Գինու թանգարան (Փարիզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)
Գինու փարիզյան թանգարան (ֆր.՝ Musee du Vin), տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասի Վոդ փողոց, Դիքենս զբոսապուրակում, ներկայացված է գինեգործության պատմությունը և գործընթացի ողջ ընթացքը գործիքներով և դեմքերով։ Թանգարանն ստեղծվել է գինեգործական ավանդույթների և գինու որակի ստանդարտի պահպանման նկատառումով։
Գինու թանգարան | |
---|---|
Տեսակ | գինու թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 16-րդ շրջան |
Հասցե | square Charles-Dickens? (5) |
Հիմնադրվել է | 1984 |
Այցելուներ | 28 500 մարդ (2012) |
Կայք | lemparis.com(ֆր.) |
Թանգարանի հասցեն է՝ Փարիզ 75016, փողոց Վոդ (Դիքենս զբոսապուրակ), տուն 5, մետրոյի կայարան Պասսի[1]։
Պատմություն խմբագրել
Միջին դարերում մայրաքաղաք Փարիզը շրջապատված էր խաղողի սքանչելի այգիներով։ 15-րդ դարում ոչ հեռու այն վայրից, որտեղ այժմ գտնվում է Գինու թանգարանը, որն այն ժամանակ չէր մտնում Փարիզի տարածքի մեջ, աճում էր խաղող (որի մասին մինչ այժմ հիշատակում է Խաղողի այգի փողոցը) և կանգուն էր ֆրանսիական մենաստանը։ Այդ վանքը կամ այլ կերպ ասած՝ Պասսի աբբայությունը, հայտնի էր իր գինով՝ պատրաստված տեղի կրտսեր վանականների ձեռքով, ինչը համտեսում էր անգամ Լյուդովիկոս 13-րդը՝ Բուլոնյան անտառում որսից հետո մեկ բաժակ գինի ըմպելով վանքում։ Մեկ դար անց նույն վայրում հայտնաբերվեցին տաք աղբյուրներ, որոնք, համաձայն լուրերի, բուժում էին կանացի անպտղությունը։ Այդ պատճառով էլ փողոցը կրում է Վոդ անվանումը։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ մենաստանը թալանվում է, իսկ գինեգործական մառանի մասին որոշ ժամանակ մոռացվեց։ Եվ արդեն 20-րդ դարում փարիզյան մի ռեստորանի սեփականատեր որոշեց վանքի գինու պահեստարանը դարձնել ստորգետնյա թանգարան՝ վերաբերվող գինուն ու նրա հետ առնչվող ամեն ինչին։ 1984 թվականին կայացել է թանգարանի հանդիսավոր բացումը։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու թանգարան (Փարիզ)» հոդվածին։ |