Հաստաոտիկ
Հաստաոտիկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Eurytomidae Walker, 1832
| ||||||||||||
|
Հաստաոտիկ (լատին․՝ Eurytomidae), թաղանթաթևավորների կարգի միջատ։ Չափսերով փոքր միջատներ են։ Երկարությունը հասնում է 1,4-4 մմ-ի, սակայն երբեմն հանդիպում է նաև 6 մմ երկարությամբ հաստաոտիկներ[1]։
Արտաքին տեսք
խմբագրելՊատկանում է խալցիդների վերնաընտանիքին։ Կրծքի և գլխի հատվածը հաճախ լինում մեծ մասամբ լինում է կնճռոտ և անփայլ։ Սակայն փորը ունի փայլուն և հարթ տեսք։
Բեղիկները 11-13 հատվածներ ունեն։ Արուների բեղիկները հաճախ ոստափնջերում հավաքված երկար մազիկներ են։ Ոտքերը հաստ են և այդ իսկ պատճառով միջատը ստացել է իր անվանումը։
Հանդիպում են տարբեր կենսակերպ վարող հաստաոտիկներ։ Այս միջատները հիմնականում բուսակեր են, սակայն կան նաև այս միջատների մակաբույծ տեսակները, որոնք համարվում են մսակեր։ Բուսակեր ձևերից մի քանիսը ապրում և բազմանում են ոլոռի և այլ մշակաբույսերի սերմերում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ընդհանուր էնտոմոլոգիա. առարկայի լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ» (PDF). Ա.Ա. Մանվելյան. Այգեգործության և բույսերի պահպանության ամբիոն. Երևան, ՀՊԱՀ, 2010. էջ 152. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Никольская М. Н. Хальциды фауны СССР (Chalcidoidea). М. ; Л. : Изд-во АН СССР, 1952. Вып. 44. 576 с. В надзаг.: Определители по фауне СССР, изд. Зоол. ин-том АН СССР.
- Зерова М. Д. (2009). Палеарктические виды рода Eurytoma (Hymenoptera, Chalcidoidea, Eurytomidae)։ морфобиологический анализ, трофические связи, таблица для определения. — /Вестник зоологии, отд.вып.24. Институт зоологии им. И. И. Шмальгаузена/. — К., 2009. — 203 с. — 200 экз. — ISSN 1608-4179
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստաոտիկ» հոդվածին։ |