Պորտասար
Առաջարկվում է այս և Պորտասարի առեղծվածը հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Պորտասար (թուրքերեն՝ Göbekli Tepe, Պորտաբլուր, Ցմփոր բլուր[փա՞ստ]), նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր և հնագիտական հուշարձան Հայկական լեռնաշխարհում։ Ներկայումս գտնվում է՝ Թուրքիայում, Ուրֆա քաղաքից 14-15 կմ հյուսիս-արևելք[1]։
Պորտասար | |
անգլ.՝ Göbekli Tepe* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պորտասար, նեոլիթյան շրջանի հնավայր Հայկական լեռնաշխարհում։ | |
Երկիր | Թուրքիա |
Տիպ | մշակութային ժառանգություն |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Կոորդինատներ | 37°13′23″ հս․ լ. 38°55′21″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2018 (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Նրա տարիքը գնահատվում է մինչև 12,000 տարեկան[1], որը սակայն, ըստ 2003 թվականին կատարված գեոմագնիսական հետազոտությունների[2], նախնական տվյալներով թվագրվում է առնվազն մ.թ.ա. 9-րդ հազարամյակով[3]։
Համարվում է աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին ծիսական կառույցը[1][4][5], և Նևալը-Չորիի վաղ նեոլիթյան բնակավայրի հետ հեղաշրջել է եվրասիական նեոլիթի մասին պատկերացումները[2]։
2021 թվականի դրությամբ պեղվել է տեղանքի 5%-ից պակաս հատվածը[4]։
Նախապատմություն
խմբագրելԱմենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո[3]։ Այստեղ հայտնաբերվել են 12,000 տարի առաջ կառուցված սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարախումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում։ Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր[1]։
Տաճարային համալիր
խմբագրել1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։ Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին[1]։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով[1]։
Նշանակությունը
խմբագրելՄինչև այս հնավայրի պեղումները նման չափի համալիրի կառուցումն անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման առումով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500 մ տեղափոխման համար, ենթադրաբար, անհրաժեշտ է մոտ 500 հոգու համատեղ աշխատանք)[6]։
Մշակութային շերտերի հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս մեզոլիթ։
Ժամանակակից մշակովի ցորենի ԴՆԹ վերլուծության արդյունքների համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել մերձավոր կապը մոտ 32 կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթյան հեղափոխության ժամանակ) առաջին անգամ այստեղ է իրականացվել[7]։
Համահունչ է նաև Հայկական վարկածի հետ, ըստ որի, հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Մեկնաբանություն
խմբագրելՊորտասարի հնագիտական հուշարձանախմբի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն վարկածը, ըստ որի քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն[1]։
Գիտական կոնֆերանսներ
խմբագրելՀնագետներին բլուրը հայտնի էր դեռ 1963 թվականից, սակայն նրա իրական նշանակությունն ի հայտ եկավ, երբ թուրք-գերմանական հնագիտական խումբը Կլաուս Շմիդտի ղեկավարությամբ սկսեց պեղումները։ Հնագիտական աշխատանքների ու հայտնագործությունների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում 2007 թվականի հունվարի 20-ից մինչև հունիսի 17-ը։ 500-ից ավելի բարձրարժեք նյութերը ներկայացնում էին Պորտաբլրի 12.000 տարվա մշակույթը[8]։
-
Ընդհանուր տեսքը
-
Կենդանիների քանդակներ
Զբոսաշրջություն
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակում է Պորտասարի տարի։ Նպատակը այս շրջաններում զբոսաշրջության զարգացումն էր[1]։
2020 թվականի սեպտեմբերի 26-ից Պորտասարի հնագիտական հուշարձանախմբի մոտակայքում սկսում են օդապարիկով թռիչքներ կազմակերպել։ Նախքան թռիչքների կազմակերպումն այստեղ մեկ ամիս փորձնական թռիչքներ են իրականացվում։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել երեկոյան, տեղական ժամանակով 20։51-ին։ Այսպիսով, թուրքական իշխանությունները փորձում են հնարավորինս մեծ օգուտ քաղել UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Պորտասարում զբոսաշրջության զարգացումից[1]։
Հրապարակումներ
խմբագրել«Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը»[9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Թուրքիայիում հայկական Պորտասարի մոտ սկսել են օդապարիկով թռիչքներ կազմակերպել». news.am. 27.09.2020. Վերցված է 15.11.2022-ին.
- ↑ 2,0 2,1 Charles C. Mann Göbekli Tepe(անգլ.) // National Geographic. — 2011. — Vol. 219. — № 6. — С. 39. Архивировано из первоисточника 18 Մարտի 2012.
- ↑ 3,0 3,1 «Professor Klaus Schmidt's views on Gobekli Tepe». Archaeo News (անգլերեն). Stone Pages. 2011 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
«Պորտասարում գտածոները և բնական գիտական տարիքի որոշումը տեղանքը դնում են մ.թ.ա 10-րդ հազարամյակում»,- ասում է նա՝ ընդգծելով, «Կարծես թե Պորտասարում շինարարական գործունեությունը ավարտվել է մ.թ.ա. 9-րդ հազարամյակի վերջում»։
- ↑ 4,0 4,1 Strebe, Matthew (2015 թ․ նոյեմբերի 3). «Göbekli Tepe, Turkey». Global Heritage Fund. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «The World's First Temple». Archaeology magazine. Nov/Dec 2008. էջ 23.
- ↑ Taracha, Piotr (2009). Religions of second millennium Anatolia. Eisenbrauns. էջ 12. ISBN 978-3-447-05885-8.
- ↑ Heun et al., Site of Einkorn Wheat Domestication Identified by DNA Fingerprinting, Science, 278 (1997) 1312–14.
- ↑ Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք. Մայնց (22 հունիսի 2008 թ.). «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ». ( հատված մենագրությունից ).
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ [ «Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ. Ա,Մկրտչյան,Գերմանաիա․]
Արտաքին հղումներ
խմբագրել- Charles C. Mann, "The Birth of Religion: The World's First Temple" National Geographic Vol. 219 No. 6 (June 2011), pp. 34–59: http://ngm.nationalgeographic.com/2011/06/gobekli-tepe/mann-text Արխիվացված 2012-03-18 Wayback Machine
- K. Schmidt, "Göbekli Tepe—the Stone Age Sanctuaries: New results of ongoing excavations with a special focus on sculptures and high reliefs," Documenta Praehistorica XXXVII (2010), 239–256: http://arheologija.ff.uni-lj.si/documenta/authors37/37_21.pdf Արխիվացված 2012-01-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտասար» հոդվածին։ |