Գյուրջու Խաթուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուրջու Խաթուն (թուրքերեն՝ Gürcü Hatun, վրաց.՝ გურჯი-ხათუნი, մոտ 1227[1], Վրաց թագավորություն[1] - մոտ 1286[1],), վրաց արքայադուստր Բագրատիոնների ընտանիքից, վրաց թագուհի Ռուսուդանի և Գիաս ադ-Դինի դուստրը, մկրտված Դմիտրի, սուլթան Կիլիչ-Արսլան II-ի թոռը[2][3]։
Գյուրջու Խաթուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1227[1] |
Ծննդավայր | Վրաց թագավորություն[1] |
Մահացել է | մոտ 1286[1] |
Քաղաքացիություն | Իկոնայի սուլթանություն |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի և իսլամ |
Մասնագիտություն | գրող |
Ամուսին | մոտ Kaykhusraw II?[1] և մոտ Pervâne?[1] |
Ծնողներ | հայր՝ Ղազ ադդին, մայր՝ Ռուսուդան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Sultan of Rum? |
Երեխաներ | Kayqubad II? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Գյուրջու Խաթունը ծննդյան ժամանակ անվանակոչվել է «Թամար» ի պատիվ տատիկի՝ Թամար Մեծ թագուհու[4]։ Նա վրաց թագավոր Դավիթ VI-ի քույրն էր և սուլթան Կայ-Խոսրով II-ի երկրորդ կինը[5]։ Սուլթան Կայ-Կուբադ II-ի մայրն էր, որը կառավարել է 1246-1257 թվականներին որպես եռապետության մաս՝ խորթ եղբայրների՝ Կիլիչ-Արսլան IV-ի և Քեյ-Կավուս II-ի հետ միասին։ 1243 թվականին մոնղոլների արշավանքից և Կոսե-դաղի ճակատամարտում պարտությունից հետո Կայ-Խոսրով II-ը դարձավ մոնղոլական վասալ։ Նրա կնոջ՝ Թամարի, կարգավիճակը իջեցրին և սկսեցին անվանել Գուրջա Խաթուն, այսինքն վրացական տիկին։ 1246 թվականին Կայ-Խոսրով II-ի սպանությունից հետո Թամարն ամուսնացավ սուլթանի վեզիր Մուհադդիբ ադ-դին Ալի ադ-Դայլամիի և սուլթանության ամենակարող ազնվականի որդու՝ Փերվանեի հետ։ Թամարն Ուղղափառությունից մահմեդականություն է ընդունել։ Նա պարսիկ բանաստեղծ Ռումիի երկրպագուն էր։ Սուլթան Կայ-Խոսրով II-ը դիրհամ է հատել Սիվասի և Կոնիայի դրամահատարաններում` առյուծի և արևի դեմքով պատկերող արծաթե մետաղադրամներ։ Առյուծի և արևի խորհրդանիշը հետագայում լայն տարածում գտավ իսլամական աշխարհում, չնայած դրա ծագումը շատ ավելի վաղ ժամանակներից էր։ Սելջուկյան դրամների թուրք հետազոտող Թոլգա Էրքանը եկել է այն եզրակացության, որ Արևը Գյուրջյու Խաթունն է, իսկ Առյուծը հենց ինքը՝ սուլթանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://sufism.org/library/articles/gurcu-hatun-and-lady-jacoba-mystic-cousins
- ↑ Никитин Афанасий (2021-12-29)։ «Хождение за три моря» (ռուսերեն)։ Litres։ Վերցված է 2022-04-07
- ↑ Рейфилд Дональд (2017-03-06)։ «Грузия. Перекресток империй. История длиной в три тысячи лет» (ռուսերեն)։ Азбука-Аттикус։ Վերցված է 2022-04-07
- ↑ Rayfield Donald (2017)։ «Gruzii︠a︡ : perekrestok imperiĭ, istorii︠a︡ dlinoĭ v tri tysi︠a︡chi let»։ Վերցված է 2022-04-07
- ↑ Рейфилд Дональд (2017-03-06)։ «Грузия. Перекресток империй. История длиной в три тысячи лет» (ռուսերեն)։ Азбука-Аттикус։ Վերցված է 2022-04-07
Արտաքին հղումներԽմբագրել
- «თბილისელები»։ tbiliselebi.ge (անգլերեն)։ Վերցված է 2022-04-07
- «THAMARA»։ web.archive.org։ 2012-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2022-04-07
- «Bagration 3»։ genealogy.euweb.cz։ Վերցված է 2022-04-07