Ռուսուդան (վրաց թագուհի)

Ռուսուդան (վրաց.՝ რუსუდანი, 1194 - 1245, Թիֆլիս, Վրաց թագավորություն), Վրաստանի թագուհի (1223-1245Թամար թագուհու ու Դավիթ Սոսլանի դուստրը։ Ռուսուդանի թագավորության տարիներին ավարտվում է Վրաստանի պատմության ոսկեդարը։ Ռուսուդանը չափազանց թույլ էր մոնղոլական արշավանքներին դիմակայելու և երկրի անկախությունն ու միասնականությունը պահպանելու համար։

Ռուսուդան
վրաց.՝ რუსუდანი
Վրաց թագուհի
ԻշխանությունՎրաստան
Թագադրում1223
Հանձնում1245
Ծնվել է՝շուրջ 1194
Մահացել է՝1245
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաց թագավորություն
Գելաթի վանք
ԵրկիրՎրաստան
Ազգությունվրացի
ՆախորդԳեորգի IV
ՀաջորդողԴավիթ IV Նարին
քաղաքական գործիչ
ՀայրԴավիթ Սոսլան
ՄայրԹամար թագուհի
ԵրեխաներԳյուրջի խաթուն և Դավիթ VI Նարին
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ռուսուդանը գահ է բարձրացել 1223 թվականի հունվարի 18-ին՝ իր եղբոր՝ Գեորգի IV-ի մահից հետո, ով ծանր վիրավորվել էր մոնղոլների դեմ մղված ճակատամարտում։

Ռուսուդանի թագավորության երրորդ տարում՝ 1225 թվականի աշնանը, Վրաստան են ներխուժում խորեզմշահ Ջալալ Էդ-Դինի զորքերը, ովքեր փախչում էին Խորեզմը գրաված մոնղոլներից։ Վրացական զորքերը, որ կռվում էին Իվանե Ա-ի առաջնորդությամբ, ծանր պարտություն կրեցին Գառնու ճակատամարտում, ինչի շնորհիվ խորեզմշահի զորքերի համար բացվեցին Թիֆլիսի, Կարսի ու Գանձակի ճանապարհները։ Խորեզմշահը պաշարեց Թիֆլիսը, իսկ վրաց արքունիքը տեղափոխվեց Քութայիս։ 1226 թվականի մարտի 9-ին Ջալալ Ադ-Դինը գրավեց ու ամբողջովին ավերեց Թիֆլիսը։ 1227 թվականին Ջալալ Ադ-Դինը կրկին գրավեց Թիֆլիսը, սակայն ստիպված եղավ լքել քաղաքը այն բանից հետո, երբ Ռուսուդանը պայմանագիր կնքեց Իկոնիայի սուլթանության հետ, որով ողջ արևելյան Վրաստանը անցավ նրա տիրապետության տակ մինչև 1230 թվականը։

1236 թվականին մոնղոլները երրորդ և վերջին անգամ ներխուժեցին Անդրկովկաս։ Խորեզմշահերի դեմ կռիվներում թուլացած վրացական զորքերը չկարողացան դիմադրություն ցույց տալ, և 1240 թվականին երկիրն ամբողջովին գրավվել էր մոնոլների կողմից։ Ռուսուդանն այդ ժամանակ գտնվում էր Քութայիսում։ 1242 թվականին նա հաշտություն պայմանագիր կնքեց մոնղոլների հետ, որով Վրաստանը ճանաչվում էր խանի վասալ և պարտավորվում էր հարկ վճարել նրան։

 
Ռուսուդանի տոհմագրությունը ըստ Վախուշտի Բագրատիրոնիի[1].

1224 թվականին Ռուսուդանն ամուսնանում է սելջուկների արքայազն Մուհամադ ուդ-Դինի հետ, ով ընդունել էր քրիստոնեություն և վերցրել Դմիտրի անունը։ Նրա դուստրը՝ Թամարը, կնության տրվեց սելջուկների սուլթան Կեյ Խոսրով II-ին, իսկ վերջինիս մահից հետ ամուսնացավ վեզիր Փերվանի հետ, ով սուլթանության փաստացի ղեկավարն է։

Ռուսուդանի մահից հետո վրացական միասնական պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Նրա որդի Դավիթ VI Նարինը, ով պատանդ էր պահվում սուլթանի արքունիքում, Վրաստան վերադարձավ միայն մոր մահից հետո։ Մոնղոլները պաշտպանում էին ինչպես նրան, այնպես էլ գահի մյուս հավակնորդին՝ Գոերգի IV-ի ապօրինի որդուն, որ ավելի ուշ հայտնի դարձավ որպես Դավիթ VII Ուլու։ Արդյունքում գահը թափուր մնաց մինչև 1247 թվականը, որից հետո երկիրը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան Վրաստան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alemany, Agustí (2000), Sources on the Alans: A Critical Compilation, p. 321. Brill Academic Publishers, ISBN 9004114424.

Գրականություն խմբագրել

Նախորդող
Գեորգի IV 1213—1223
Վրաստանի թագուհի
Ռուսուդան

1223–1245
Հաջորդող
Դավիթ VI Նարին 1245–1293