«Գոգոլ։ Սկիզբ», ռուսական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Եգոր Բարանովի կողմից Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» ժողովածուի ստեղծագործությունների հիման վրա։ Գլխավոր դերը մարմնավորել է Ալեքսանդր Պետրովը։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 31-ին։

Գոգոլ։ Սկիզբ
ռուս.՝ Гоголь. Начало
Երկիր Ռուսաստան
Ժանրմիստիկ ֆիլմ, սարսափ ֆիլմ, դրամա, մեշափ, էրոտիկ ֆիլմ և դետեկտիվ ֆիլմ
ՀիմքԵրեկոներ Դիկանկայի մոտ գտնվող ֆերմայում
Թվականօգոստոսի 31, 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵգոր Բարանով
ՊրոդյուսերԱլեքսանդր Ցեկալո, Արթուր Ջանիբեկյան և Եվգենի Նիկիշով
Սցենարի հեղինակՆատալյա Մերկուլովա
ԴերակատարներԱլեքսանդր Պետրով[1], Օլեգ Մենշիկով[1], Եվգենի Ստիչկին[1], Տաիսիա Վիլկովա[1], Արտյոմ Տկաչենկո[1], Եվգենի Սիտի[1], Յան Ցապնի[1], Սերգեյ Բադյուկ[1], Պավել Դերևյանկո[1], Դմիտրի Բիկովսկի-Ռոմաշով[1], Վիտալի Կովալենկո[1] և Կոնստանտին Կոլեմագին[1]
ՕպերատորՍերգեյ Տրոֆիմով
ԿինոընկերությունՍրեդա (կինոընկերություն)
Տևողություն100 րոպե
Շահույթ7 757 988 $
ՀաջորդԳոգոլ։ Վի
Պաշտոնական կայքէջ
 Gogol. The Beggining Վիքիպահեստում

Ֆիլմի կարգախոսն է՝ «Ամենամութ գիշերը արևածագից առաջ է»։

«Գոգոլ․ Սկիզբ» ֆիլմը «Գոգոլ» նախագծի չորս ֆիլմերից առաջինն է և առաջին սերիալը Ռուսաստանում, որը որոշվել է թողարկել կինովարձույթում[2]։

2018 թվականի ապրիլի 5-ին կթողարկվի «Գոգոլ. Վիյ» ֆիլմը[3], 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ «Գոգոլ։ սարսափելի վրեժ» ֆիլմը։ Հետո 3 ֆիլմերը միասին կբաժանվեն 6 սերիաների, որոնք 2018 թվականին «Գոգոլ։ Կախարդված վայր» ֆիլմի 2 սերիաների հետ մեկտեղ կցուցադրվեն «ТВ-3» հեռուստաալիքով[4]։

Սյուժե խմբագրել

Գլուխ առաջին․ Սպանություն Դիկանկայում խմբագրել

1829 թվական, երիտասարդ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը ծառայում է դատական գրագիր՝ Նորին կայսերական մեծության սեփական դիվանատան երրորդ բաժանմունքում, Սանկտ Պետերբուրգում։ Ծառայության ժամանակ, ավելի հաճախ սպանությունների ժամանակ, Գոգոլին տանջում են նոպաներ, որոնց ժամանակ նրան հետապնդում են տեսիլքներ, և անգիտակից վիճակում գրի է առնում թվում է թե անիմաստ բառեր։

Անսպասելիորեն Գոգոլը ծանոթվում է հռչակավոր քննիչ՝ Յակոբ Պետրովիչ Գուրոյի հետ, ով անմիջապես նկատում է երիտասարդ գրագրի տարօրինակ պահվածքը, և պարզվում է, որ նրա բոլոր գրառումները թանկարժեք հուշումներ են հանդիսանում մարդասպանի հետաքննության համար և մարդասպանը կարճ ժամանակահատվածում բացահայտվում է։ Նույն օրվա երեկոյանը քննադատաությամբ և սեփական տաղանդի մասին կասկածամտությամբ կոտրված Գոգոլը, արցունքներով և անզոր զայրույթով այրում է իր առաջին ստեղծագործության՝ «Հանց Կյուխելգարթեն» կուտակված բոլոր օրինակները։ Հաջորդ օրն առավոտյանը Գոգոլին է այցելում Գուրոն, ջերմ խոսքերով քաջալերում է նրան և խորհուրդ տալիս չհուսահատվել և չհրաժարվել առաջին ստեղծագործական փորձից, ինչպես նաև հայտնում է իր երախտապարտությունը կարճատև համագործակցության համար։ Գուրոն պատրաստվում է քննել Պոլտավյան նահանգի մոտ գտնվող Դիկանկա գյուղի աղջիների խորհրդավոր սպանությունները։ Գոգոլը, գիշերը դրա մասին տեսիլք ունենալով, Գուրոյին խնդրում է իրեն էլ վերցնել որպես օգնական և գրագիր, քանի որ այնտեղ նրա ծննդավայրն է։ Երիտասարդի տեսիլքներով համակված ու հետաքրքրված Գուրոն հեշտությամբ տալիս է իր համաձայնությունը և նրանք միասին ճանապարհվում են։

