Գլինիշչևսկի նրբանցքի № 6 տուն

Գլինիշչևսկի նրբանցքի № 6 տուն (ռուս.՝ Дом № 6 по Глинищевскому переулку), շենք և տեսարժան վայր Մոսկվայում[2][3]։ 

Գլինիշչևսկի նրբանցքի № 6 տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գտնվում է Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի Տվերսկոյ շրջանում[3]։

Պատմություն խմբագրել

XVIII դարում տարածքը պատկանում էր Ալեքսանդր Չերկասկուն[2]։

1778 թվականին տունը վաճառվել է Հայրենակալվածքային կոլեգիայի նախագահ Մատվեյ Վասիլևիչ Դմիտրի-Մամոնովին, որի օրոք էլ կառուցվել է մինչև մեր օրերը հասած տունը[2]։

Դրանից հետո տնատեր է դարձել Դ. Ա. Օլսուֆևան։ Նրանից էլ տունն անցել է կոմս գնդապետ, ազգությամբ ֆրանսիացի Լյուդվիկ դը Ժիլիին[2]։

1793 թվականին Ժիլին հայտնվեց այն մարդկանց ցուցակում, որոնք հրաժարվեցին Ֆրանսիական հեղափոխությունից։ Բացի նրանից այնտեղ հայտնվեց Մարի Շալմեն։ Նա, իր հերթին, Ժիլիի հավատարմատար Նիկոլայ Օբերի կինն էր։ Օբերը հետագայում տունը գնեց կոմսից[2]։

1803 թվականին Նիկոլայ Օբերը դարձավ հայտնի մարդ. նա թռավ օդապարիկով, և այդ մասին խոսում էր ամբողջ քաղաքը[2]։

Մարի Օբեր-Շալմեն տան առաջին հարկում ղեկավարում էր արժեքավոր իրերի խանութը։ Ըստ ժամանակակիցների հուշերի` խանութը վայելում էր մեծ ժողովրդականություն[2]։

1804 թվականի դեկտեմբերին խանութի խուզարկության ժամանակ հայտնաբերեց 200000 արգելված առարկա, սակայն մշտական հաճախորդները պաշտպան կանգնեցին Օբերի կնոջը[2]։

1812 թվականին Օբերն արտաքսվեց Մոսկվայից։ Այդ ժամանակ ֆրանսիական բանակը մտել էր Մոսկվա։ Չնայած դրան, Մարին մնաց[2]։

Շենքը չտուժեց հրդեհից, բայց Նապոլեոնի զորքի նահանջի ժամանակ Մարին երեխաների հետ ևս հեռացավ և ճանապարհին մահացավ տիֆից[2]։

Նույն թվականին Մոսկվայի օբեր-ոստիկանապետի գրասենյակը վերցրեց տունը։ Խանութի բոլոր առարկաները վաճառվեցին կամ գողացվեցին պաշտոնյաների կողմից[2]։

1816 թվականի հոկտեմբերին Օբերի որդիները վերադարձրին տունը և այն հանձնեցին վաճառական Իվան Կոպպին, որն այստեղ կազմակերպեց հյուրանոց։ Սկզբում այն կոչվում էր «Սևեր» («Հյուսիս»), այնուհետև` «Անգլիա»։ Այս հյուրանոցում մի քանի անգամ կանգ է առել Ալեքսանդր Պուշկինը։ Այստեղ 1829 թվականի մարտի 29-ին նա վերջին անգամ հանդիպել է Ադամ Միցկևիչի հետ, ինչի մասին վկայում է հուշատախտակը[2]։

1920 թվականին շենքի ձախ մասն այրվել է, հետո այն ապամոնտաժվել է[2]։

Խորհրդային տարիներին շենքը պատկանում էր խորհրդային կանանց կոմիտեին[2]։

XXI դարում այն պատկանում է Ռուսաստանի կանանց միությանը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը պատկանում է կլասիցիզմի դարաշրջանին[2]։

1920 թվականի հրդեհից և ձախ մասի ապամոնտաժումից հետո շենքն անհամաչափ էր, սակայն վերակառուցման ժամանակ ձախ մասը վերականգնվել է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 «Дом, конец XVIII в., арх. М.Ф.Казаков» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  3. 3,0 3,1 «Дом, конец XVIII в., арх. М.Ф.Казаков». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.