Գնդապետին ոչ ոք չի գրում (ֆիլմ)

«Գնդապետին ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba), մեքսիկացի ռեժիսոր Արթուրո Ռիպշտեյնի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վիպակի հիման վրա 1999 թվականին։ Սցենարը գրել է ռեժիսոր Արտուրո Ռիպշտեյնի կինը՝ Պաս Ալիսիա Գարսիադիեգոն, իսկ նրանց որդին՝ Գաբրիել Ռիպշտեյնը, հանդես է եկել որպես պրոդյուսեր՝ կատարելով նորամուտը այդ բնագավառում[5][6][7]։

Picto infobox cinema.png
Գնդապետին ոչ ոք չի գրում
իսպ.՝ El coronel no tiene quien le escriba
Գնդապետին ոչ ոք չի գրում (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Spain.svg Իսպանիա
Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրդրամա
Թվականհունիսի 4, 1999
Լեզուիսպաներեն
ՌեժիսորArturo Ripstein?[1][2]
Սցենարի հեղինակPaz Alicia Garciadiego?
ԴերակատարներՄարիսա Պարեդես[3], Սալմա Հայեկ, Դանիել Խիմենես Կաչո[3], Julián Pastor?[3], Odiseo Bichir?[3], Patricia Reyes Spíndola?[3], Fernando Luján?, Rafael Inclán? և Enrique Castillo?[4]
ԵրաժշտությունԴևիդ Մենսֆիլդ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տևողություն118 րոպե

ՍյուժեԽմբագրել

Հազարօրյա պատերազմի վետերան տարեց գնդապետը խղճուկ գոյություն է քարշ տալիս հիվանդ կնոջ հետ լատինաամերիկյան փոքրիկ քաղաքում։ Արդեն երկար տարիներ նա ապրում է այն հույսով, որ իրեն կվճարվի կառավարության խոստացած կենսաթոշակը և ամեն օր այցելում է փոստ՝ սպասելով երկար սպասված նամակին։ Հպարտությունը նրան թույլ չի տալիս օգնություն ստանալ որդու մարդասպանից և վաճառել Ագուստինին պատկանող մարտական աքաղաղը։

Ֆիլմի ու վիպակի սյուժեի միակ տարբերությունը գնդապետի որդու մահվան քաղաքական շեշտադրման հանելն է հեղինակների կողմից։ Ծերերի ճակատագրում իր մասնակցությունն ունի Խուլիան՝ աղջիկը, որի հետ Ագուստինի ծանոթությունն ի վերջո հանգեցրել էր ճակատագրական կրակոցի։

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 1999 – Կաննի կինոփառատոն[8]
  • 2000 – «Գոյա» մրցանակ
    • Ներկայացվել է մրցանակի Լավագույն սցենար անվանակարգում (Պաս Ալիսիա Գարսիադիեգո)
  • 2000 – «Սանդենս» կինոփառատոն
    • Գովաբանական հիշատակում (Արտուրո Ռիպշտեյն)
  • Ֆիլմը Մեքսիկայի կողմից պաշտոնապես ներկայացվել է որպես օտարալեզու լավագույն ֆիլմ «Օսկար» 72-րդ մրցանակաբաշխության համար, սակայն անվանակարգ չի ստացել[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0132905/
  2. http://www.filmaffinity.com/en/film833762.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt0132905/fullcredits
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «De Ripstein hijo a Ripstein padre: "Lo respeto por ser un viejo terco"»։ El Universal (Spanish) (Compañía Periodística Nacional)։ February 8, 2015։ Վերցված է June 1, 2016 
  6. Herrera Beto (April 17, 2014)։ «Gabriel García Márquez en el cine: El coronel no tiene quien le escriba»։ 1FIla (Spanish) (Grupo Sexenio Comunicaciones)։ Արխիվացված է օրիգինալից June 10, 2016-ին։ Վերցված է May 13, 2016 
  7. «Paz Alicia Garcíadiego y su adaptación de El coronel no tiene quien le escriba»։ Proceso (Spanish) (Comunicación e Información, S.A. de C.V.)։ September 5, 1998։ Վերցված է June 2, 2016 
  8. «Festival de Cannes: No One Writes to the Colonel»։ festival-cannes.com։ Վերցված է 2009-10-04 
  9. «Record 47 Countries In Oscar Contention» (Press release)։ Academy of Motion Picture Arts and Sciences։ 1999-11-22։ Վերցված է 2008-08-20