Գեորգ Կոլբե (գերմ.՝ Georg Kolbe, ապրիլի 15, 1877(1877-04-15)[1][2][3][…], Waldheim, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[4] - նոյեմբերի 20, 1947(1947-11-20)[5], Բեռլին, Գերմանիա[6]), գերմանացի քանդակագործ։ Կոլբե անունն է կրում Բեռլինի նկարիչների միության շնորհած մրցանակը։

Գեորգ Կոլբե
գերմ.՝ Georg Kolbe
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1877(1877-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրWaldheim, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[4]
Մահացել էնոյեմբերի 20, 1947(1947-11-20)[5] (70 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա[6]
ԳերեզմանՀեերշթրասեի անտառային գերեզմանատուն[7]
ՔաղաքացիությունԳերմանիա[8]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի սեցեսիոն[10]
 Georg Kolbe Վիքիպահեստում
Հայնրիխ Հայնեին նվիրված հուշարձան Մայնի Ֆրանկֆուրտում

Կենսագրություն խմբագրել

Գեորգ Կոլբեն նկարիչ-բեմանկարիչ Թեոդոր Էմիլ Կոլբեի և նրա կնոջ՝ Կարոլինա Էռնեստինա Կրապեսի ութ երեխաներից չորրորդն է։ Գեորգի պապը՝ Գոթֆրիդ Կոլբեն, եղել է ժամագործ և երաժիշտ։ Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆ Կոլբեն, դարձել է հայտնի ճարտարապետ և նկարիչ Լայպցիգում։

1892-1893 թվականներին Կոլբեն Դրեզդենի կիրառական արվեստի դպրոցում սովորել է դեկորատիվ գեղանկարչություն։ 1895 թվականին ուսումը շարունակել է Մյունխենում՝ սկզբում մասնավոր դպրոցում, ապա Գեղարվեստի ակադեմիայում։ 1897 թվականին սովորել է Փարիզում գտնվող Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ճարտարապետ կոմս Հանս Ալբրեխտ Հարախի և խարիզմատիկ պոետ Լյուդվիգ Դերլետի հետ։ 1898 թվականին վերադարձել է Մյունխեն և նշանադրվել Աննա Դերլետի՝ պոետի քրոջ հետ։ Սակայն շուտով Դերլետների ազդեցությունից խուսափելու համար տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ սովորել է վիմագրություն և Լուի Տյուայոնի ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել քանդակագործությամբ։ Ծանոթացել է Ռիխարդ Շայբեի հետ, և ընկերությունը նրանց կապել է ամբողջ կյանքի ընթացքում։ 1899 թվականին իրականացրել է ուղևորություն դեպի Թունիս և Ալժիր, իսկ 1900 թվականին՝ Նեապոլ, Պոմպեյ, Կապրի և Կորսիկա։ Միևնույն թվականին ծանոթացել է Զիգֆրիդ Վագների հետ։ 1901 թվականին Բայրոյթում ծանոթացել է հոլանդուհի Բենյամինա վան դը Մեր դը Վալհերենի հետ, որն այնտեղ վոկալի դասեր էր վերցնում։

1902 թվականի փետրվարի 13-ին Բրյուսելում՝ Ուկելում, տեղի է ունեցել Գեորգի և Բենյամինայի ամուսնությունը։ 1902 թվականի նոյեմբերի 19-ին Լայպցիգում ծնվել է նրանց դուստրը՝ Էլեոնորան։ 1904 թվականին Կոլբեն տեղափոխվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջան։ Պաուլ Կասիրերը դարձել է նրա գործակալը։ 1905 թվականին Կոլբեն հանդես է եկել Բեռլինի սեցեսիոնում․ միևնույն թվականին դարձել է Ֆլորենցիայի Ռոմանի վիլլայի կրթաթոշակառուներից մեկը։ 1906 թվականին նրան ընտրել են Բեռլինի սեցեսիոնի ղեկավարությունում։

Գեորգ Կոլբեն հանրությանը հայտնի է դարձել 1912 թվականին «Պարուհի» աշխատանքի շնորհիվ, որը ձեռք է բերել Բեռլինի ազգային պատկերասրահը։

1913 թվականին ձեռնարկել է ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Ընդունվել է Ազատ սեցեսիոն։

1914 թվականին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել է Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։ 1915 թվականին օդաչուի համար ուսուցում է անցել, բայց չի ընդգրկվել լյուֆտվաֆեի կազմի մեջ։ 1917 թվականին Ստամբուլում էր, ստեղծել է ընկածներին նվիրված հուշարձան։ 1918 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1919 թվականին դարձել է Արվեստի պրուսական ակադեմիայի անդամ և Ազատ սեցեսիոնի նախագահ։

Կոլբեի աշխատանքները, որոնցում նկատելի է Օգյուստ Ռոդենի և Արիստիդ Մայոլի ազդեցությունը, մասնակցել են մի շարք ցուցահանդեսների։

1927 թվականին վաղաժամ մահացել է Բենյամինա Կոլբեն։

1928 թվականին սկսվել է Շարլոտենբուրգում քանդակագորիծի բնակարանի և արհեստանոցի կառուցումը։ Կոլբեն ընտրվել է Գերմանացի նկարիչների միության ղեկավարությունում։