Ժամանելով Դիկանկա, Գոգոլն ու Գուրոն սկսում են հետաքննությունը։ Մարդասպանին նկարագրում են որպես Մռայլ Հեծյալ, ընդ որում սնահավատ բնակչությունը խիստ դժկամորեն է օգնում Պետերբուրգի հետաքննությանը, հատկապես տեղի քննիչ Ալեքսանդր Քրիստոֆորովիչ Բինխը։ Այնտեղ Գոգոլը ծանոթանում է կալվածատիրոջ՝ Դանիշևսկու կնոջ՝ Ելիզավետայի հետ, ով նրա ստեղծագործությունների մեծ երկրպագու է, և ինքն իրեն պնդում է, որ զգացմունքներ ունի նրա հանդեպ։ Տեսիլքներից մեկում Գոգոլի մոտ է ժամանում Օքսանան (ինչպես հետո պարզվեց, նա ջրահարս է)։ Նիկոլայի օգնության դիմաց (գտնել՝ թե ջրահարսերից ով է իրականում այն վհուկը, ով գողանում է ջրահեղձների ուժերը) նա խոստանում է օգնել նրան հետաքննության մեջ։ Ի զարմանս զայրացած Գուրոյի՝ պարզվում է, որ այդպիսի սպանություններ են տեղի ունեցել նաև 30 տարի առաջ, և ոչինչ չի ձեռնարկվել դրանք կանխելու և բացահայտելու համար։

Հերթական նոպայի ժամանակ Գոգոլին հաջողվում է ջրահասրսերի մեջ գտնել իսկական վհուկին, ով պարզվում է իջևանատան՝ Գաննան է։ Առավոտյանը Գոգոլն ու Գուրոն լքված ջրաղացի մոտ ձեռք են հայտնաբերում (ջրահարսերը, հարձակվելով վհուկի վրա, պոկել են նրա ձեռքը)։ Գոգոլն ու Գուրոն ենթադրում են, որ գտել են Հեծյալին և շտապում են իջևանատուն, որտեղ հայտնաբերում են Գաննային, և նրա մոտ բացակայում էր հենց այն ձեռքը, որը գտնվել է ջրաղացի մոտ։ Կատաղի վհուկը հեշտությամբ դիմադրում է Գուրոյին, ինչից հետո հարձակվում է Գոգոլի վրա, սակայն Բինխը փրկում է Գոգոլին և սպանում վհուկին։ Հետաքննությունն ավարտված է և կարելի է վերադառնալ Սանկտ Պետերբուրգ։ Սակայն գիշերը ճանապարհվելուց առաջ, Գոգոլի երազում գալիս է Օքսանան և հայտնում նրան, որ իսկական մարդասպանը դեռ ազատության մեջ է, իսկ Գաննան ընդամենը նրա հանցակիցն է եղել։ Այդ ժամանակ հարևանությամբ հրդեհված ցախանոցում Հեծյալը պայքարում է Յակոբ Պետրովիչ Գուրոյի հետ, ցաղանոցը փլվում է, և բոլորը ենթադրում են, որ Գուրոն և Մռայլ Հեծյալը մահացել են փլատակների տակ։ Այնուամենայնիվ Հեծյալի մնացորդներ չեն գտնվել։ Գոգոլը որոշում է մնալ և ինքնուրույն վերջացնել հետաքննությունը։

Գիշերը Հեծյալը գալիս է Գաննայի դագաղի մոտ և կենդանացնում է նրան։ Վհուկը ներողություն է խնդրում Հեծյալից, պատմելով Գոգոլի տարօրինակ ունակությունների մասին։ Հեծյալը խուլ է նրա պաղատանքների հանդեպ։ Ցախանոցից, որտեղ պահվում է Գաննայի մարմինը, լսվում է վհուկի սարսափելի ճիչը։

