Գինու քաղաք
«Գինու քաղաք» (ֆր.՝ La Cité du Vin), ցուցահանդեսային տարածք-թանգարան է Բորդոյում, որտեղ ներկայացված է քաղաքի պատմությանն ու տնտեսությանը, որը սերտորեն կապված է գինեգործության, գինու առևտրի և գինու սպառման մշակույթի հետ։
Գինու քաղաք | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Բորդո |
Վայր | Բորդո |
Կայք | laciteduvin.com/fr |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հանրության համար բացվել է 2016 թվականի հունիսին[1]։ Այն ստեղծելու համար պահանջվել է յոթ տարի։ Ըստ Բլումբերգի՝ թանգարանի ներդրումները կազմել են 81 մլն դոլար։
Թանգարանը գտնվում է հին արդյունաբերական թաղամասում՝ Գարոն գետի ափին, նախկին անգարների տեղում, որոնք Բորդոյի նավահանգստի բարգավաճման ժամանակ ծառայում էին գինու տակառների և շշերի պահեստ՝ տարբեր վայրեր առաքելու համար[2]։ Ֆուտուրիստական շինությունը նախագծվել է XTU գործակալության ճարտարապետներ Անուկ Լեժանդրի և Նիկոլա Դեսմազյերի կողմից[3]։
Թանգարանի մշտական ցուցադրությունը ինտերակտիվ է․ այցելուները հնարավորություն են ունենում համտեսել գինի, որը ներառված է տոմսի արժեքի մեջ։
Բացի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված տարածքից, թանգարանն ունի երկհարկանի գինու բար, 250 հոգու համար նախատեսված լսարան տարբեր վարպետության դասերի և կինոցուցադրությունների համար, հուշանվերների խանութ։ Վերին հարկը գտնվում է համտեսի մեծ սենյակ։ Ստորին հարկում կա գինու խանութ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների գինիներ։ Թանգարանի բացման օրվանից ի վեր առաջին տարում նրա այցելուների 74% -ը եղել են ֆրանսիացիներ, օտարերկրացիների շրջանում մեծամասնություն են կազմել անգլիացիները։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Винный Гуггенхайм»: новый музей Cité du Vin в Бордо». РБК Стиль. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ ««Город вина» в городе Бордо». Русский очевидец | L’Observateur Russe (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Anouk Legendre et Nicolas Desmazières : « Il faut remettre du vivant dans la ville et construire des bâtiments qui ne sont plus seulement passifs »
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт музея
- Պաշտոնական կայք
- Cité du Vin Արխիվացված 2022-09-13 Wayback Machine, sur le site de la ville de Bordeaux
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու քաղաք» հոդվածին։ |