Գերմանիայի բնակչություն

Գերմանիայի բնակչությունը 2018 թվականի տվյալներով կազմում է 80,887,000 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը ՝ 90-95 %-ը գերմանացիներ են։ Ապրում են նաև իտալացիներ, լեհեր, հայեր, հույներ, սլովակներ, թուրքեր, դանիացիներ, չեխեր և խորվաթներ։ Առանձնապես ստվար է թուրքական բնակչությունը, որը կազմում է ընդհանուր բնակչության 2,3%-ը։ Բնակչության 90%-ը բնակվում է քաղաքներում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1 քառ. կմ-ի վրա մոտ 233 մարդ։ Գերմանիայի պետական լեզուն գերմաներենն է։ Բնակչության շուրջ 50%-ը կաթոլիկներ են, որոնք բնակվում են հիմնականում Գերմանիայի հարավային մասում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Bevölkerung auf Grundlage des Zensus 2011". Retrieved11 December 2018.

Աղբյուրներ խմբագրել

  • Աշխարհի շուրջ գրքույկ, Թիվ 5, ՀԱՇ ԸՆԴ ՀԱՇ ՓՐԻՆԹ