Գլուխ երկրորդ․ Կարմիր վերնազգեստ խմբագրել

Մի քանի օր անց Դիկանկայում տեղի է ունենում նոր սպանություն. Խավրոնյան մահանում է իր սիրեկան Պոպովիչի հետ ժամադրության ժամանակ։ Վերջինս սկսում է զառանցել խոզի գլխի և կարմիր վերնազգեստի մասին, որն ամուսնական անհնազանդության նշանն է, և որը սատանան է նետում նրանց շեմին։ Սպանությունը դասավորված է այնպես, կարծես այն գործել է Մռայլ Հեծյալը, բայց Գոգոլը նոպայի ժամանակ նկարում է լորենու տերև (լորենին նշանակում է կեղծիք), իսկ ուշքի գալուց հետո արագ նկատում է, որ Հեծյալի նշանը սխալ է նկարված։ Երբ տանը հայտնաբերում են սպանության գործիքը, ամբողջ մեղքը իր վրա է վերցնում հանգուցյալի ամուսինը։

Դիկանկա Գոգոլին օգնության է գալիս բժիշկ Լեոպոլդ Լեոպոլդովիչ Բոմհարտը, ով ունի եզակի խելք, և ով բացառում է գերբնական ուժերի գոյությունը։ Դիահերձումն ցույց տվեց, որ Խավրոնյան մահացել է ոչ թե վիրավորվելուց, այլ ուժեղ վախից, որը հանգեցրեց սրտի ճեղքմանը։ Նրա հոգին սկսում է հայտնվել և սպառնալ Պարասկայի խորթ աղջկան, ում հարսանիքը շուտով պետք է կայանար։ Իսկ Գոգոլին կրկին տանջում են Օքսանայի և Ելիզավետայի մասին տեսիլքները, և ինչպես ասում էր ջրահարսը՝ սովորելու համար ճիշտ ղեկավարել տրված ընդունակություններով, Նիկոլայը պետք է հրաժարվի աշխարհի կապվածություններից, և առաջին հերթին Լիզայի հանդեպ ունեցած զգացմունքներից։

Գոգոլը գտնում է այս ամենի լուծումը դարբին՝ Վակուլի և բժիշկ՝ Բոմհարտի օգնությամբ։ Գնչուներից Պարասկայի գնած մոմը (որը վառված էր Խավրոնյայի և Պոպովիչի ժամադրությանը), իր մեջ պարունակում է այնպիսի բաղադրամասեր, որոնք զգայապատրանք են առաջացնում։ Գոգոլը հազիվ հոտ քաշելով այդ մոմի ծուղը, անմիջապես տեսնում է իր վախերը ինչպիսիք են՝ իր վրա ծիծաղող Պուշկինը, իր ստեղծագործությունների հասցեին ուղղված որևիցե քննադատություն։ Հասկանալով, որ մարդասպանը՝ Պարասկան է, ով կեղծել է ստանայի հարձակումը, որպեսզի խորթ մայրը չխանգարի իր հարսանիքին, իսկ Գոգոլը մատնում է նրան, սակայն վերջինս փախչում է անտառ։ Կախարդանքի օգնությամբ, Խավրոնյայի ուրվականը բռնում է Պարասկային և տալիս է Հեծյալին որպես նոր զոհ։ Գոգոլը, Յակիմը, Վակուլան և բժիշկ Բոմհարտը, ովքեր փորձում էին բռնել աղջկան, լսելով նրա ճիչը, ցանկանում են օգնել նրան, սակայն նրանց ճանապարհը փակում է Խավրոնյայի կախարդանքը։ Բոմհարտի վառած մոմի շնորհիվ է միայն հերոսներին հաջողվում վերացնել կախարդանքը։ Եվ այստեղ տեղի է ունենում անսպասելին՝ Խավրոնյայի ուրվականը, Գոգոլի հետ երես առ երես հանդիպելով, հանկարծակիորեն սարսափում է և գոռալով՝ «Ո՛չ, մի մոտեցիր ինձ Մռայլ» անհետանում է, թողնելով Գոգոլին և նրա ընկերներին տարակուսանքի մեջ։ Սակայն նրանք երկար չմնացին զարմացած, քանի որ Պարասկային գտնում են մահացած գետի ափին գտնվող մի նավում։ Ցամաքում սպիտակում է Հեծյալի նշանը։

