Գյուղացիական գումարտակներ

Գյուղացիական գումարտակներ (լեհերեն՝ Bataliony Chłopskie, BCh), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհական Դիմադրության շարժման բաղկացուցիչ մաս հանդիսացած ռազմական ընդհատակյա կազմակերպություն, որն ստեղծվել է Լեհաստանի ժողովրդական (գյուղացիական) կուսակցության նախաձեռնությամբ, գլխավորապես՝ լեհական գյուղերն ու գյուղացիներին գերմանացի ֆաշիստների ահաբեկություններից ու տնտեսական շահագործումից պաշտպանելու նպատակով[1]։ Գործել է գեներալ-նահանգապետության (լեհերեն՝ Generalne Gubernatorstwo) և Մեծ Լեհաստանի (լեհերեն՝ Wielkopolska) տարածքներում, իր գործունեության ակտիվության բարձրակետին՝ 1944 թվականի ամռանը ունեցել է 160 հազարից 170 հազար անդամ[2][3], եղել է Armia Krajowa-ից հետո ամենախոշոր դիմադրական ռազմական կազմավորումը, 1944 թվականին մասնակիորեն ներառվել է Armia Krajowa-ի կազմում։ Գյուղացիական գումարտակներում կազմավորված են եղել շուրջ երեք հարյուր հատուկ ստորաբաժանումներ, որոնք դիվերսիաներ են իրականացրել, մասնակցել մարտական գործողությունների։ Գյուղացիական գումարտակները կռիվներում տվել են մոտավորապես յոթ հազար զոհ[4]։ Մարտական այդ ստորաբաժանումները լուծարվել են 1945 թվականի մարտ ամսին։

Գյուղացիական գումարտակներ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակպարտիզանական շարժում
Երկիր Լեհաստան
Ստեղծվեց1941
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ

Մարտական գործողություններ խմբագրել

Գյուղացիական գումարտակների իրականացրած մարտական խոշոր գործողություններից են՝

  • 1942 թվականի դեկտեմբերի 30-ին Վայդայի մերձակայքում Գյուղացիական գումարտակների մի քանի ջոկատ Ֆրանցիշեկ Բարտլոմովիչի հրամանատարությամբ և Ժողովրդական գվարդիայի հետ համագործակցությամբ մարտի են բռնվել գերմանական ոստիկանական ուժերի դեմ. վերջիններս այդ կռվում տվել են 26 զոհ, 19 վիրավոր, պարտիզանները՝ 3 վիրավոր[5];
  • 1943 թվականի փետրվարի 1-2-ին, դարձյալ համագործակցելով Ժողովրդական գվարդիայի մարտիկների հետ, գերմանացի զավթիչների դեմ մարտնչել են Զաբորեչնոյի մերձակայքում։
  • 1943 թվականի հուլիսի 24—ից մինչև 1944 թվականի հունվարի 12-ը Յան Պշչոլայի հրամանատարությամբ մասնակցել են այսպես կոչված՝Պինչուվյան Հանրապետության ազատագրմանը գերմանացի զավթիչներից։
  • 1944 թվականի մայիսի 31-ին Վիսլա գետում խորտակել են գերմանական պարեկային «Տանենբերգ» նավը[6]։
  • 1944 թվականի հունիսի 8-15-ը մասնակցել են «Շտուրմվինդ - I», 21-24-ին՝ «Շտուրմվինդ - II» անտառային մարտական գործողություններին։

Գյուղացիական գումարտակների մասնակցությամբ մարտական նշանակալից այլ գործողություններից են բանտարկյալների ազատագրումը Կրասնիստավում, Ռադոմում, Պինչուվում, Սեդլցեում, զինամթերքով բեռնված գնացքի պայթեցումը Գոլոմբի մերձակայքում և այլն։

Հիշատակ և մեծարանք խմբագրել

Վարշավայում՝ Անհայտ զինվորի շիրմի մոտ տեղադրված հուշատախտակներից մեկին հիշատակված են նաև Գյուղացիական գումարտակները։

