Գլուգովյան ամրոց (լեհ.՝ Zamek Książąt Głogowskich, գերմ.՝ Schloss Glogau), Գլոգուվյան իշխանության ղեկավարների նախկին նստավայր, այժմ` Հնագիտական-պատմական թանգարան, գտնվում է Գլոգուվում, Ներքին Սիլեզիայի վոևոդությունում, Լեհաստանում։

Գլոգուվյան ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԳլոգուվ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

13-րդ դարի կեսերին Կոնրադ I իշխանն այդտեղ կառուցում է առաջին փայտե ամրոցը, առանձին քարե աշտարակով, փայտե և հողե ամրացումներով, որոնք շրջապատված էին խրամով[1]։

1291 թվականին ամրոցն այրվել է Գլոգուվի մեծ հրդեհի ժամանակ։ Ամրոցն արդեն վերակառուցվել է որպես քարե պաշտպանական կառույցների համալիր, 13-14-րդ դարերի սահմանագծին, փրկված աշտարակը շարունակել է առանձին կանգած մնալ ամրոցի հարավ-արևմտյան անկյունում[1]։

Այն բանից հետո, երբ Գլոգուվը բաժանվել է արքայական և իշխանական մասերի, ամրոցն անցել է չեխ թագավորներին, և նրանցից էլ անցել է ցեշյան իշխաններին, որոնց պատկանել է մինչև 1480 թվականը[1]։ 1462 թվականին ամրոցում կանգ է առել լեհ թագավոր Կազիմիր Յագելոնչիկը[1]։

1498-1506 թվականներին ամրոցում ապրել է ապագա լեհ թագավոր Սիգիզմունդ I Ծերը, որն աստիճանաբար փրկել է ամրոցն ավերումներից, որոնց հասցվել են հունգարացի թագավոր Մատյաշ Հունյադիի հետ տասնամյա պատերազմի ընթացքում[2]։

1574 թվականին ամրոցի որոշ մասը քանդվել է, իսկ 1615 թվականին ամբողջ ամրոցն այրվել է հրդեհից։ 1652-1669 թվականներին բարոկկո ոճով վերակառուցման ժամանակ, որն իրագործվել է Իոհանսոն Բերնարդ ֆոն Գերբերշտայնի կողմից, ամրոցը ձեռք է բերել ժամանակակից պալատի նստավայրի հատկանիշներ[2]։

Սիլեզիայի` Պրուսիայի իշխանության տակ անցնելուց հետո, ամրոցը դարձել է արքայական կառավարիչների նստավայր[1]։ Նապոլեոնյան պատերազմի ժամանակ ամրոցում կանգ է առել Նապոլեոնը[2]։ 19-րդ դարի վերջին, ամրոցը հերթական անգամ վերակառուցվել է թագավորական դատարանին հարմարեցնելու համար[2]։

1945 թվականին ամրոցը մեծապես ավերվել է[1]։ 1967 թվականի մայիսի 22-ին որոշվել է վերականգնել ամրոցը։ Վերանորոգումը սկսվել է 1971 թվականին։ 1976 թվականին կառուցվել է նոր հարավային թևը, սկզբնական բարոկկո ոճին համապատասխան վերակառուցվել է ամրոցի արևելյան թևը, որում գտնվում էր Մտավոր տեխնիկական կազմակերպություն ակումբը, սենյակների հատվածում` Մետալուրգիայի և ձուլման թանգարանը։ Մնացած թևերը կառուցվել են 1983 թվականին, երբ ավարտվել էր ամրոցի վերակառուցումը։ Հարավային թևը կառուցվել է հիմքից։ Փոխվել է նաև ամրոցի աշտարակի արտաքին տեսքը, չնայած այն գրեթե ամբողջությամբ պահպանել է իր հետպատերազմական տեսքը։ 20-21-րդ դարերի սահմանագծին հնարավորություն է ստեղծվել աշտարակին վերադարձնել իր նախկին տեսքը, բայց չի հաջողվել համաձայանություն ստանալ հուշարձանի վերականգնողից։

Ներկայիս դրություն խմբագրել

Այժմ ամրոցում գտնվում է Հնագիտական-պատմական թանգարանը և Գլուգովի հողերի միությունը։ Ամրոցի կողքին կա ամֆիթատրոն, գլոգուվյան երեխաների հուշարձան, որը կառուցվել է Գլոգուվի` 1109 թվականի պաշտպանության հիշատակին, ինչպես նաև` Հանդուրժողականության վարդագույն կամուրջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Zamek Książąt Głogowskich - Glogopedia - Internetowa Encyklopedia Ziemi Głogowskiej». www.glogow.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «*** ZAMEK KSIĄŻĘCY W GŁOGOWIE ***». www.zamkipolskie.com (լեհերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Arne Franke (2015). Kleine Kulturgeschichte der schlesischen Schlösser. Vol. 1. Bergstadtverlag Wilhelm Gottlieb Korn. էջեր 58–59.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոգուվյան ամրոց» հոդվածին։