Գետավանի կամուրջ, ավերված կամուրջ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում՝ Թարթառ գետի վրա։ Ճարտարապետական կոթողի ավերակները գտնվում են ծովի մակարդակից 795 մ բարձրության վրա[1]։

Գետավանի կամուրջ
Երկիր Արցախ
ՏեղանքԳետավան, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն
ՆշանակությունՀանրային գետանցում
ՏեսակՄիաթռիչք կամուրջներ
ՆյութԱնմշակ քար, կրաշաղախ
Հատում էԹարթառ
Կառուցվել է10-ից 13-րդ դարեր

Պատմություն խմբագրել

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հրատարակած տեղեկությունների համաձայն ավերված երեք կամուրջներն էլ կառուցվել են 10-ից 13-րդ դարերում։ Կամրջախելերի իրար այդքան մոտ լինելու փաստը բացատրվում է այն հանգամանքով, որ մի կամրջի ավերումից հետո տեղում կառուցվել է մյուսը[1]։

Ներկայում կամրջից պահպանվել են իրարից 3-4 մ հեռավորության վրա գտնվող երեք կամրջախելեր, որոնք տեղակայված են գետի աջ ափին։ Իրար մոտ գտնվող երեք կամրջախելերի առկայությունը փաստում է, որ տեղում եղել է երեք կամուրջ[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Համաձայն ուսումնասիրությունների՝ երեք կամուրջներն էլ կառուցված են եղել անմշակ քարով ու կրաշաղախով։ Երեք կամուրջներն էլ ունեցել են միաթռիչք կառուցվածք։ Առավել լավ պահպանվածը ստորին կամուրջն է, որի կամրջախելն ունի 5.46 մ լայնություն։ Միջին կամրջի կամրջախելլի լայնությունը 4.40 է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել