Գլասթոնբերի (փառատոն)

Ժամանակակից կատարողական արվեստների Գլասթոնբերիի փառատոն (անգլ.՝ Glastonbury Festival of Contemporary Performing Arts, անվանումը հաճախ կրճատվում է մինչև Գլասթո (անգլ.՝ Glasto) կամ Գլասթոնբերի), երաժշտական փառառոն, որն անցկացվում է 1970 թվականից Մեծ Բրիտանիայի Գլասթոնբերի քաղաքի մոտակայքում[1]։ Միջոցառումն (որն ի սկզբանե անվանվում էր «Glastonbury Fayre») իր գոյության առաջին տարիներից ստացել է «բրիտանական Վուդստոքի» համբավը և ավանդաբար համարվում է Բրիտանիյի երաժշտական տարվա գլխավոր իրադարձություններից մեկը[2][3]։ Գլասթոնբերիի փառատոնը հայտնի է նախևառաջ իր ռոք համերգներով, սակայն դրա շրջանակներում տեղի են ունենում նաև պարային, բանահյուսական, թատերական և կրկեսային կոլեկտիվների բազմաթիվ ելույթներ և կազմակերպվում են գեղարվեստական ցուցադրություններ:

Գլասթոնբերի փառատոն
(անգլ.՝ Glastonbury Festival)
Glastonbury Tribute.jpg
ՏեսակԵրաժշտական փառատոն
Հաճախականություն203,500 (2019)
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՎայրՓիլթոն, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Ակտիվ49 տարի
ԱռաջինըՍեպտեմբերի 19, 1970 (1970-09-19)
ՎերջինըՀունիսի 26, 2019 (2019-06-26) – Հունիսի 30, 2019 (2019-06-30)
ԺանրԿատարողական արվեստների փառատոն
ՀիմնադիրMichael Eavis? և Andrew Kerr?
glastonburyfestivals.co.uk
51°09′09″ հս․ լ. 02°35′23″ ամ. ե.HGЯO
Glastonbury Festival Վիքիպահեստում

Փառատոնը հիմնադրել է ֆերմեր Մայքլ Իվիսն (անգլ.՝ Michael Eavis) է, որի տարածքում էլ անցկացվում է Գլասթոնբերին։

2009 թվականին փառատոնն այցելել է մոտ 190,000 մարդ[4]։ Տոմսերի գինը բարձրանում է ամեն տարի, և 2011 թվականին մեկ տոմսի արժեք է 195 ֆունտ էր[5]։

2020 թվականի հունիսի 24-ից 28-ը պետք է կայանար հոբելյանական 50-րդ փառատոնը, որի համար վաճառած է եղել ավելի քան 135,000 տոմս։ Սակայն մեկնարկից 3 ամիս առաջ փառատոնը չեղյալ է հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով։ 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները պաշտոնապես հաստատել են միջոցառման չեղարկումը և բոլոր տոմս գնողներին առաջարկել են կամ վերադարձնել միջոցները, կամ տեղափոխել այդ գումարը հաջորդ տարվա վրա՝ տոմսեր ձեռք բերելու հնարավորության երաշխիքով[6]:

Անցկացման վայրԽմբագրել

 
Worthy Farm՝ սովորական կաթնամթերքի ֆերմա Բրգաձև բեմի և 1983 թվականին փառատոնի առաջին այցելուների վրանների ֆոնին

Փառատոնն անցկացվում է Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Worthy Farm ֆերմայում, որը գտնվում է Փիլթոն և Փիլ փոքր գյուղերի միջև՝ Գլասթոնբերի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա[7]։ Միջոցառման համար հատկացվող տարածքը մոտավորապես 1100 ակր է (4,4 կմ²)[8]:

Ֆերման գտնվում է Ուայթլեյք գետի ակունքում, որը ֆերմայի տարածքում հոսող երկու վտակներ է ձևավրում: Այսպիսի դիրքը նպաստում է ջրհեղեղներին, որոնք տեղի են ունեցել 1997, 1998 և 2005 թվականներին, ինչպես նաև հողի վերին շերտի լղոզմանը, որի արդյունքում կեղտը դարձել է փառատոնի տարբերակիչ առանձնահատկությունը:

