Թամիլ Իլամի ազատագրման վագրեր
Թամիլ Իլամի ազատագրման վագրեր (թամիլերեն՝ தமிழழவிடுதலைப்புலிகள்), թամիլական անջատողական շարժում, որը պայքարում է ստեղծելու Թամիլ Իլամի անկախ պետությունը Շրի Լանկայի տարածքում։
Թամիլ Իլամի ազատագրման վագրեր թամիլերեն՝ தமிழழவிடுதலைப்புலிகள் | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և պարտիզանական շարժում |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Վելուպիլայի Պրաբխակարան |
Հիմնադրված | 1976 |
Լուծարված | 2009 |
Գաղափարախոսություն | բուդդիզմ |
Կրոնք | բուդդիզմ |
Պաշտոնական գույն(եր) | դեղին |
![]() |
Շարժումը սկսվել է 1976 թվականի մայիսին թամիլների ապստամբությունը կազմակերպելու համար (այդ ժամանակ թամիլները կազմում էին Շրի Լանկայի բնակչության 22 %-ը) ընդդեմ Շրի Լանկայի բնակչության մեծամասնություն կազմող սինգալների կողմից իրականացվող խտրականության (այդ ժամանակ սինգալները կազմում էին Շրի Լանկայի բնակչության 70 %-ը)։ 1983 թվականի հուլիսի 23-ին «վագրերը» սկսեցին զինված գործողությունները ընդդեմ կառավարական զորքերի, որոնք հետագայում վերածվեցին քաղաքացիական պատերազմի[1]։
Կազմակերպության կարգավիճակըԽմբագրել
32 երկրներ ԹԻԱՎ-ին ներառել են ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցուցակում[2][3].
Դրանց թվում են՝
- Հնդկաստան (1992 թվականից)
- ԱՄՆ (հայտարարվել է որպես արտասահմանյան ահաբեկչական խմբավորում 1997 թվականի հոկտեմբերի 8-ին)[4]
- Շրի Լանկա (հունվար 1998 թվական - սեպտեմբերի 6, 2002 թվական)[5], (2009 թվականից)[6]
- Մեծ Բրիտանիա (հայտարարվել է արգելված ահաբեկչական խմբավորում)[7]
- Եվրամիություն (27 երկրներ) - 2006 թվականի մայիսի 17-ից[8]
- Կանադա (2006 թվականից)[9]։ Ինչպես նաև Կանադան չի տրամադրում գրանցման քարտ ԹԻԱՎ-ի անդամներին այն հիմունքով, որ նրանք մասնակցել են մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների[10]։
- Ավստրալիան[11] և այլ երկրներ ևս դիտարկում են ԹԻԱՎ-ին որպես ահաբեկչական խմբավորում՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի№ 1373 բանաձևի, որը ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերին։
Կազմակերպության կառուցվածքըԽմբագրել
ԹԻԱՎ-ը բաժանված է հետևյալ քաղաքական և ռազմական թևերի։
Քաղաքական թևում մտել են մի քանի կազմակերպություններ։
- Թամիլ Իմամի ազատագրման ազգային ճակատ - քաղաքական կուսակցություն, որը ստեղծվել է 1989 թվականին,
- «Վագրերի ձայն» ռադիոկայան («Pulikalin Kural», ստեղծվել է 1990 թվականին),
- Խաղաղության միջազգային քարտուղարություն - ստեղծվել է 2002 թվականին կառավարչական զորքերի հաշտության կնքումից հետո,
- Թամիլ Իլամի տնտեսական զարգացման կազմակերպություն,
- «Թամիլ Իլամի բանկ» - ֆինանսակրեդիտայի կազմակերպություն, որը ստեղծվել է 1994 թվականին,
- Սպորտային կազմակերպություն
Ռազմական թևը ներառում է հետևյան ստորաբաժանումները։
- մշտական ուժեր - զինվորական զինված ստորաբաժանումներ, որոնք ստեղծվել են բանակային օրինակով,
- իրենց մեջ ներառում են հետևակային, հրետանային և ականանետային զորամասեր, սակրավորային ստորաբաժանում, ՀՕՊ և հակատանկային պաշտպանություն, թիկունքային և օժանդակ ուժեր։
- ոչ մշտական ուժեր - պարտիզանական խմբեր և խմբավորումներ
- հետախուզական ուժեր
- ռազմածովային ուժեր («Ծովային վագրեր») - ունեն թեթև մոտորանավակային ուժեր թեթև և միջին ծանրության զինտեխնիկայով,
- ռազմաօդային ուժեր («Օդային վագրեր») - մի քանի թեթև ինքնաթիռներ; սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ունի սեփական ռազմաօդային ուժեր,
- դիվերսիոն ահաբեկչական ստորաբաժանումներ։
- «Սև վագրեր» (մահապարտ ահաբեկիչների խմբավորում, որը իրականացնում է հարձակումներ քաղաքական, տնտեսական և ռազմական նպատակներով)։ ԹԻԱՎ-ում առաջին անգամ ահաբեկչությունների պատմության մեջ կիրառել են Շահիդի գոտին[12];
«Թամիլյան վագրերը» ստացել են աջակցություն աշխարհում սփռված թամիլական սփյուռքի կողմից, հատկապես «Թամիլների համաշխարհային կազմակերպությունից» և «Թամիլների համաշխարհային շարժումից»[1].