1932 թվականին ճանապարհորդություն է ձեռնարկել դեպի Սովետական Ռուսաստան։

Նացիստների իշխանության գալուց հետո՝ 1933 թվականին, Կոլբեի շատ աշխատանքներ ապասարքավորվել են՝ մասնավորապես Հենրիխ Հայնեի հուշարձանը, որը ստեղծվել է 191 թվականին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի պատվերով և Ռատենաու եղբայրների անվան շատրվանը, որը Բեռլինի Ռեբերգե այգում էր տեղադրվել 1930 թվականին։ Հայնեի հուշարձանը պատվանդանից իջեցվել է հիտլերյուգենդների կողմից և «Գարնանային երգ» անվան տակ դիկտատուրայի տարիները և Երկրորդ համաշխարհային պատերազմը անցկացրել է Գեղարվեստի շտեդելևյան ինստիտուտում։ 1947 թվականին այն վերականգնել են նախկին տեղում։ Ռատենաու եղբայրների շատրվանը ապասարքավորվել է 1934 թվականին և ձուլվել՝ 1940 թվականին։ 50 տարի անց այն վերականգնվել է լուսանկարների միջոցով։

1935 թվականին Կոլբեն դարձել է 1936 թվականին լուծարված Գերմանացի նկարիչների միության ներկայացուցիչ։ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը նրան արժանացրել է Գյոթեի անվան մրցանակին։ Նրա այս շրջանի շատ ստեղծագործություններ առանձնանում են հերոսական մոնումենտալության ձգտումով։

1938 թվականին Կոլբեն մեկնել է Իսպանիա և ստեղծել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի քանդակային պատկերը։

1939 թվականին վիրահատական միջամտությամբ հեռացվել է նրա քաղցկեղային ուռուցքը։

Առնո Բրեկերի, Ֆրից Կլիմշի և Յոզեֆ Տորակի հետ միասին Կոլբեն Հիտլերի կողմից ընդգրկվել է «աստվածային շնորհով օժտվածների ցուցակի մեջ», ինչը նշանակում էր, որ նրանք ազատված էին ռազմաճակատ մեկնելուց։

1942 թվականին 65-ամյակի կապակցությամբ գիտության և արվեստի ոլորտում պարգևատրվել է Գյոթեի անվան մեդալով։ 1943 թվականին ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են ձուլագործարանի մոդելները և վնասվել է արհեստանոցը։ Կոլբեն տարհանվել է Սիլեզիա։

1945 թվականին վերադարձել է Բեռլին։ Պատերազմից հետո դարձել է Գերմանիայի դեմոկրատական բարեփոխման մշակութային միության անդամ։

1946 թվականին Կոլբեն վերականգնել է իր տունը։ Տարել է աչքերի վիրահատություն։ Նորից հիվանդացել է քաղցկեղով։ 1947 թվականին տարել է աչքերի երկու վիրահատություն և երկու վիրահատություն քաղցկեղային ուռուցքի հեռացման համար։

Կոլբեն մահացել է 1947 թվականի նոյեմբերի 20-ին Բեռլինում։ Թաղված է Հերշտրասի գերեզմանոցում։

Կոլբեի Բեռլինի արհեստանոց խմբագրել

1928-1929 թվականներին Էռնստ Ռենչի հետ համագործակցությամբ Կոլբեն կառուցել է տուն-արհեստանոց Sensburger Allee-ում՝ Բեռլինի Վեստենդ շրջանում։ Շուտով նրա կողքին կառուցվել է տուն Կոլբեի դստեր համար։ Կտակում Կոլբեն խնդրել է իր տուն-արվեստանոցում ստեղծել իր աշխատանքների ցուցադրությամբ հանրային թանգարան։ 1949 թվականին կազմվել է ֆոնդ, որը 1950 թվականին բացել է Գեորգ Կոլբեի տուն թանգարանը։ Մինչ 1960-ական թվականների սկիզբը այնտեղ պահպանվում էր գեղարվեստական արհեստանոցի յուրահատուկ միջավայրը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Georg Kolbe: Bildwerke — Vom Künstler ausgewählt (Geleitwort von Richard Scheibe). Leipzig, Insel Verlag 1939 (Insel-Bücherei 422/2)
  • Georg-Kolbe-Museum, Berlin (Zusammenstellung): Georg Kolbe — 42 Bildtafeln mit einem Geleitwort von Richard Scheibe. Hans Schwarz Verlag Bayreuth, o. J. (ca. 1965)
  • Georg-Kolbe-Museum, Berlin (Hrsg.): Faltblatt mit Lebensdaten sowie Text zur Entwicklung des Stils von Kolbe und zum Atelierhaus. Berlin o. J. (ca. 1980)
  • Ursel Berger: Georg Kolbe und der Tanz (Ausstellungskatalog). Berlin, Georg-Kolbe-Museum Berlin 2003
  • Ursel Berger: Georg Kolbe — Leben u. Werk, Gebr. Mann Verlag, Berlin 1994
  • R. G. Binding: Vom Leben der Plastik. Inhalt und Schönheit des Werkes von Georg Kolbe, H. Rauschenberg Verlag, Stollhamm-Berlin, 1933
  • The Dictionary of Art, Vol. 18, MacMillan Publ. Lim. Grove (1996)
  • U. Thieme/F. Becker, Allgemeines Lexikon der Bildenden Künste, Verlag von E. A. Seemann, Leipzig (1927)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Կոլբե» հոդվածին։