Դենիել Գիլբերտ
Դենիել Գիլբերտ (անգլ.՝ Daniel Gilbert, նոյեմբերի 5, 1957[1], ԱՄՆ ), Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատում է սոցիալական հոգեբանության ոլորտում։ Ճանաչում է ձեռք բերել որպես Թիմոտի Վիլսոնի (անգլ.՝ Timothy Wilson) հետ համատեղ Վիրջինիայի համալսարանում իրականացված արդյունավետ կանխատեսման ուսումնասիրության հեղինակ։ Գիլբերտը միջազգային «Stumbling on Happiness» բեսթսելլերի հեղինակն է[7], որը թարգմանվել է 25 լեզուներով և 2007 թվականին Բրիտանիայի գիտությունների ակադեմիայի Թագավորական ընկերության կողմից ճանաչվել է տարվա լավագույն գիրք[8]։
Դենիել Գիլբերտ անգլ.՝ Daniel Todd Gilbert | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և University of Colorado Denver? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Երկեր | Stumbling on Happiness? |
Մասնագիտություն | հոգեբան, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[2] և Օսթինի տեխասյան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | danielgilbert.com |
Կենսագրություն
խմբագրել19 տարեկանում Դենիել Գիլբերտը լքել է դպրոցը և ֆանտաստ գրող դառնալու համար փորձել է ընդունվել տեղի քոլեջի գրողական վարպետության դասընթացներին, սակայն դասընթացը արդեն համալրված էր և Գիլբերտը գրանցվել է այդ պահին միակ հասանելի դասընթացի՝ «հոգեբանության ներածության» համար[9]։ Դենիել Գիլբերտը հոգեբանության բնագավառում արվեստի բակալարվի աստիճան ստացել է 1981 թվականին Դենվերի Կոլորադոյի համալսարանում, իսկ սոցիալական հոգեբանության դոկտորի աստիճան՝ 1985 թվականին Փրինսթոնի համալսարանում։
- 1985-1990՝ Տեխասի համալսարանի պրոֆեսորի ընթերակա, Օսթին
- 1990-1995՝ Տեխասի համալսարանի դոցենտ, Օսթին
- 1995-1996՝ Տեխասի համալսարանի պրոֆեսոր, Օսթին
- 1996-2005՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր
- 2005-2010՝ Հարվարդի քոլեջի պրոֆեսոր, Հարվարդի համալսարան
2013 թվականից մինչ օրս՝ Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր[10]։ 2008 թվականին Գիլբերտը ընտրվել է Ամերիկայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ։
Դևիդ Գիլբերտը «This Emotional Life» վեցժամյա հեռուստասերիալի համահեղինակն է և վարողը, որը ցուցադրվել է 2010 թվականին PBS ալիքով և ստացել է մի քանի մրցանակ[11]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԴենիել Գիլբերտը արժանացել է Ֆի Բետա Կապի ակադեմիական համայնքի դասախոսական մրցանակի, Գուգենհայմի կրթաթոշակի և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի գիտության մեջ ներդրման համար հատուկ մրցանակի[12]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԴենիել Գիլբերտը հայտնի է նաև որպես ֆանտաստիկ պատմությունների հեղինակ, իսկ իր ամենանշանակալի նվաճումը համարում է իր տեղը «Ամենահայտնի մարդկանց ցուցակում, որոնք ժամանակին դուրս են եկել միջնակարգ դպրոցից»․ նրա անունը Դիզի Գիլեսփիի անունից առաջ է։
Անձնական կյանք
խմբագրելԴենիել Գիլբերտը կնոջ՝ Մերլին Օլիֆանտի հետ ապրում է Քեմբրիջում՝ Մասաչուսեթսում։
TED (համաժողով)
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://spsp.org/membership/awards/seniorcareer/campbell-award
- ↑ https://www.apa.org/about/awards/early-career-contribution?tab=4
- ↑ Nytimes.com
- ↑ Royalsociety.org
- ↑ Daniel Gilbert Stumbles onto Something Big, Dave Weich, Powells.com
- ↑ официальный сайт Дэниела Гилберта
- ↑ Telly Awards
- ↑ Гилберт, Дэниел, 2015, էջ 287
- ↑ The surprising science of happiness | Dan Gilbert — YouTube
Արտաքին հղումներ
խմբագրել- Daniel Gilbert’s Lab at Harvard Официальный сайт
- www.stumblingonhappiness.com сайт книги «Спотыкаясь о счастье»
- TED Talks: Dan Gilbert asks, Why are we happy? выступление на TED-конференции в 2004 году
- TED Talks: Dan Gilbert on our mistaken expectations выступление на TED-конференции в 2005 году