Գեորգի Վանգելով
Գեորգի Վանլենտինով Վանգելով (բուլղար․՝ Георги Валентинов Вангелов, հուլիսի 29, 1993[1], Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղար ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի և Աշխարհի գավաթի առաջնությունների մրցանակակիր, Տոկիոյի 2020 թվականի Օլիպիական խաղերի մասնակից։
Գեորգի Վանգելով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Ռադնևո, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | ըմբիշ |
Georgi Vangelov Վիքիպահեստում |
Կարերիա խմբագրել
2016 թվականի մարտին Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնությունում, 3-րդ տեղի համար մարտում հաղթելով Բելառուսի նարկայացուցիչ Ասադուլա Լաչինովին, դարձել է բրոնզե մեդալակիր[2]։ 2020 թվականի դեկտեմբերին Բելգրադում՝ Աշխարհի անհատական գավաթում, 3-րդ տեղի համար մարտում հաղթել է տաջիկ Մուհամադ Իկրոմովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր[3]։ 2021 թվականի մարտին Բուդապեշտում Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի եվրոպական որակավորման մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովին հաղթելուց հետո ստացել է արտոնագիր[4]։ 2021 թվականի օգոստոսին Օլիմպիական խաղերի ժամանակ բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է Նուրիսլամ Սանայևին, որը ներկայացնում էր Ղազախստանը և զբաղացրել է 5-րդ տեղը[5]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի դուստր՝ Մարիան, որը ծնվել է 2017 թվականին[6]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն 2010՝
- Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն 2011՝
- Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն 2013 ՝
- Եվրոպայի առաջնություն U23 2015 ՝
- Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2016 ՝
- Ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի առաջնություն 2020 ՝
- Ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթ 2020՝
- Օլիմպիական խաղեր 2020՝ 5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=FDCBC8441F4C4FD4934F7AF632CB31AE
- ↑ «Чемпионат Европы — 2016». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Абасгаджи Магомедов, Ахмед Усманов, Даурен Куруглиев и Абдулрашид Садулаев завоевали золотые медали личного Кубка мира-2020». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Результаты первого дня Европейского олимпийского лицензионного турнира
- ↑ Борец-вольник Нурислам Санаев завоевал бронзу на Олимпиаде-2020
- ↑ Нашите олимпийски борци извън тепиха (բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Վանգելով» հոդվածին։ |