Գեորգ (Ջորջ) Լիլանգա (անգլ.՝ George Lilanga, 1934, Տանզանիա -հունիսի 27,2005 ,Դար-Էս-Սալամ։ Տանզանիայի արվեստի գործիչ, նկարիչ և փայտի փորագրիչ, ժամանակակից մոդեռնիստական աֆրիկյան արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչ։

Գեորգ Լիլանգա
Ծնվել է1934[1][2][3][…]
ԾննդավայրՏանզանիա
Վախճանվել էհունիսի 27, 2005(2005-06-27)[4]
Մահվան վայրԴար-էս-Սալամ, Տանզանիա
Քաղաքացիություն Տանզանիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Կայքgeorgelilanga.com
 George Lilanga Վիքիպահեստում

Կյանք և արվեստ խմբագրել

Ջորջ Լիլանգան[5]սերում էր մակոնդե ազգությունից, որը հայտնի էր իր ավանդույթներով։ Նկարիչը գրեթե ողջ կյանքն անց է կացրել Տանզանիայի նախկին մայրաքաղաք Դար էս Սալաամ քաղաքում, որտեղ ստեղծել է նաև իր նկարներն ու քանդակները ։

Լիլանգայի[6] արվեստը ավանդական էր և միևնույն ժամանակ նորարարական։ Արվեստի բոլորովին անհատական գործերում՝ նկարներում և ներկված փայտե քանդակներում (շեթանի), Մակոնդե նկարիչը հմտորեն մարմնավորում էր ինչպես կյանքի նկատմամբ իր ուրույն հայացքը, այնպես էլ իր ժողովրդի գեղարվեստական ավանդույթները։

Լիլանգայի[7] աշխատանքները ներկայացված են աֆրիկյան, ավանդական և ժամանակակից արվեստի գրեթե բոլոր խոշոր ցուցահանդեսներում, մասնավորապես, դրանք պահվում են Դյուսելդորֆի, Փարիզի, Լոնդոնի և Տոկիոյի թանգարաններում։

Լիլանգայի ստեղծագործությունների զգալի քանակությունը պարունակվում է Համբուրգում (Գերմանիա) գտնվող Մավինգուի թանգարանային հավաքածուում, որը Արևելյան Աֆրիկայի[8] և, մասնավորապես, Մակոնդե ժողովրդի արվեստի խոշորագույն միջազգային պահոցներից մեկն է

2005 թվականին նկարչի մահվան ժամանակ Աֆրիկյան ավանդական արվեստի Համբուրգի Մավինգուի հավաքածուն բեմադրվեց Ջեորջ Լիլանգայի ստեղծագործությունների հետմահու անհատական ցուցահանդեսը՝ դրանք դասակարգելով և թեմատիկորեն բաշխելով։

Բացի արվեստի պատկերասրահներից, Լիլանգայի աշխատանքների մեծ մասը պահվում է մասնավոր հավաքածուներում, մասնավորապես՝ Նիդեռլանդներում։ Առայժմ այս ստեղծագործական շերտը քիչ է հայտնի թե՛ փորձագետներին, թե՛ հանրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kamphausen, Peter-Andreas / Hamburg Mawinga Collection (2005). George Lilanga Rangi ya Maisha / Farben des Lebens / Colours of Life. Hamburg: Books on Demand. 978-3833438585 (148 full col. p., 150 col. ill, 7 b/w ill, bilingual (English, German)
  • Kamphausen, Peter-Andreas / Hamburg Mawinga Collection (2021). George Lilanga: The Doors of Nyumba ya Sanaa. Hamburg. (24 full colour pages, bilingual English / German)
  • Shiraishi, Kenji and Yamamoto, Fumiko. (1993) Africa Hoy. Lilanga's Cosmos. Tokyo: Kodansha. 406-2065347 (94 pp. illus., pt. colour, text in Japanese and English)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Լիլանգա» հոդվածին։
  1. Swartz A. Open Library — 2007.
  2. Artnet — 1998.
  3. Faceted Application of Subject Terminology
  4. Deutsche Nationalbibliothek Record #131981471 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «AFRICAN ART NOW, MUSEUM OF FINE ARTS, HOUSTON, TEXAS, USA from 01/29/05 to 06/05/05 - Pigozzi Collection 2021». CAACART - The Pigozzi Collection. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  6. «George Lilanga». Art in Tanzania 2000: the annual art event : Dar es Salaam. East African Movies. 2000. էջեր 74–78. ISBN 978-9987-8884-5-0. OCLC 84686187.
  7. Lilanga, George (2005). George Lilanga Farben des Lebens. էջ 69. ISBN 978-3-8334-3858-5. OCLC 180898184.
  8. Spring, Christopher (Summer 1996). «African Metalwork». African Arts. Los Angeles. 29 (3): 78. doi:10.2307/3337348. JSTOR 3337348. ProQuest 220957740.