Օկտավիան Գոգա

ռումինացի պոետ, դրամատուրգ, ակադեմիկոս
(Վերահղված է Գոգա Օկտավիանից)

Օկտավիան Գոգա (ռումիներեն՝ Octavian Goga, ապրիլի 1, 1881(1881-04-01)[1][2], Ռեշինարի, Սիբիու, Ռումինիա - մայիսի 7, 1938(1938-05-07)[3][1][2], Ciucea, Կլուժ, Ռումինիա[3]), ռումինացի պոետ, դրամատուրգ, ակադեմիկոս, աջ ծայրահեղական քաղաքական գործիչ։ 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը եղել է Ռումինիայի վարչապետ։ Ռումինական ակադեմիայի անդամ։

Օկտավիան Գոգա
 
Կուսակցություն՝ Ռումինիայի ազգային կուսակցություն
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ և գրող
Դավանանք աթեիզմ և ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 1, 1881(1881-04-01)[1][2]
Ծննդավայր Ռեշինարի, Սիբիու, Ռումինիա
Վախճանի օր մայիսի 7, 1938(1938-05-07)[3][1][2] (57 տարեկան)
Վախճանի վայր Ciucea, Կլուժ, Ռումինիա[3]
Թաղված Ciucea
Քաղաքացիություն  Ռումինիա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Օկտավիան Գոգան ծնվել է Տրանսիլվանիայի Սիբիու քաղաքի Ռեշինարի գյուղում։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ Եղել է ռումինական ազգայնական շարժման ակտիվ ներկայացուցիչ Տրանսիլվանիայում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, ձերբակալվել է հունգարական իշխանությունների կողմից։ Մի քանի անգամ, մինչև Ռումինիայի և Տրանսիլվանիայի միավորումը, թաքնվել է Ռումինիայում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի գրական և քաղաքական կյանքում։ 1920 և 1926 թվականներին զբաղեցրել է Արվեստների և ներքին գործերի նախարարի պաշտոնները՝ գեներալ Ալեքսանդր Ավրեսկու կառավարությունում։ 1935 թվականին գլխավորել է պրոֆաշիստական Ազգային-քրիստոնեական կուսակցությունը։ 1930-ական թվականներին մասնակցել է ռումինական մի քանի բանկերի և մոնոպոլիաների կառավարմանը, որոնց միջոցով էլ կապ է հաստատել արտասահմանյան կապիտալի հետ։ 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը։ Գոգայի կառավարությունը, որի կազմի մեջ մտել է նաև Ալեքսանդր Կուզան, վարել է ազգայնական պրոֆաշիստական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության մեջ ուղղված լինելով դեպի հիտլերյան Գերմանիա։ Ընդունել է մի քանի հակասեմական օրենքներ, որոնցով հրեաները զրկվում էին ռումինական քաղաքացիությունից։

 
Մահարձանը Դասականների ծառուղում

Իշխանությունից հեռացվելուց հետո՝ Օկտավիան Գոգան հաստատվել է Տրանսիլվանիայի իր կալվածքներում, որտեղ էլ 1938 թվականի մայիսի 7-ին մահացել է գլխուղեղի արյան զեղումից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ovidiu Papadima, Octavian Goga, ed. a II-a, Bucureşti, Fundaţia Regală pentru Literatură şi Artă, 1944
  • Ion Dodu Bălan, Octavian Goga (monografie), Bucureşti, Editura Minerva, 1971
  • Mircea Popa, Octavian Goga între colectivitate şi solitudine, Cluj, Editura Dacia, 1981
  • Ilie Guţan, Octavian Goga — răsfrângeri în evantai, Sibiu, Editura Imago, 2002
  • Gheorghe I. Bodea, Octavian Goga — o viaţă, un destin, Cluj, Editura Limes, 2004
  • Contribuţii la o bibliografie Octavian Goga (1965—2004), Cluj, Casa Cărţii de Ştiinţă, 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավիան Գոգա» հոդվածին։