Գեյերի և լեսբուհիների թագավորություն
Գեյերի և լեսբուհիների թագավորություն, (անգլ.՝ «Gay and Lesbian Kingdom of the Coral Sea Islands»), վիրտուալ պետություն Մարջանների ծովի կղզիների տարածքում Ավստրալիայի ափերի վրա։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմն | I Am What I Am? | ||||
Կարգավիճակ | micronation? և LGBT place? | ||||
Մտնում է | Մարջանների ծովի կղզիների տարածք | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն և իսպաներեն | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունիսի 14, 2004 թ. | ||||
web.archive.org/web/20180617073325/http://gaykingdom.info/history.htm |
Ավստրալական պառլամենտի կողմից ընդունված նույնասեռ ամուսնությունների արգելքի մասին որոշումից հետո ավստրալական գեյ ակտիվիստների մի խումբ 2004 թվականի հունիսի 14–ին հայտնել է անմարդաբնակ կղզիների տարածքում «նույնասեռ» պետություն ստեղծելու մտադրության մասին։ Նրանք ուզում էին բաժանվել Ավստրալիայից և անգամ «կայսր» են ընտրել, ով վերցրել է Դեյլ I անունը։ Թագավորության պաշտոնական օրհներգ է դարձել «I Am What I Am» երգը[1]։
Պաշտոնական իշխանությունները այդ դեմարշը լուրջ չեն ընդունել անգամ դրանից հետո, երբ «կայսրը» ժամանել է կղզիներից ամենախոշորը և դրա վերևով ծիածանի դրոշ բարձրացրել։
Թագավորության պատմության մեջ հիմնական իրադարձություններԽմբագրել
- 2004 թվականի հունիսի 14՝ անկախության հռչակում
- 2004 թվականի սեպտեմբերի 13՝ պատերազմի հայտարարում Ավստրալիային
- 2006 թվականի հուլիսի 12՝ թագավորության առաջին նամականիշների թողարկում
- 2017 թվականի սեպտեմբերի 12 – նոյեմբերի 7՝ փոստային հարցում Ավստրալիայում նույնասեռ ամուսնությունների օրինականացման համար[2][3]։ Ավելի քան 60%–ը աջակցել են այդպիսի ամուսնությունները։
- 2017 թվականի նոյեմբերի 17՝ թագավորության ցրում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-07-ին։ Վերցված է 2019-12-15
- ↑ «Gay & Lesbian Kingdom»։ Web.archive.org։ Վերցված է 2019-07-12
- ↑ «Gay & Lesbian Kingdom»։ Web.archive.org։ Վերցված է 2019-07-12
Արտաքին հղումներԽմբագրել
- "Գեյերի և լեսբուհիների թագավորության պաշտոնական կայք" Archived 2016-11-10 at the Wayback Machine.
- Կայք Facebook-ում