Գինտարաս Պատացկաս (լիտ.՝ Gintaras Patackas, հուլիսի 18, 1951(1951-07-18), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի բանաստեղծ, թարգմանիչ, նովելների հեղինակ, դրամատուրգ[1]։

Գինտարաս Պատացկաս
լիտ.՝ Gintaras Patackas
Ծնվել էհուլիսի 18, 1951(1951-07-18) (72 տարեկան)
ԾննդավայրԿաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լիտվա Լիտվա
ԿրթությունԿաունասի տեխնոլոգիական համալսարան
Պարգևներ«Պոեզիայի գարուն» գրական փառատոնի մրցանակ (1998)

Կենսագրություն խմբագրել

Գինտարաս Պատացկասը ծնվել է 1951 թվականի հուլիսի 18-ին Լիտվայի Կաունաս քաղաքում։ Ավարտել է Կաունասի ճարտարագիտական համալսարանը (1973)։ Մինչ 1979 թվականը աշխատել է որպես ինժեներ, թղթակից։ 1976 թվականին լույս է տեսել Գինտարաս Պատացկասի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

«Պոեզիայի գարուն» լիտվական գրական փառատոնի մրցանակի դափնեկիր է (1998

Ստեղծագործություն խմբագրել

Գինտարաս Պատացկասի քնարերգությանը հատուկ է էքսպրեսիվ ու սյուրռեալիստական կերպարների համադրումը հեգնական ինտոնացիայի, քիչ հավանական ու ցնցող սյուժեների հետ։ «Կապիտան Հոմերի երեխաները» գրքից հետո լույս տեսած ժողովածուներում ավելի են ուժեղանում գրոտեսկն ու հեգնանքը։

Գինտարաս Պատացկասի «Սրտերի մեծ ճակատամարտը» բանաստեղծությունների ժողովածուի վերաբերյալ Լիտվայի գրողների միության «Լիտերատուրա իր մյանաս» թերթը նշում է, որ դրա թեմաներն են՝ գինի, արյուն, արցունքներ, և ընթերցելու ընթացքում ստեղծվում է տպավորություն, թե բանաստեղծություն կարելի է սարքել ամեն ինչի մասին։

Թարգմանություններ խմբագրել

Գինտարաս Պատացկասը ռուսերենից թարգմանել է Իոսիֆ Բրոդսկու, Նիկոլայ Գումիլյովի Վլադիմիր Վիսոցկու, Անդրեյ Վոզնեսենսկու բանաստեղծությունները։

Գինտարաս Պատացկասի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, հունգարերեն, ֆրանսերեն, ռուսերեն։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Jazmino žiedas vakarą prakalbina. 1997 (ընտրյալ բանաստեղծություններ).
  • Lampėdžių karjero paslaptis. Gulago univermagas։ Novelės. Pjesės. Eilėraščiai. Vilnius, Vaga, 1991 (նովելների, պիեսների ու բանաստեղծությունների ժողովածու).

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • Atleisk už audrą. 1976.
  • Išvarymas iš rojaus. 1981.
  • Duobės danguje. 1983.
  • Pergamento kriauklė. 1985.
  • Amuletai. 1988.
  • Kapitono Homero vaikai. 1989.
  • Meilės ir vyno dainos. 1993.
  • Kurtizanija։ Eilėraščiai. Kaunas։ V.Oškinio leidykla, 1995.
  • Jauni patrakėliai petrarkos. 1998.
  • Dviveidis Janas. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2002. ISBN 9986-39-249-7
  • Didysis širdžių mūšis։ Eilėraščiai. Vilnius։ Vaga, 2005. ISBN 5-415-01795-X

Նովելների ժողովածու խմբագրել

  • Naktis su keturiais lavonais. 1995.
  • Изгнание из рая։ Стихи. Пер. с лит. А. Герасимовой. Худож. Д. Аввакумов. Моска։ Советский писатель, 1991. ISBN 5-265-02003-9

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել