Գեորգի Տրայկով (բուլղար․՝ Георги Трайков Гировски, ապրիլի 8, 1898(1898-04-08)[1], Itea, Florina Municipality, Florina Regional Unit, Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան - հունվարի 14, 1975(1975-01-14), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պետական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ և առաջնորդ։ 1964 թվականի ապրիլի 23-ից մինչև 1971 թվականի հուլիսի 6-ը եղել է Բուլղարիայի Ազգային Ժողովի կազմի նախագահ[2]։

Գեորգի Տրայկով
բուլղար․՝ Георги Трайков Гировски
 
Կուսակցություն՝ Բուլղարական գյուղատնտեսական ազգային միություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 8, 1898(1898-04-08)[1]
Ծննդավայր Itea, Florina Municipality, Florina Regional Unit, Արևմտյան Մակեդոնիա, Հունաստան
Վախճանի օր հունվարի 14, 1975(1975-01-14) (76 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  Բուլղարիա
Ի ծնե անուն բուլղար․՝ Георги Трайков Гировски
Զավակներ Haralambi Traikov? և Boyan Traïkov?
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով,
, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս,
և Գեորգի Դիմիտրովի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Տրայկովը ծնվել է 1898 թվականի ապրիլի 14-ին Հունաստանում։ Հետո ընտանիքը տեղափոխվել է Վառնա[3]։

1919 թվականին դարձել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության անդամ։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը, որի համար ձերբակալվել է, սակայն 1924 թվականին ներում է շնորհվել։ Հաջորդող տարիների ընթացքում եղել է «Երիտասարդական գյուղատնտեսական դրոշակ» թերթի խմբագիր և Վառնայում պրոֆմիութենական ակտիվիստ[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Բուլղարիայի Հայրենական ճակատի աշխատանքի մեջ։ Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ձախ թևի կողմնակիցը 1943 թվականին գլխավորվել է Վառնայի Հայրենական ճակատի գավառական կոմիտեն, իսկ պետական հեղաշրջումից հետո, 1944 թվականի սեպտեմբերին դարձել է շրջանի ղեկավար։ 1945 թվականին ընտրվել է Բուլղարիայի հողագործական ժողովրդական միություն կուսակցության ղեկավարության կազմի մեջ, իսկ 1947 թվականին դարձել է նրա առաջնորդը[5]։

1946-1950 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար։ 1947 թվականից մինչև 1956 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1956 թվականից մինչև 1964 թվականը՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ[6]։

1964-1971 թվականներին եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի պրեզիդիումի նախագահ, 1971-1972 թվականներին՝ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ։ 1971 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի առաջին տեղակալ։

Որդին հայտնի լրագրող Բոյան Տրայկովն է եղել, որը մահացել է 2014 թվականին։ Գեորգի Տրայկովը մահացել է 1975 թվականի հունվարի 14-ին Սոֆիայում՝ 76 տարեկան հասակում։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000009011
  2. Пътеводител по мемоарните документи за БКП, съхранявани в Централния държавен архив. Архивни справочници, том 6 (PDF). София: Главно управление на архивите при Министерския съвет. Централен държавен архив. 2003. էջ 425. ISBN 954-9800-36-9. Վերցված է 5 септември 2015-ին.
  3. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.218.
  4. Шарланов, Диню (2009). История на комунизма в България. Том II. Съпротивата. Възникване, форми и обхват. София: Сиела. էջ 91. ISBN 978-954-28-0544-1.
  5. Куманов, Милен. Политически партии, организации и движения в България и техните лидери 1879 – 1949, Просвета, София, 1991, стр.219.
  6. Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. София, АИ „Проф. Марин Дринов“ / Изд. на МО, 1999. ISBN 978-954-430-603-8 / ISBN 978-954-509-191-9. с. 476.