Գեներալ Միխայիլ Սկոբելևի հին հուշարձան (Մոսկվա)

Այս հոդվածը հին հուշարձանի մասին է։ Նորի մասին տե՛ս Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան (Մոսկվա)։

Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան
Գեներալ Միխայիլ Սկոբելևի հին հուշարձանը, 1913-1917 թվականներ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Ստեղծում1912
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԲնակավայրՄոսկվա և Tverskaya Square?
Շինության ձևԱրձանախումբ
Նյութգրանիտ և բրոնզ
Ներկա վիճակԱվերված
 Mikhail Skobelev Monument, Moscow (Tverskaya) Վիքիպահեստում

Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան (ռուս.՝ Памятник генералу Михаилу Скобелеву), կոթողային ձիարձան Մոսկվայում, որը նվիրված էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս, հետևազորի գեներալ Միխայիլ Դմիտրիևիչ Սկոբելևին։ Հուշարձանը բացվել էր 1912 թվականի հունիսի 24-ին և քանդվել 1918 թվականի մայիսի 1-ին։ Գտնվել է Յուրի Դոլգորուկիի ներկայիս հուշարձանի տեղում՝ Տվերսկայա հրապարակում (հուշարձանի տեղադրման հետ միաժամանակ հրապարակն անվանվել էր «Սկոբելևի հրապարակ» և այդ անունը կրել էր մինչև 1918 թվականը)[1]։

Նկարագրություն

խմբագրել

Խիվան նվաճող և Բուլղարիան ազատագրող Միխայիլ Դմիտրիևիչ Սկոբելևը պատմության մեջ է մտել «սպիտակ գեներալ» անունով։ Նրա հուշարձանի նախագիծը ստեղծել է պաշտոնաթող փոխգնդապետ Պյոտր Ալեքսանդրովիչ Սամսոնովը[1]։ Բրոնզե հուշարձանը կանգնած էր ոչ ստանդարտ ձևի պատվանդանի վրա, որը երեսպատված էր ֆիննական գրանիտով, և շատ արտահայտիչ էր շնորհիվ թուրքական ամրության վրայով ցատկող ծառս արած ձիու վրա հեծյալի դինամիկ դիրքի։ «Սպիտակ գեներալի» պատկերաքանդակի կողքերին նրան հավատարիմ զինվորների արձանախմբերն էին, խորշերում տեղակայված էին խորաքանդակներ, որոնք պատկերում էին 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի դրվագներ[1]։ Կարծիք կա, որ ձիավորի քանդակն ունեցել է ընդամենը երկու հենարան՝ ձիու հետևի ոտքերը։ Եթե դա այդպես է, ապա Ռուսաստանում եղել է միայն մեկ նման հուշարձան՝ Նիկոլայ I-ի ձիարձանը Սանկտ Պետերբուրգում, որի հեղինակը եղել է Պյոտր Կլոդտը։ Սակայն, դատելով հուշարձանի հին լուսանկարներից, գրոհով գրավված ամրության դրվագներից մեկը ձիու առջևի ոտքերի տակ կարող էր ծառայել որպես երրորդ հենարան։

Պատմություն

խմբագրել
 
Սկոբելևի հրապարակը Փետրվարյան հեղափոխության օրերին

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1912 թվականի հունիսի 24-ին` գեներալի մահից 30 տարի հետո[1]։

Մինչև 1918 թվականի մայիսի 1-ը հուշարձանը քանդվեց ի կատարումն «Թագավորների և նրանց ծառաների հուշարձանները հանելու մասին» դեկրետի[1]։ Հուշարձանի տեղում նույն 1918 թվականին կանգնեցվեց խորհրդային սահմանադրության հուշարձանը, որը 1919 թվականին լրացվեց Ազատության արձանով։ Այն գոյատևեց մինչեւ 1941 թվականը, իսկ 1954 թվականին այս վայրում տեղադրվեց Յուրի Դոլգորուկիի հուշարձանը[1]։

1918 թվականին քանդվածի փոխարեն նոր հուշարձանը տեղադրվեց 2014 թվականի դեկտեմբերի 9-ին` «Նիկուլինո» զբոսայգու տարածքում` Վերնադսկու պողոտայում գտնվող Գլխավոր շտաբի ակադեմիայի շենքի դիմաց (Մոսկվայի հարավ-արևմուտք)։ Հեղինակներ` քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկով, ճարտարապետներ` Ի. Ն. Վոսկրեսենսկի, Ա. Ի. Վոսկրեսենսկի։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Увековеченный военачальник. История сноса и установок московского памятника «белому генералу»».

Արտաքին աղբյուրներ

խմբագրել
  • К. Г. Сокол. Монументы империи. Москва, 2001, стр. 318-320.