Գյուղացիական գումարտակների պատվին Կելցի[7], Չենստոխովա, Տոմաշով Մազովեցկի, Յարոսլավ, Բելոստոկ քաղաքներում անվանակոչվել են փողոցներ, Կլեչանուվ գյուղում՝ դպրոց[8]։ Polska Żegluga Morska-ի նավերից մեկը ևս կրում է Bataliony Chłopskie անվանումը։

Գրականություն խմբագրել

  • Kazimierz Przybysz, Bataliony Chlopskie, published by Ludowa Spóldzielnia Wydawnicza, Warszawa 1985.
  • Wojciech Jekielek, Bataliony Chlopskie w Malopolsce i na Slasku. Kalendarium. Warszawa 1987.
  • red. Jerzy Markiewicz, Bataliony Chłopskie w obronie Zamojszczyzny: Bitwy pod Wojdą, Zaborecznem i Różą 30 XII 1942 – 1-2 II 1943, Ludowa Spółdzielnia Wydawnicza, 1957.
  • red. nauk. Kazimierz Przybysz, Bataliony Chłopskie w walce o narodowe i społeczne wyzwolenie: sesja popularnonaukowa w 30 rocznicę bitew pod Wojdą, Zaborecznem i Różą, Lublin 3-4 II 1973 r., Warszawa 1975.
  • Stanisław Jagiełło, Kryptonim „Telegraf”: z dziejów Batalionów Chłopskich na Kielecczyźnie, Warszawa 1979.
  • Paweł Czuba, Jan Wojtal, Walczyli na ziemi krasnostawskiej: 1939-1945, Warszawa 1979.
  • Władysław Ważniewski, Partyzanci spod znaku Bartosza, Warszawa 1980.
  • Janusz Gmitruk, Piotr Matusak, Jan Nowak, Kalendarium działalności bojowej Batalionów Chłopskich 1940-1945, Warszawa 1983.
  • Zygmunt Grządzielski, Kazimierz Marczyk, Powstanie, działalność i walka zbrojna Batalionów Chłopskich w latach 1940-1945 na terenach województwa częstochowskiego: zarys problemu, Częstochowa 1983.
  • Kazimierz Banach, Z dziejów Batalionów Chłopskich: wspomnienia, rozważania, materiały, Warszawa 1984.
  • Alina Fitowa, Bataliony Chłopskie w Małopolsce 1939-1945; działalność organizacyjna, polityczna i zbrojna, Warszawa 1984.
  • Kazimierz Przybysz, Andrzej Wojtas, Bataliony Chłopskie, t. 1-3, Warszawa 1985-1986.
  • Janusz Gmitruk, Piotr Matusak, Witold Wojdyło, Bataliony Chłopskie, Warszawa 1987.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tadeusz Łepkowski, Słownik historii Polski, Warszawa 1973, s. 24.
  2. Piotr Greiner, Ewa Gronkowska, Ryszard Kaczmarek. Kazimierz Miroszewski, Marek Paździora Słownik historii Polski i świata, Katowice 2005, s. 25.
  3. Bogdan Biegalski (1999). Organizacje podziemne na Środkowym Nadodrzu w latach 1945-1956 (Polish). Lubuskie Towarzystwo Naukowe. էջ 61. ISBN 978-83-910109-2-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Roman Marcinek, Encyklopedia Polski, Kraków 1996, s. 40.
  5. Боевое содружество советских и польских партизан. / ред. П. П. Вершигора. М., Соцэкгиз, 1959. стр.31
  6. Bataliony Chłopskie Janusz Gmitruk, Piotr Matusak, Witold Wojdyło Wydawn. Ministerstwa Obrony Narodowej,page 346 1987
  7. Կաղապար:Cytuj
  8. http://pspkleczanow.szkolnastrona.pl
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղացիական գումարտակներ» հոդվածին։