Գերտրուդա Կեզեբիր (անգլ.՝ Gertrude Käsebier, Gertrude Stanton, ծննդյամբ՝ Ստենտոն, մայիսի 18, 1852(1852-05-18)[1][2][3][…], Դե Մոյն, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1934(1934-10-12)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի լուսանկարիչ, պատկերազարդման մեծագույն վարպետներից մեկը։

Գերտրուդա Կեզեբիր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1852(1852-05-18)[1][2][3][…]
ԾննդավայրԴե Մոյն, Այովա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 12, 1934(1934-10-12)[4] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունլուսանկարիչ և արվեստագետ
ԱնդամությունPhoto-Secession?[7]
 Gertrude Käsebier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տասներկու տարեկան հասակում Գերտրուդա Կեզեբիրը կորցրել է հորը։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է տատիկը։ Բնակվել են Փենսիլվանիա նահանգի Վիֆլեմ քաղաքում։ 1874 թվականին ամուսնացել է նյույորքցի գործարարի հետ,  ունեցել երեք երեխա,  բայց ամուսնության հարցում դժբախտ  է եղել։ 1880 թվականից հետո ամուսիններն ապրել են առանձին։ Գերտրուդը ընդունվել  է Պրատիի ինստիտուտի արվեստի մասնավոր քոլեջ, սովորել նկարչություն և գեղանկարչություն, բայց հմայված էր լուսանկարչությամբ։ 1894 թվականին լուսանկարչություն է սովորել Գերմանիայում և Ֆրանսիայում։ Նա պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ  սկսել է զբաղվել  1895 թվականից։ 1896 թվականին անցկացվել է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը, հաջորդ տարի ՝ երկրորդը, երկուսն էլ հաջողություն են ունեցել։ 1897 թվականին Նյու Յորքում բացել է լուսանկարչական դիմանկարների ստուդիա։ 1899 թվականին Ալֆրեդ Ստիգլից ը հրապարակել իր հինգ լուսանկարները Camera Notes ամսագրում՝ Կեզեբիրին անվանելով «գեղարվեստական լուսանկարչության ժամանակակից առաջատար վարպետ»։ 1902 թվականին ընդունվել է Photo-Secession լուսանկարիչների ընկերություն։

1912 թվականից սկսվել են տարաձայնություններ Կեզեբիրի և Ստիգլիցի միջև, որոնք այդ ժամանակ արդեն սկսել էին շեղվել պատկերազարդման ոճից։ 1916 թվականին Կեզեբիրի ակտիվ մասնակցությամբ ի հայտ են եկել մի խումբ ամերիկացի արվեստի լուսանկարիչներ, որոնց Ստիգլիցը համարվել է ուղղակի մարտահրավեր իրեն։ Կեզեբիրի շուրջը համախմբվել են երիտասարդ լուսանկարիչներ։ 1929 թվականին Բրուքլինի թանգարանը  կազմակերպել է նրա աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։ Այդ պահից Կեզեբիրը այլևս չի զբաղվել լուսանկարչությամբ[8]։

Ստեղծագործություն խմբագրել

Կեզեբիրին են պատկանում Մարկ Տվենի, Օգյուստ Ռոդենի, Զիտկալա-Շայի, Ալֆրեդ Ստիգլիցի և այլ բազմաթիվ ժամանակակիցների լուսանկարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդա Կեզեբիր» հոդվածին։