Գոդաբայա Ռաջապաքս (սինգ․՝ ගෝඨාභය රාජපක්ෂ, հունիսի 20, 1949(1949-06-20)[1], Matara District, Dominion of Ceylon), Շրի Լանկայի պետական և ռազմական գործիչ, որը 2019 թվականի նոյեմբերի 18-ին ստանձնել Է երկրի նախագահի պաշտոնը։

Գոդաբայա Ռաջապաքս
սինգ․՝ ගෝඨාභය රාජපක්ෂ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1949(1949-06-20)[1] (74 տարեկան)
ԾննդավայրMatara District, Dominion of Ceylon
Քաղաքացիություն Շրի Լանկա և  ԱՄՆ
ԿրոնԹհերավադա
ԿրթությունAnanda College? և Defence Services Staff College?
Մասնագիտությունպետական ծառայող, սպա և քաղաքական գործիչ
ԱմուսինIoma Rajapaksa?[2]
Ծնողներհայր՝ D. A. Rajapaksa?
Զբաղեցրած պաշտոններPresident of Sri Lanka?, Minister of Defence? և Minister of Technology?
ԿուսակցությունSri Lanka Podujana Peramuna?
Պարգևներ և
մրցանակներ
Sri Lanka Armed Services Long Service Medal President's Inauguration Medal Desha Putra Sammanaya Eastern Humanitarian Operations Medal Northern Humanitarian Operations Medal North and East Operations Medal Purna Bhumi Padakkama Vadamarachchi Operation Medal Rana Wickrama Padakkama և Rana Sura Padakkama
 Gotabhaya Rajapaksa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շրի Լանկայի ազդեցիկ ընտանիքներից մեկում[3][4]։ Հայրը պատգամավոր ու նախարար էր։ Գոդաբայա Ռաջապաքսն եղել է ինը երեխաներից հինգերորդը, նրա եղբայրը՝ Մահինդան, երկու տարի զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։ Մյուս երկու եղբայրները նույնպես զբաղեցրել են բարձր մակարդակի կառավարական պաշտոններ։ 1971 թվականին Գոդաբայան զինվորական ծառայության է անցել, սովորել է Շրի Լանկայի ռազմական ակադեմիայում[5]։

1998 թվականին նրա ընտանիքը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ 2005 թվականին վերադարձել է Շրի Լանկա, երբ նրա եղբայր Մահինդա Ռաջապաքսն միացյալ ժողովրդական ազատության դաշինքի կոալիցիայի աջակցությամբ երկրի նախագահ է ընտրվել։ 2005 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի հունվարը նա Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի վերջին փուլերում ղեկավարել է պաշտպանության նախարարությունը և կղզու հյուսիսարևելյան մասում Թամիլ Իլամի ազատագրման վագրերի[3] ռազմական գործողությունները[6]։

2015 թվականին նախագահական ընտրություններում նրա եղբայրը իշխանությունը զիջել է ընդդիմությանը նոր ժողովրդավարական ճակատին՝ Մայտրիպալ Սիրիսենայի գլխավորությամբ։

2019 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Գոդաբայան հիմնականում օգտագործել է սինգալական ազգայնականության հռետորաբանությունը[4]։ 2019 թվականի նոյեմբերի 17-ին հաղթել է Միացյալ ազգային կուսակցության թեկնածու Սաջիթ Պրեմադասին և դարձել է երկրի նախագահ[7]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://gota.lk/profile/
  3. 3,0 3,1 «Who is Sri Lanka's controversial new president?» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 «Sri Lanka a Gotabaya Rajapaksa» (իտալերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Gotabaya Rajapaksa è stato eletto presidente dello Sri Lanka» (իտալերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «Gotabaya Rajapaksa elected president of Sri Lanka» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. {{cite news}}: Unknown parameter |ccessdate= ignored (օգնություն)
  7. «Sri Lanka strongman Rajapaksa wins presidency by big margin» (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդաբայա Ռաջապաքս» հոդվածին։