Գիորգի Գոչոլեիշվիլի (վրաց.՝ გიორგი გოჩოლეიშვილი, փետրվարի 14, 2001(2001-02-14)[1], Քութայիս, Վրաստան[1]), վրացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» և Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան։

Գիորգի Գոչոլեիշվիլի
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 2001(2001-02-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրաստան[1]
Հասակ 1,78 մետր
Դիրք պաշտպան

Կարիերա

խմբագրել

«Սաբուրթալո»

խմբագրել

«Սաբուրթալո» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է: 2020 թվականի հուլիսին միացել է ակումբի հիմնական թիմին։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի օգոստոսի 27-ին Լիմասոլի «Ապոլլոնի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլի շրջանակներում[2]։ Առաջնությունում իր նորամուտի խաղը ֆուտբոլիստը խաղացել է 2020 թվականի սեպտեմբերի 13-ին Թբիլիսիի «Մերանի» ակումբի դեմ[3]։ Մրցաշրջանն ավարտել է ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 9 խաղով՝ հիմնականում փոխարինման դուրս գալով պահեստայինների նստարանից։ 2021 թվականի նոր մրցաշրջանը ֆուտբոլիստը սկսել է արդեն որպես հիմնական կազմի լիարժեք խաղացող։ Առաջին հանդիպումը ֆուտբոլիստը անցկացրել է 2021 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ, որի դարպասին ֆուտբոլիստը խփել է նաև իր նորամուտի գոլը[4]։ Սկզբում ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս գալիս միայն պահեստայինների նստարանից, սակայն շուտով արագ տեղ գրավեց մեկնարկային կազմում։ Դարձել Է Վրաստանի գավաթակիր, որտեղ 2021 թվականի դեկտեմբերի 8-ի եզրափակչում հաղթել է «Սամգուրալի» ակումբը[5]։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստն աչքի է ընկել 4 գոլով և 8 արդյունավետ փոխանցումով:

2022 թվականի փետրվարին ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը բացեց Վրաստանի սուպերգավաթի խաղից հետո, որտեղ հաղթող ճանաչվեց Բաթումի «Դինամոն»[6]։ Ֆուտբոլիստը «առաջնությունում» առաջին հանդիպումը անցկացրել է 2022 թվականի փետրվարի 27-ին «Սամգուրալի» ակումբի դեմ խաղում[7]։ Մրցաշրջանում առաջին գոլով ֆուտբոլիստն աչքի է ընկել 2022 թվականի հունիսի 25-ին նույնպես «Սամգուրալի» ակումբի դեմ խաղում[8]։ 2022 թվականի հուլիսին ակումբի հետ մեկնել է ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման խաղերին։ Որակավորման առաջին փուլում 2022 թվականի հուլիսի 7-ին ֆուտբոլիստը խաղացել է ալբանական «Պարտիզանի» ակումբի դեմ, որին պարտվել են՝ բաց թողնելով գոլ[9]։ 2022 թվականի հուլիսի 14-ին կայացած պատասխան խաղում ֆուտբոլիստն ակումբի հետ արդեն ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում և դուրս գալով որակավորման հաջորդ փուլ[10]։ Ֆուտբոլիստը որակավորման երկրորդ փուլը սկսել է 2022 թվականի հուլիսի 21-ին՝ հաղթելով ռումինական «Ստյաուա» ակումբում[11]։ Սակայն 2022 թվականի հուլիսի 28-ին կայացած պատասխան խաղում ռումինական ակումբն աչքի ընկավ 4 գոլով և խաղերի հանրագումարով հաղթանակ տարավ, իսկ ֆուտբոլիստը լքեց մրցաշարը[12]: Ավարտել է մրցաշրջանը՝ իր ակտիվում ունենալով 4 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։

«Շախտյոր» Դոնեցկ

խմբագրել

2022 թվականի նոյեմբերին ֆուտբոլիստը նախնական պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ մինչև 2027 թվականի ավարտը[13]։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն եվրո[14]։ 2022 թվականի ավարտին ֆուտբոլիստը հայտնվել է վրացի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում[15]։ 2023 թվականի սկզբին ֆուտբոլիստը լիարժեքորեն միացավ ուկրաինական ակումբին։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի փետրվարի 28-ին «Մինայի» դեմ խաղում՝ Ալեքսանդր Զուբկովի փոխարեն փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին[16]։ Ակումբի կազմում իր նորամուտի գոլը ֆուտբոլիստը խփել է 2023 թվականի ապրիլի 2-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ խաղում[17]։ Ֆուտբոլիստը կարողացավ արագ ամրապնդվել Դոնեցկի ակումբի հիմնական թիմում՝ աչքի ընկնելով իր միակ խփած գոլով։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբի հետ դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հաղթող[18]։

Ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը սկսել է 2023 թվականի հուլիսի 29-ին Խարկովի «Մետալիստ 1925» ակումբի դեմ խաղով՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[19]։ Նոր մրցաշրջանում ակումբի կազմում առաջին արդյունավետ գործողություններով աչքի է ընկել 2023 թվականի օգոստոսի 14-ին «Ալեքսանդրիայի» դեմ[20]։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում առաջին հանդիպումը խաղացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պորտուգալական «Պորտուի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին[21]։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքներով ֆուտբոլիստն ակումբի հետ գրավել է ամփոփիչ 3-րդ տեղը՝ դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի արդյունքով ֆուտբոլիստն ակումբի հետ խաղերի արդյունքով զիջել է ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել» ակումբին և ավարտել եվրագավաթային ընկերությունը[22]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2021 թվականին ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ Վրաստանի երիտասարդական հավաքականում։ Հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 29-ին Բելառուսի դեմ ընկերական խաղում։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին Անգլիայի դեմ խաղում ֆուտբոլիստը խփեց իր նորամուտի գոլը և արդյունավետ փոխանցում կատարեց[23]։

2022 թվականի նոյեմբերին կանչվել Է Վրաստանի ազգային հավաքական[24]։ Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին Մարոկկոյի դեմ ընկերական խաղում[25][26]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Սաբուրթալո»
  • Վրաստանի գավաթակիր՝ 2021
«Շախտյոր» Դոնեցկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Apollon vs. Saburtalo». soccerway.com (անգլերեն). 2020-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-12-19-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Saburtalo vs. Merani Tbilisi». soccerway.com (անգլերեն). 2020-09-13. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Saburtalo vs. Lokomotivi Tbilisi». soccerway.com (անգլերեն). 2021-03-01. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Samgurali vs. Saburtalo». soccerway.com (անգլերեն). 2021-12-08. Արխիվացված է օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Dinamo Batumi vs. Saburtalo». soccerway.com (անգլերեն). 2022-02-20. Արխիվացված է օրիգինալից 2022-01-30-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Saburtalo vs. Samgurali». soccerway.com (անգլերեն). 2022-02-27. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Saburtalo vs. Samgurali». soccerway.com (անգլերեն). 2022-02-27. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Saburtalo vs. Partizani Tirana». soccerway.com (անգլերեն). 2022-07-07. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Partizani Tirana vs. Saburtalo». soccerway.com (անգլերեն). 2022-07-14. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Saburtalo vs. FCSB». soccerway.com (անգլերեն). 2022-07-21. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «FCSB vs. Saburtalo». soccerway.com (անգլերեն). 2022-07-28. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Георгій Гочолейшвілі – гравець Шахтаря». shakhtar.com (ուկրաիներեն). 2022-11-29. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Cтало відомо, скільки Шахтар заплатив за Гочолейшвілі». football.ua (ուկրաիներեն). 2022-11-29. Արխիվացված է օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Хвича Кварацхелия третий раз подряд назван лучшим футболистом Грузии». apsny.ge (ռուսերեն). 2022-12-28. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Minai vs. Shakhtar Donetsk». soccerway.com (ռուսերեն). 2023-01-28. Արխիվացված է օրիգինալից 2023-02-28-ին. Վերցված է 2023-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Подарунок Дніпру від Одеси. Чорноморець вдома відібрав очки у Шахтаря». sport.ua (ուկրաիներեն). 2023-04-02. Արխիվացված է օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2023-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Чемпіони! Шахтар – Дніпро-1 – 3:0». shakhtar.com (ուկրաիներեն). 2023-05-28. Արխիվացված է օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-05-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Metalist 1925 Kharkiv vs. Shakhtar Donetsk». soccerway.com (ռուսերեն). 2023-07-29. Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Shakhtar Donetsk vs. Oleksandria». soccerway.com (ռուսերեն). 2023-08-14. Արխիվացված օրիգինալից 2023-08-17-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  21. «Shakhtar Donetsk vs. Porto». soccerway.com (անգլերեն). 2023-09-19. Արխիվացված օրիգինալից 2023-10-04-ին. Վերցված է 2023-10-23-ին.
  22. ««Шахтер» не справился с «Марселем» в ответном матче 1/16 финала Лиги Европы и вылетел из еврокубков». prsport.net (ռուսերեն). 2024-02-23. Արխիվացված օրիգինալից 2024-02-26-ին. Վերցված է 2024-02-26-ին.
  23. «Georgia U21 vs. England U21». soccerway.com (անգլերեն). 2021-11-16. Արխիվացված է օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «საქართველოს ნაკრების შემადგენლობა ამხანაგური მატჩისთვის». sportall.ge (վրացերեն). 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «მაროკოსთან მატჩში საქართველოს ნაკრების სასტარტო შემადგენლობა ცნობილია». sportall.ge (վրացերեն). 2022-11-17. Արխիվացված է օրիգինալից 2023-02-07-ին. Վերցված է 2023-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Morocco vs. Georgia». national-football-teams.com (անգլերեն). 2022-11-17.