Անձնական կազմԽմբագրել
ԹԻԱՎ-ը պատրաստում էր նորընտիր կադրերի, որոնք պատրաստ էին մեռնել, հանուն իրենց համոզմունքների։ Ագիտացիան և հավաքագրումը ուղղված էին հասարակության աղքատ շերտերին՝ նրանց հավաքագրումը իրականացնելու համար։ Զինվորագրված անձանց մեծամասնությունը չուներ ոչ տուն, ոչ ընտանիք և ոչ էլ աշխատանք։ Շատ ընտանիքներում սինգալների նկատմամբ եղած ատելությունը սերմանվում էր մանկուց։ ԹԻԱՎ-ի շարքերում կռվել են նաև կանայք։ Ըստ որոշ տվյալների նրանք կազմում էին մարտնչող զինվորականների 20- 30%-ը։ Կանայք ավելի շատ ներգրավվում էին Սև վագրերում, քանի որ կին մահապարտ-ահաբեկիչներին դժվար է տարբերակել տղամարդկանցից։ ԹԻԱՎ-ի հավաքագրողները հավաքագրում են նաև երեխաներին։ Սա բուռն քննարկումների և բողոքների ալիք բարձրացրեց իրավապաշտպան կազմակերպությունների շրջանակներում։
Զինուժ և տեխնիկաԽմբագրել
Զինյալների թվաքանակը, ըստ որոշ տվյալների, կազմում է 8-10 հազար։ Պարտիզանների սպառազինության մեջ մտնում են՝ M16 և ԱԿ-47 տիպի ինքնաձիգներ, ձեռքի գնդացիրներ, ձեռքի նռնականետներ, հրանետներ։ Զինյալները ունեին մեծ քանակով ՀՕՊ կայանքներ, հրետանի և զրահատեխնիկա (մինչը 9 Т-54 տանկ)[13], ինչպես նաև թեթև ավիացիա[14].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Е. П. Кожушко. Современный терроризм: анализ основных направлений. / под общ.ред. А. Е. Тараса. Минск, «Харвест», 2000. стр.209-210
- ↑ «Council on Foreign Relations»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «MIPT Terrorism Knowledge Base»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-02-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «U.S. Government»։ Արխիվացված օրիգինալից 2005-03-24-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ BBC Timeline: Sri Lanka (անգլ.)
- ↑ Government Information Department (1/7/2009)։ «LTTE is banned by the SL Govt: with immediate effect»։ Ministry of Defence, Sri Lanka։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «UK Government»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «European Union bans LTTE»։ Amit Baruah (The Hindu)։ մայիսի 31, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-01-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «Canadian Government»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-22-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «Canadian Government»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «Australian Government»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2016-02-13
- ↑ «Taming the Tamil Tigers»։ Federal Bureau of Investigation։ fbi.gov։ 2008-10-01։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2009-03-07
- ↑ http://www.worldwarfour.org/show_1.shtml?id=576
- ↑ «Коломбо атакован самолётами тамильских боевиков»։ Московский комсомолец։ 2009-02-20։ Արխիվացված օրիգինալից 2010-03-25-ին։ Վերցված է ապրիլի 22, 2009
Գրականություն և հրապարակումներԽմբագրել
- Марк Винчестер. Корабль дураков // «Солдат удачи», № 2 (65), 2000. стр.32-34
- Марк Винчестер. Корабль дураков // «Солдат удачи», № 3 (66), 2000. стр.38-40
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Глеб Таргонский. «Шри-Ланка: Место, где был рай» // АПН «Северо-Запад» от 26 мая 2009
- Марина Латышева. Страна тигров // сайт «Agentura.RU»
- Павел Нечай. Восстание тамилов на Шри-Ланке. Часть 1. Война на море // сайт «Военное дело», февраль 2005
- Павел Нечай. Восстание тамилов на Шри-Ланке. Часть 2. Авиация // сайт «Военное дело», март 2005
- Павел Нечай. Восстание тамилов на Шри-Ланке. Часть 3. Борьба на суше // сайт «Военное дело», август 2005
- Борис Волхонский. Чем закончится борьба властей Шри-Ланки и сепаратистов?
- И. И. Хохлов. Тигры освобождения Тамил-Илама террористическая сепаратистская организация Archived 2010-11-27 at the Wayback Machine.
- И. И. Хохлов. Тигры освобождения Тамил-Илама: история создания, лидеры, политическая доктрина Archived 2008-04-20 at the Wayback Machine.
- И. И. Хохлов. Военные операции организации Тигры освобождения Тамил-Илама Archived 2010-11-27 at the Wayback Machine.
- И. И. Хохлов. Военно-морской флот ТОТИ Archived 2008-09-23 at the Wayback Machine.