Գերգյո Լովրենչիչ (հունգ.՝ Lovrencsics Gergő, սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1], Սոլնոկ, Հունգարիա[2]), հունգարացի ֆուտբոլիստ, հունգարական «Ֆերենցվարոշ» ֆուտբոլային ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Գերգյո Լովրենչիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Սոլնոկ, Հունգարիա
Հասակ 177 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունգարիա Ֆերենցվարոշ
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Հունգարիա Բուդաֆոկի 35 (14)
2008-2011 Հունգարիա Պեչ 83 (35)
2011-2013 Հունգարիա Լոմբարդ 30 (7)
2012-2013 Լեհաստան   Լեխ 27 (7)
2015-2016 Լեհաստան Լեխ 85 (12)
2016-մինչ հիմա Հունգարիա Ֆերենցվարոշ 51 (2)
Ազգային հավաքական
2013-մինչ հիմա Հունգարիա Հունգարիա 22 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 17, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Լովրենչիչը «Լեխի» կազմում

Լովրենչիչը կարիերան սկսել է հունգարական «Բուդաֆոկի» ակումբի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է հունգարական «Պեչ», որի կազմում անցկացնելով 3 մրցաշրջան, տեղափոխվել է «Լոմբարդ»։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2011 թ․ հուլիսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Ույպեշտ» ակումբի հետ[3]։ Լոմբարդի կազմում իր առաջին գոլը խփել է օգոստոսի 6-ին, երբ թիմը մրցում էր «Կապոշվար Ռակոցի» ակումբի հետ[4]։ 2012 թ․ մայիսի 5-ին Ֆերենցվարոշի դեմ անցկացված խաղում Լովրենչիչը դուբլի հեղինակ է դառնում[5]։

2012 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է լեհական «Լեխ»։ Իր առաջին խաղը Լեհաստանի առաջնությունում անցկացրել է օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր «Ռուխ» ակումբի հետ[6]։ Հենց այդ խաղում Լովրենչիչը խփում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի համար մեկնարկային մրցաշրջանում Լեխը գրավում է երկրորդ հորիզոնականը։ 2015 թ․ Լեխը կարողանում է հաղթել Լեհաստանի առաջնությունում և նվաճել Սուպերգավաթը։

2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է հայրենիք և պայմանագիր կնքում «Ֆերենցվարոշ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է հուլիսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Հալադաշ» ակումբի հետ[7]։ Ֆերենցվարոշի կազմում իր առաջին գոլը խփել է 2017 թ․ մայիսի 6-ին, երբ թիմը մրցում էր «ՄՏԿ» ակումբի հետ[8]։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Հունգարիայի ազգային հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2013 թ․ հունիսի 6-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Քուվեյթի ազգային հավաքականի հետ[9]։ Առաջին գոլը հավաքականի կազմում խփել է 2015 թ․ հոկտեմբերի 11֊ին, երբ թիմը 2016 թ․ Եվրոպայի ընտրական առաջնությունում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ[10]։

2016 թ․ Լովրենչիչը հավաքականի կազմում մասնակցում է Ֆրանսիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում ֆուտբոլիստը մասնակցել է Պորտուգալիայի[11] և Բելգիայի[12] ազգային հավաքականների դեմ անցկացված խաղերին։

Գոլերը ազգային հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 2015 հոկտեմբերի 11 Կարաիսկակիս մարզադաշտ, Պիրեյոս, Հունաստան   Հունաստան 1:1 4:3 ՈՒԵՖԱ Եվրո 2016 (ընտրական փուլ)

Նվաճումներ խմբագրել

  Լեխ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Уйпешт VS. Ломбард 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011—07—16.
  4. «Ломбард VS. Капошвар Ракоци 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011—08—06.
  5. «Ференцварош VS. Ломбард 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—05—05.
  6. «Лех VS. Рух Хожув 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012—08—18.
  7. «Ференцварош VS. Халадаш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—07—16.
  8. «МТК VS. Ференцварош 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017—05—06.
  9. «Венгрия VS. Кувейт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—06—06.
  10. «Греция VS. Венгрия 4:3» (անգլերեն). soccerway.com. 2015—10—11.
  11. «Венгрия VS. Португалия 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016—06—22.
  12. «Венгрия VS. Бельгия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016—06—26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերգյո Լովրենչիչ» հոդվածին։