Վերջին տարիներին փառատոնի տարածքն իրենից սահմանափակ հասանելիությամբ ցանկապատված համալիր է ներկայացնում՝ հյուսիսում գտնվում է Բրգաձև բեմը (անգլ.՝ Pyramid stage), հարավում՝ Լրացուցիչ բեմը (անգլ.՝ Other stage), իսկ արևելքում՝ ատրակցիոններ և կրկես: Հարավում գտնվող մարգագետինները օգտագործվում են ցուցահանդեսների համար:

Վիճակագրական տվյալներԽմբագրել

  • Այցելուների համար բացվել են փողրակների տեսքով 3225 զուգարաններ և պիսուարներ՝ 700 մետր ընդհանուր երկարությամբ[9]։ Լոնդոնի Օլիմպիաական խաղերի ժամանակ զուգարանի խցիկների մեծ պահանջարկը դարձել է 2012 թվականին փառատոնի չեղարկման պատճառ[10]:
  • Փառատոնի հինգ օրվա ընթացքում միջինը մեկ միլիոն գալոն ջուր է սպառվում (≈ 3,780,000 լիտր)[11]:

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

DJ MagazineԽմբագրել

Տարեթիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծան.
2019 Աշխարհի լավագույն փառատոն Գլասթոնբերի՝ Գլասթոնբերի, ՄԹ 2րդ [12]

NME AwardsԽմբագրել

Տարեթիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք Ծան.
2010 Լավագույն փառատոն Գլասթոնբերի Հաղթանակ
2011 Հաղթանակ
2012 Հաղթանակ
2014 Հաղթանակ
2015 Հաղթանակ
2016 Հաղթանակ
2017 Հաղթանակ
2018 Հաղթանակ
2019 Հաղթանակ
2020 Հաղթանակ [13]

ՊատկերասրահԽմբագրել

ՄատենագրությունԽմբագրել

  • Shearlaw, John; Aubrey, Crispen Glastonbury Festival Tales. — Կաղապար:Нп3, 2005. — ISBN 0-09-189763-7
  • Naylor, Royston Stone Free: A Photographic Trip Through 10 Years of Glastonbury Festival. — Southgate publishers, 2002. — ISBN 1-85741-145-5
  • McKay, George (2000) Glastonbury: A Very English Fair. London: Victor Gollancz. ISBN 0-575-06807-8
  • McKay, George (1996) Senseless Acts of Beauty: Cultures of Resistance Since the Sixties, chapter 1 'The free festivals and fairs of Albion'. London: Verso. ISBN 1-85984-028-0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Glastonbury Festival» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-07 
  2. «Flastonbury» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-07 
  3. Любители музыки раскупили 150 тыс билетов на Glastonbury за 29 минут // «РИА Новости», 2014
  4. Фоторепортаж с Гластонбери—2009 в газете The Boston Globe (անգլ.)
  5. Фото: яркие моменты фестиваля Гластонбери
  6. «A Statement from Glastonbury Festival» (անգլերեն)։ 2020-03-18։ Վերցված է 2020-03-18։ «We are so sorry to announce this, but Glastonbury 2020 will have to be cancelled» 
  7. Расположение фермы (GeoHack)
  8. Fine Guide to the Festival (2009) (անգլ.)
  9. Facilities/Toilets — описание на официальном сайте (անգլ.)
  10. Glastonbury to skip a year in 2012 as toilets head to London
  11. Facilities/Water supply — описание на официальном сайте (անգլ.)
  12. «DJ Mag's Top 50 festivals 2019»։ DJMag.com։ մայիսի 16, 2019 
  13. https://www.expressandstar.com/entertainment/music/2020/02/13/nme-awards-2020-full-list-of-winners/

Արտաքին հղումներԽմբագրել