Գեորգ ֆոն դեր Յաբել Տեկտանդեր
Գեորգ Ֆոն դեր Յաբել Տեկտանդեր (գերմ.՝ Tectander, 1581[1], Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - 1614[1], Բաուտցեն, Գերմանիա[1]), գերմանացի ուղեգրող։
Գեորգ ֆոն դեր Յաբել Տեկտանդեր | |
---|---|
Ծնվել է | 1581[1] |
Ծննդավայր | Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | 1614[1] |
Մահվան վայր | Բաուտցեն, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Երկեր | Iter Persicum? |
Մասնագիտություն | դիվանագետ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Դեսպանորդ |
Եղել է Պարսկաստանում՝ նախ որպես գերմանացի դեսպանորդ Ստեֆան Կակաշի քարտուղար, իսկ նրա մահից (1603) հետո՝ դեսպանորդ։ Մասնակցել է Աբբաս I շահի 1604 թվականին Հայաստան կատարած արշավանքներին։ Ներկա է գտնվել Երևանի պաշարմանը, եղել Էջմիածնում, Նախիջևանում և Ջուղայում։ 1605 թվականին, Ռուսաստանի վրայով վերադառնալով Պրահա, կայսր Ռուդոլֆ II-ին ներկայացրել է ճամփորդության մանրամասն նկարագրությունը, որն առանց նրա գիտության, շուտով հրատարակվել է առանձին գրքով։ Շտկելով դրանում տեղ գտած աղավաղումները և լրացնելով անհարկի բաց թողնվածը՝ Տեկտանդերը 1609 թվականին իրականացրել է երկի նոր հրատարակությունը, որը կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և հայերի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 641)։ |