Հաջորդ առավոտյանը, իջևանատանը Գոգոլը հավքում է՝ բժիշկ Բոմհարտին, դարբին՝ Վակուլին և իր ծառային՝ Յակիմին, Դիկանկայում միակ մարդկանց, ում նա կարող է վստահել։ Բոլորը համաձայնվում են օգնել նրան իր թշնամու դետ պայքարում։ Բոլորի համար աննկատ հին հայելու մեջ հայտնվում է ժպտացող Օքսանան։ Պարզվում է, որ Յակոբ Պետրովիչ Գուրոյի իրերի մեջ մնացել է մի արկղիկ, որը նա հրամայել է փոխանցել Գոգոլին աննախատեսելի իրավիճակներում։ Վակուլան հեշտությամբ բացում է արկղիկը, որի բանալին ոչ մեկ չէր կարողանում գտնել։ Հպելով կողպեքին, Գոգոլը ստանում է նոր տեսիլք այն մասին, որ Մռայլ Հեծյալի հաջորդ զոհը կարող է դառնալ Լիզան։ Ժպիտը Օքսանայի երեսից կորչում է և նա անհետանում է։

Այս գլուխն ու առաջին ֆիլմը ավարտվում են այն տեսարանում, որտեղ իբրև մահացած Յակոբ Պետրովիչ Գուրոն կանգնած բլրի կտուրին, դիտում է Դիկանկայի տեսարանը։

Գլխավոր դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ալեքսանդր Պետրով Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
Օլեգ Մեշիկով Յակոբ Պետրովիչ Գուրո
Եվգենի Ստիչկին Ալեքսանդր Քրիստոֆորովիչ Բինխ
Տաիսիա Վիլկովա Ելիզավետա Դանիշևսկայա
Արտյոմ Տկաչենկո Ալեքսեյ Դանիշևսկի
Յուլիա Ֆրանց Օքսանա
Եվգենի Սիտիյ Յակիմ
Յան Ցապնիկ Լեոպոլդ Լեոպոլդովիչ Բոմհարտ
Սերգեյ Բադյուկ Վակուլա
Մարտա Տիմոֆեևա Վասիլինա
Վալերի Ռիբին Մռայլ Հեծյալ
Քսենիա Ռազինա Ուլյանա
Սվետլանա Կիրեևա Քրիստինա
Վալերի Սկլյարով Նիկիֆոր
Արտյոմ Սուչկով Թեսակ
Եվգենի Կապիտանով հայր Վորֆոլոմեյ
Պավել Դերևանկո Ալեքսանդր Սերգեյի Պուշկին
Կիրիլ Պոլուխին Բասավրյուկ
Դմիտրի Բիկովսկի Ռոմաշով Սոլոպիյ Չերևիկ
Ասկար Նիգամեձյանով Միխայիլ Յուրիի Լերմոնտով
Անվար Լիբաբով Վանդակի տեքստ
Յուլիա Մարչենկո Մարիա Գոգոլ Յանովսկայա
Անդրեյ Աստրախանցև Վասիլի Գոգոլ Յանովսկի
Գեննադի Սմիրնով Մանիլով
Ալեքսեյ Վերտկով Խոմա Բրուտ

Նկարահանման խումբ խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • Եգոր Բարանով

Պրոդյուսերներ խմբագրել

  • Ալեքսանդր Ցեկալո
  • Արթուր Ջանիբեկյան
  • Վալերի Ֆյոդորովիչ
  • Եվգենի Նիկիշով
  • Ալեքսանդրա Ռեմիզովա

Սցենարիստներ խմբագրել

  • Տիխոն Կորնև
  • Կիմ Բելով
  • Ալեքսեյ Չուպով
  • Նատալյա Մերկուլովա
  • Ալեքսեյ Կարաուլով
  • Ֆիլիպ Կոնյաշով

Օպերատոր խմբագրել

  • Սերգեյ Տրոֆիմով

Կոմպոզիտորներ խմբագրել

  • RyanOtter

Նկարիչներ խմբագրել

  • Ելենա Ժուկովա
  • Վիկտորիա Իգումնովա
  • Թամարա Ֆրիդ

Մոնտաժ խմբագրել

  • Ալեքսանդր Իվանով

Նկարահանումներ և արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները կայացել են 2016 թվականին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ստեղծվել է Դիկանկա գյուղի դեկորացիան[5]։ «Գոգոլ. Սկիզբ» ֆիլմի արտադրությամբ է զբաղվել Ալեքսանդր Ցեկալոյի «Չորեքշաբթի» պրոդյուսերական ընկերությունը, ՏՎ-3-ի գլխավոր տնօրենն է՝ Վալերի Ֆյոդորովիչը, գլխավոր պրոդյուսերն է՝ Եվգենի Նիկիշովը (այդ ժամանակ Ֆյոդորովիչն ու Նիկիշովը եղել են «ՏՆՏ»-ի պրոդյուսերներ) և Արթուր Ջանիբեկյանը։ «Գոգոլ»-ի մեկ սերիայի արտադրությունն կազմել է մոտավորապես 29 000 000 ռուբլի[2], այն դեպքում, երբ առաջին մասի շահույթը կազմել է 444 485 278 ռուբլի[6]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

