Գերշվին (թատրոն)
«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է 51-րդ փողոցի արևմտյան մասում, Փարամաունթ Պլազա շենքում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորք, ԱՄՆում։ Հանդիսասրահը նախատեսված է 1933 հոգու համար, այն Բրոդվեյի ամենամեծ թատրոնն է։ Թատրոնը ղեկավարում է «Nederlander Organization»-ը։ Թատրոնի նախասրահում է գտնվում Ամերիկյան թատրոնի փառքի դահլիճը։
Գերշվին | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Նյու Յորք շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | նոյեմբերի 28, 1972 |
Անվանված է | Ջորջ Գերշվին[1] և Ira Gershwin?[1] |
Ճարտարապետ | Ralph Alswang?[1] |
Կայք | gershwintheatre.com(անգլ.) |
Gershwin Theatre Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Թատրոնի տարածքը գտնվում է «Փարամաունթ պլազա» երկնաքերի առաջին հարկերում, «Կապիտոլիում» թատրոնի պատմական վայրում։ Ներքին մոդեռն ոճով հարդարանքը նախագծվել է ըստ սցենոգրաֆ Ռալֆ Ալսվանգի։ Շինարարությունն արժեցել է մոտավորապես 12.5 միլիոն դոլար[2]. Թատրոնը բացվել է 1972 թվականի նոյեմբերի 28-ին, «Ուրիս» անվամբ (անգլ.՝ Uris Theatre) (ըստ իմպրեսարիո եղբայրներ Հարոլդ և Փերսի Ուրիսների ազգանվան)։ Բացման օրը թատրոնում կայացել է «Վիա Գալակտիկա» մյուզիքլի առաջնախաղը։ Ներկայացումը հաջողություն չի ունեցել և հենց առաջին բեմադրությունից հետո ֆինանսական զգալի վնասներ է պատճառել։ Մյուզիքլը չի ցուցադրվել 7 բեմադրությունից հետո։ 1974-1976 թվականներին թատրոնն օգտագործվել է որպես համերգասրահ փոփ և ջազային կատարողների համար։ Այստեղ ելույթներ են ունեցել Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիցջերալդը, Քաունթ Բեյսին, Ռաֆայելը (իսպանացի երգիչ), Միշել Լեգրանը, Էնդի Ուիլյամսը, Ջոնի Մետիսը, Էնթոնի Նյուլին, Queen-ը և ուրիշներ։ 1983 թվականի հունիսի 5-ին այստեղ անց է կացվել Թոնի մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը։ Այս առթիվ թատրոնը վերանվանվել է` կոչվելով «Գերշվին», ըստ Այրա (գրող) և Ջորջ (կոմպոզիտոր) Գերշվինների ազգանվան[3]։ 2003 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած մինչև այսօր «Գերշվինում» ցուցադրվում է ամերիկյան ամենահաջողված մյուզիքլներից մեկի` «Չարակամը»։ Այն թատրոնի վաճառքի ռեկորդ է սահմանել 2013 թվականի վերջին շաբաթը` հավաքելով 3.201.333 դոլար։ Սա նաև բրոդվեյան բոլոր բեմադրությունների շաբաթվա վաճառքի ռեկորդ է, ինչպես նաև` առաջին անգամ է մեկ շաբաթվա վաճառքից հավաքվել 3 միլիոնից ավել գումար[4]։
Հիմնական բեմադրություններ խմբագրել
- 1972. «Վիա Գալակտիկա»
- 1973. «Ճոճանակ» (մյուզիքլ), «Ժիժի» (մյուզիքլ)
- 1977. «Թագավորն ու ես» (մյուզիքլ)
- 1979. «Սուինի Տոդ, սատանա վարսավիրը Ֆլիտ սթրիթից» (մյուզիքլ)
- 1981. «Պենզանսի ծովահենները», «Իմ սքանչելի տիկին» (մյուզիքլ)
- 1985. «Անձրևի տակ երգողները» (մյուզիքլ)
- 1987. «Աստղային ճեպընթաց» (բրոդվեյան առաջնախաղ)
- 1989. «Դիմավորիր ինձ Սենթ-Լուիսում» (մյուզիքլ)
- 1990. «Ջութակահարը տանքիում» (մյուզիքլ)
- 1997. «Կանդիդ կամ լավատեսություն», «1776» (մյուզիքլ)
- 2000. «„Riverdance“-ը Բրոդվեյում»
- 2002. «Օկլահոմա»
- 2003. «Չարակամը» (մյուզիքլ) (ընթացիկ ներկայացում)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ «The Gershwin Theatre». Gershwin Theatre. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 11 декабря 2014-ին.
- ↑ Carol Lawson (6 июня 1983). «'Cats' and 'Torch song trilogy' win top Tonys». Վերցված է 11 декабря 2014-ին.
- ↑ Erik Piepenburg (30 декабря 2013). «A Record-Setting Week on Broadway». Վերցված է 11 декабря 2014-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Թատրոնի պաշտոնական կայք Արխիվացված 2009-04-12 Wayback Machine (անգլ.)
- Թատրոնի էջը Internet Broadway Database կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերշվին (թատրոն)» հոդվածին։ |