Գինձի սերմնակեր

միջատների տեսակ
Գինձի սերմնակեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Հաստաոտիկ (Eurytomidae)
Ցեղ Systole
Տեսակ Գինձի սերմնակեր (S. coriandri)
Միջազգային անվանում
Systole coriandri

Գինձի սերմնակեր (լատին․՝ Systole coriandri), թաղանթաթևավորների կարգի ոչ մեծ (երկարությունը՝ 1,5-2,5 մմ ) միջատ։ Վնասում է հիմնականում գինձը, քեմոնը, ռազինան, ավելի քիչ՝ անիսոնը, ստեպղինը և նեխուրազգիների ընտանիքի այլ բույսեր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանում, Վրաստանում և այլուր։

Նկարագրություն խմբագրել

Թրթուրները ձմեռում են սերմերում, գարնանը հարսնյակավորվում են։ Հասուն միջատը թռչում է պտղաթաղանթի վրա բացած (կրծելով) անցքից։ Զանգվածային թռիչքը համընկնում է գինձի պտուղների առաջացման հետ։ Էգերն սկզբում սնվում են, ապա ձվադրում կանաչ պտուղներում՝ այն ծակելով ձվադիրով և առաջացած անցքերում տեղադրում 1-ական ձու։ Թրթուրները զարգանում են 21-27 օր։ Գինձի սերմնակերի 2-րդ սերունդը երևան է գալիս հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին, էգերը ձվադրում են ուշահաս պտուղների մեջ։ Խիստ նվազում է վնասված պտուղների սերմերի ծլունակությունը՝ պակասում քաշը և ճարպային ու եթերային յուղերի պարունակությունը։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Սերմերի վարակազերծում թունաքիմիկատներով, սերմերի չոր ջերմամշակում՝ 70-75 C° ջերմաստիճանում՝ 30-60 րոպե, վայրի նեխուրազգիների ոչնչացում՝ մինչև նրանց հասունացումը, խոր (20-22 սմ-ից ոչ պակաս) ցրտահերկ, գինձի սերմնակերի ձվադրման շրջանում ցանքերի մշակում՝ մետաֆոսով և այլ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։