Գլախո Զաքարյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գլախո (Գևորգ) Արշակի Զաքարյան (Զախարով) (ապրիլի 26, 1905(1905-04-26)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 28, 1992(1992-02-28)[2], Թբիլիսի, Վրաստան[2]), հայ երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985

Գլախո Զաքարյան
Ծնվել էապրիլի 26, 1905(1905-04-26)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և Վրաստան
Մահացել էփետրվարի 28, 1992(1992-02-28)[2] (86 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան[2]
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՎրաստանի պետական ֆիլհարմոնիա[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1926 թվականից՝ Վրաստանի ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն կատարել է հայ աշուղների, հիմնականում՝ Սայաթ-Նովայի երգերից («Դուն էն գլխեն իմաստուն իս...» երգի Զաքարյանի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում, 1960 թվական)[3]։ 1934 թվականին «Լեռնային արծիվներ» միասնական բազմազգ անսամբլի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ 1939 թվականին Մոսկվայում մասնակցել է Վրաստանի արվեստի և գրականության տասնօրյակին։ 1943–1945 թվականներին ղեկավարել է Վրաստանի երգի-պարի անսամբլին կից դուդուկահարների խումբը։

Զաքարյանի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ։ Ելույթներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում[4]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967),
  • Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985),
  • Երևանում Սայաթ–Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված մրցույթում ճանաչվել է լավագույն կատարող։

Հիշատակ խմբագրել

Թբիլիսիի փողոցներից մեկը կոչվել է Զաքարյանի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 394.
  3. ««Դուն էն գլխեն իմաստուն իս...»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլախո Զաքարյան» հոդվածին։