsah, հունիսի 7, 1996[2][3], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, «Բոլոնյա» ակումբի և Գանայի հավաքականի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | գանացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1996[2][3] (28 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Աքրա, Գանա | ||||||||||||||
Հասակ | 176 սմ[1] | ||||||||||||||
Քաշ | 80 կգ[1] | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բոլոնյա | ||||||||||||||
Համար | 77 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԴոնսան ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում, որտեղ նրան նկատել են իտալական «Պալերմո» ակումբի սկաուտներն ու հրավիրել թիմ։ 2013 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Էլլաս Վերոնա» ակումբ, որպեսզի ձեռք բերի խաղային պրակտիկա։ 2014 թվականի ապրիլի 19-ին՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Գոդֆրեդը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Մասսիմո Դոնատիին[4]։ Նույն տարվա ամռանը Դոնսան տեղափոխվել է «Կալյարի» ակումբ։ Հոկտեմբերի 19-ին՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2015 թվականի հունվարի 11-ին՝ «Չեզենա» ակումբի դեմ խաղի ժամանակ, խփել է իր առաջին գոլը «Կալյարի» ակումբի կազմում[6]։
Նույն տարվա ամռանը տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ։ Օգոստոսի 29-ին՝ «Սասուոլո» ակումբի դեմ խաղում, Դոնսան կատարել է իր նորամուտը «Բոլոնյա» ակումբի կազմում[7]։
Միջազգային կարիերա
խմբագրել2015 թվականին Դոնսան Գանայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստիայի[8], Արգենտինայի[9], Պանամայի[10] և Մալիի[11] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Профиль на официальном сайте ФК «Болонья»
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Атланта VS. Верона 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014-04—19.
- ↑ «Кальяри VS. Сампдория 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014-10—19.
- ↑ «Кальяри VS. Чезена 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-01—11.
- ↑ «Болонья VS. Сассуоло 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-08—29.
- ↑ «Гана (до 20) VS. Австрия (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 30.
- ↑ «Аргентина (до 20) VS. Гана (до 20) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 2.
- ↑ «Панама (до 20) VS. Гана (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 5.
- ↑ «Гана (до 20) VS. Мали (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 10.