Գնարբուկ սքանչելի

բույսերի տեսակ
Գնարբուկ սքանչելի
Գնարբուկ սքանչելի
Գնարբուկ սքանչելի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ցեղ Գնարբուկ (Primula)
Տեսակ Գնարբուկ սքանչելի (P. amoena)
Միջազգային անվանում
Primula amoena

Գնարբուկ սքանչելի (լատին․՝ Primula amoena), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բարձրարժեք բույս է, որն ունի 10-30 սմ բարձրություն։ Տերևները վերևից մերկ են, իսկ տակից՝ թավոտ, հակաձվաձև կամ երկարավուն, սեպաձև հիմքով։ Ծաղկաբույլը հովանոցանման է, երկար ծաղկասլաքով։ Պսակը խոշոր է, վարդագույն ծիրանի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Լոռու (Պրիվոլնոյե և Գարգառ գյուղերի շրջակայք), Իջևանի (Լալվար լեռնագագաթ, Մրխուզի և Փամբակի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևմտյան, Հյուսիսարևելյան Թուրքիայում և Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1900-3200 մ բարձրությունների վրա, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սքանչելի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սքանչելի» հոդվածին։