Գիորգի Անցուխելիձե
Գիորգի Անցուխելիձե (վրաց.՝ გიორგი ანწუხელიძე, օգոստոսի 18, 1984 - մոտ օգոստոսի 9-10, 2008[1]), վրացի զինվորական, սերժանտ։ Զոհվել է Ռուս-վրացական պատերազմի ընթացքում Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական ընդհարումների ժամանակ՝ օսեթացի գրոհայինների կողմից ենթարկվելով խոշտանգումների։ Անցուխելիձեի կտտանքները և սպանությունը փաստում են համացանցում հայտնված հոլովակները, որոնցում պարզ երևում էր կատարվածը[2]։ 2013 թվականին հետմահու արժանացել է Վրաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։
Գիորգի Անցուխելիձե | |
---|---|
გიორგი ანწუხელიძე | |
![]() | |
օգոստոսի 19, 1984 - օգոստոսի 9, 2008 (23 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ծառայության տարիներ | 2001 - 2008 |
Կոչում | Սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ցխինվալի ճակատամարտ |
Պարգևներ | Վախթանգ Գորգասալիի անվան շքանշան (1-ին աստիճան) «Հայրենիքի նվիրվածության» շքանշան Վրաստանի ազգային հերոս |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 18-ին՝ Ախմետայի շրջանի Ալվանի գյուղական համայնքում։
Զինվորական ծառայությունԽմբագրել
2001 թվականին ծառայության է անցել Վրաստանի զինված ուժերում։ 2008 թվականի օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ 4-րդ հետեւակային բրիգադի 41-րդ գումարտակում ծառայել է որպես օգնական գնացրորդ։ Անհետ կորել է օգոստոսի 9-ին՝ Ցխնիվալի ճակատամարտում։ Անհետ կորած է համարվել մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը՝ հարավօսական կողմից ստացված վրաց զինվորականների մարմինների վրա ԴՆԹ անալիզ կատարելուց հետո։
Անցուխելիձեն թաղվել է Թբիլիսիի մոտ գտնվող «Մուխաթգվերդի» եղբայրական զինվորական գերեզմանոցում[3][4]։
Խոշտանգումների մասին հայտարարություններԽմբագրել
2009 թվականի հունվարին համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են հարավօսիական զինվորական համազգեստ կրող անձինք, խոսելով վրացերեն և օսերեն, հարցաքննում գերեվարված Անցուխելիձեին[5]՝ ստիպելով, որ վերջինս ծնկի գա և կարգադրելով, որ գետինը համբուրի։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է վրացական զինվորական հագուստով Անցուխելիձեն պարբերաբար ենթարկվում ծեծի և յուրաքանչյուր հարցի պատասխանում՝ «չգիտեմ» կամ «գաղափար չունեմ»։ Խոշտանգողներից մեկն իր հերթին օսերենով գոռում է «Տեսե՜ք, թե ինչ ուժեղ տղա է»։
2009 թվականի հուլիսին, վրացական ոստիկանության կողմից ձերբակալվում է ոմն հարավօսեցի բարձրաստիճան սպա Սոսլան Պուխաևը, ով ըստ վրացական կողմի որոշակի առնչություն է ունեցել Անցուխելիձեի սպանության հետ[6]։
2010 թվականի ապրիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դեպքի առնչությամբ դատական հայտ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)[3][7]։
Վրաստանի ազգային հերոսԽմբագրել
2013 թվականի ապրիլի 15-ին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով Անցուխելիձեն հետմահու պարգևատրվում է «Վրաստանի ազգային հերոս» պետական բարձրագույն շքանշանով։ Մինչ այդ Անցուխելիձեն արժանացել էր նաև Վախթանգ Գորգասալիի անվան շքանշանով (1-ին աստիճան)։ 2013 թվականի նոյեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ենթասպայական դպրոցն ստանում է Գիորգի Անցուխելիձեի անունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «The President of Georgia granted Sergeant Giorgi Antsukhelidze a title of a national hero»։ ՎՀ նախագահի աշխատակազմ։ ապրիլի 15, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է մայիսի 15, 2016
- ↑ http://rustavi2.com/en/news/24186(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «Վրաց զինվորականի ընտանիքը ՄԻԵԴ-ում դատական հայտ է ներկայացրել Ռուսաստանի դեմ»։ Caucasian Knot։ ապրիլի 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին(անգլ.)
- ↑ Chichua Nino։ «პრეზიდენტმა 2008 წლის ომის გმირი გიორგი ანწუხელიძე სიკვდილის შემდეგ ეროვნული გმირის ორდენით დააჯილდოვა» (վրացերեն)։ Pirweli
- ↑ «GYLA Appeals European Court regarding the Torture of Giorgi Antsukhelidze»։ Interpressnews (Humanrights.ge)։ ապրիլի 13, 2010(անգլ.)
- ↑ «МВД Южной Осетии ведет переговоры с Грузией об освобождении Сослана Пухаева»։ Novyi Region (Russian)։ հուլիսի 29, 2009։ Վերցված է ապրիլի 16, 2013
- ↑ «Georgia Files Europe Suit Over Soldier's Alleged Torture, Killing»։ Radio Free Europe/Radio Liberty։ ապրիլի 14, 2010։ Վերցված է ապրիլի 16, 2013