Գյուղական վոդևիլ
Գյուղական վոդևիլ (ռուս.՝ Деревенский водевиль), ռուսական տիկինիկային մուլտֆիլմ մեծահասակների համար, որը նկարահանել է Իվան Ուֆիմցևը ըստ իր կնոջ` Էլեոնորա Տադեի սցենարի։ Լեոնիդ Շվարցմանի հետ Ուֆիմցևը կենդանիների մասնակցությամբ ստեղծել է մի պատմություն անկեղծության, ազնվության, բարության և փոխօգնության մասին[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Իվան Ուֆիմցև |
Սցենարիստ | Էլեոնորա Տադե |
Հնչյունավորում | Վսևոլոդ Լարիոնով, Եվգենի Վեսնիկ, Նադեժդա Ռումյանցևա, Լյուդմիլա Գնիլովա, Գերման Կաչին, Valentina Malyavina? և Ալեքսեյ Շելիգին |
Երաժշտություն | Ալեքսեյ Շելիգին |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1993 |
1994 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Ախ այս աչքակապուկը» վերնագրով։
Սյուժե
խմբագրելՄի անգամ Անտարկտիդայից ռուսական ծայրամաս է տեղափոխվում մի պինգվին։ Նա հայտնվում է մի անասնագոմում, որտեղ ապրում են Ռոզալինդա կովը, Լաուրենսյա խոզը, Ռոմուալդ շունը, մի շնիկ, Օգնեսա և Իզաբել ընկերուհի հավերը, ինչպես նաև` համեստ բազմազավակ մայրիկ Պեստրուշկան։ Վերջինիս ամուսինը` աքաղաղ Ռոնալդուն, պտտվում է «PLAY BOY» գրությամբ շապիկով, ուշադրություն չի դարձնում ո՛չ կնոջը, ո՛չ ճուտիկներին և պարբերաբար հեռանում է բակից։ Պինգվինը տեսնելով դա` միանգամից սկսում է հոգ տանել Պեստրուշկայի և ճուտիկների մասին։ Երբ աքաղաղը վերադառնում է և սկսում է ելույթ ունենալ, պինգվին կռվի ժամանակ պոկում է հակառակորդի պոչի փետուրը և դուրս է շպրտում նրան, իսկ ինքը Պեստրուշկայի հետ թևերի տակ է առնում նրա երեխաներին և ձվից նոր դուրս եկած պինգվիններին։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Էլոնորա Տադե
- Ռեժիսոր` Իվան Ուֆիմցև
- Բեմադրող նկարիչ` Լեոնիդ Շվարցման
- Օպերատոր` Իգոր Դիանով
- Կոմպոզիտոր` Ալեքսեյ Շելիդին
- Ձայնային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-անիմատորներ` Սերգեյ Օլիֆիրենկո, Սերգեյ Կոսիցին, Վ. Գոլուբև
- Խմբագիր` Նատալյա Աբրամովա
- Մոնտաժող` Գ. Ֆիլատովա
- Տնօրեն` Ալինա Վլասովա
- Դերերը հնչյունավորել են
- Վսևոլոդ Լարիոնով
- Եվգենի Վեսնիկ
- Նադեժդա Ռումյանցևա
- Լյուդմիլա Գնիլովա
- Գերման Կաչին
- Վալենտինա Մալյավինա
- Ալեքսեյ Շելիգին
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։
- «Հավիկ Ռյաբան,» Սոյուզմուլտֆիլմ ստուդիա, DVD ձևաչափ։ Տեսաերիզի վրա ընդգրկված են եղել հենևյալ մուլտֆիլմերը.
«Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին» (1982), «Աքլորիկ, ոսկե կատարիկ» (1955), «Աքաղաղն ու ներկերը» (1964), «Ծուղրուղու», «Գյուղական վոդևիլ», «Հեքիաթ Գնդլիկ Բոքոնիկի մասին», «Ծղոտե ցլիկ», «Դեղնուկը», «Կար չկար, մի հավիկ կար»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ DVD «Курочка Ряба»
Արտաքին հղումներ
խմբագրել- Գյուղական վոդևիլը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Գյուղական վոդևիլը youtube.com կայքում