2017 թվականին ֆիլմը ստացել է «Accolade Global Film Competition» կինոփառատոնի մրցանակ «Award of Excellence» անվանակարգում բացառիկ կինեմատոգրաֆիական աստիճան ցուցաբերելու համար[7][8] և «The Indie Gathering International Film Festival» կինոփառատոնի մրցանակ «TV pilot — foreign» անվանակարգում լավագույն օտարերկրյա պիլոտայի հեռուստատեսային սերիալի համար[9]։

Փաստեր խմբագրել

  • Ի սկզբանե Ալեքսանդր Ցիկալոն առաջարկում էր «Առաջին ալիքին» իրականացնել ֆիլմի նկարահանումները, բայց ձգտելով զատվել պատմական դրամատիկական ֆիլմերի ցուցադրումներից, ֆիլմը նկարահանվել է ՏՆՏ-ի հատկացրած բյուջեով[10], սակայն «Գազպրոմ-Մեդիա Զվարճալի Հեռուստատեսության» ենթահոլդինգի ղեկավար՝ Արթուր Ջանիբեկյանի որոշման արդյունքում, ՏՆՏ-ն ազատվել է ֆիլմը ցուցադրելու իր պարտականությունից և թողարկել ֆիլմը «ՏՎ-3» հեռուստաալիքով[11]։
  • Կոմպոզիտոր RyanOtter-ը արդեն վեցերորդ անգամն է աշխատում ռեժիսոր՝ Եգոր Բարանովի հետ[12]։
  • Սյուժե հիմքում են դրված ոչ միայն Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի ստեղծագործությունները, այլ նաև իր իսկ անձի մասին լեգենդներ, որոնք ծնվել են դեռևս գրագրի կյանքի տարիներին[12]։
  • Ֆիլմի մեջտեղում Յակոբ Պետրովիչ Գուրոն (Օլեգ Մենշիկովի հերոսը) հարցնում է Գոգոլին՝ «Չչխկացնե՞նք»։ Այս խոսքերը Մենշիկովի մեկ այլ հերոսի՝ Կոստիկի խոսքերն էին «Արյունակցական դարպասներ» ֆիլմից[13]։
  • Ֆիլմը Ալեքսանդր Պետրովի և Օլեգ Մենշիկովի երկրորդ համատեղ աշխատանքն է, առաջինը եղել է՝ «Ձգողություն» ֆիլմը[14]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  2. 2,0 2,1 «Телеканал ТВ-3 покажет телесериал «Гоголь» сначала в кинотеатрах, а лишь потом на телеэкране». Ведомости. 2017 թ․ փետրվարի 22.
  3. «Продолжения «Гоголя» в кино выйдут только в 2018 году». Бюллетень кинопрокатчика. 2017 թ․ սեպտեմբերի 6.
  4. «Сериал о Гоголе собрал за первые выходные в четыре раза больше своего бюджета». Ведомости. 2017 թ․ սեպտեմբերի 5.
  5. Дом с привидениями и Диканька в Псковской области: где и как снимали сериал «Гоголь»
  6. «Гоголь. Начало». Бюллетень кинопрокатчика.
  7. «Winners February 2017». Accolade Global Film Competition. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Американский фестиваль Accolade Global Film Competition отдал первое место российскому сериалу «Гоголь»». The Hollywood Reporter.
  9. «2017 Award Winners». The Indie Gathering International Film Festival.
  10. «Александр Цекало: «Прожекторперисхилтон» может вернуться». Metro. 2015 թ․ նոյեմբերի 2.
  11. ««Мы хотим вечно развиваться и вечно зарабатывать»». Ведомости. 2016 թ․ հոկտեմբերի 16.
  12. 12,0 12,1 «Гоголь. Начало (2017)». Киноафиша. 2017 թ․ օգոստոսի 30.
  13. ««Гоголь. Начало»: Олег Меньшиков азартно потрошит трупы, а Александр Петров теряет сознание». Вокруг ТВ. 2017 թ․ օգոստոսի 31.
  14. «Олег Меньшиков согласился на сериал ради «Гоголя»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2017 թ․ մայիսի 13.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոգոլ։ Սկիզբ (ֆիլմ, 2017)» հոդվածին։