Գենադի Ուրանով (ռուս.՝ Генна́дий Васи́льевич Ура́нов, սեպտեմբերի 22, 1934(1934-09-22), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 1, 2014(2014-03-01), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Գենադի Ուրանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1934(1934-09-22)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր մարտի 1, 2014(2014-03-01) (79 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1958 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1959 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

1959-1961 թվականներ՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։

1961-1967 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

1967-1972 թվականներ՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։

1972-1975 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

1975-1978 թվականներ՝ Իտալիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանարդ։

1978-1982 թվականներ՝ Գաբոնի Հանրապետությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։

1982-1986 թվականներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԽՍՀՄ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ նախագահի տեղակալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ։

1986-1991  թվականներ՝ Իռլանդիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։

1992 թվականի ապրիլի 22-ից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան[1]։

1996 թվականից մինչև 2001 թվականը եղել է Վատիկանի և Մալթայի շքանշանի Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչը։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Աշխատանքներ խմբագրել

  • «Ватиканский фактор в системе современных международных отношений» (сб. статей кафедры ИПСЕА, 2006)
  • «Италия в системе современных международных отношений», «Внешнеполитические приоритеты Италии в постбиполярном мире» (2007)
  • «Италия и современные процессы глобализации», «О политсистеме и политической культуре современной Италии» (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. ISBN 5-86564-033-X