Գեյա (աստղադիտակ)
Գեյա (սկզբնապես` Աստղաֆիզիկայի գլոբալ աստղաչափական ինտերֆերոմետի (անգլ.՝ Global Astrometric Interferometer for Astrophysics) հապավումն է՝ Gaia[4]; հայերեն տառադարձմամբ՝ Գեյա, Գեա կամ Գայա), Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) օպտիկական տիրույթի տիեզերական աստղադիտակ է՝ Hipparcos նախագծի իրավահաջորդը։ Աստղադիտակի հիմնական խնդիրը մեր Գալակտիկայի աստղերի բաշխվածության մանրամասն քարտեզ պատրաստելն է։
![]() | |
COSPAR ID | 2013-074A |
---|---|
NSSDCA ID | 2013-074A |
SCN | 39479 |
Ուղեծրի տեսակ | Լիսաժուի ուղեծիր |
Պտույտի ժամկետ | մոտ 180 օր[1][2] |
Գործարկման ամսաթիվ | դեկտեմբերի 19, 2013[3] |
Գործարկման վայր | Սոյուզ արձակման համալիր[3] |
Գործարկման հրթիռ | Սոյուզ-2.1բ[3] |
Զանգված | 2029 կիլոգրամ[1] |
Կայք | sci.esa.int/gaia/(անգլ.) |
Գեյան արձակվել է արբանյակի ուղեծիր 2013 թվականի դեկտեմբերի 19-ին[5][6]։ Գործարկումից մեկ ամիս էլ չանցած, այն հասել է հալո ուղեծրի, որը գտնվում էր Երկրից 1,5 միլիոն կմ հեռավորության վրա՝ Երկիր-Արև համակարգի Լագրանժ կետի՝ L2-ի մոտ։
Գեյա առաքելության մշակումը տևել է 13 տարի և արժեցել 740 միլիոն եվրո[7]։ Գայայի տվյալները հնարավորություն են տվել կազմել մեր գալակտիկայի մի մասի եռաչափ քարտեզ՝ ցույց տալով ավելի քան մեկ միլիարդ աստղերի կոորդինատները, շարժման ուղղությունը և սպեկտրային տեսակը։ Բացի այդ, աստղադիտակը կկարողանա հայտնաբերել Արեգակնային համակարգի մոտ 10 հազար էկզոմոլորակներներ, ինչպես նաև աստերոիդներ և գիսաստղեր։
Խնդիրներ
խմբագրելԳեյայի ամենակարևոր գիտական խնդիրը աստղերի հետազոտման միջոցով Մեր Գալակտիկա ծագումն ու զարգացումը պարզաբանելն է։ Գեյայի հավաքած տվյալները թույլ կտան աստղագետներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աստղերը ձևավորվում և ինչպես են նրանք հագեցնում իրենց շրջապատող տարածությունը նյութով, երբ նրանք մահանում են։ Մեկ միլիարդ աստղի համար (սա մեր Գալակտիկայի 0,5%-ն է) պարալաքսի, ինչպես նաև աստղերի սեփական շարժումների և շառավղային արագության չափումների նախկինում անհասանելի ճշգրտությունը աստղագետներինհնարավորություն կտա Ծիր Կաթինի զարգացման և կառուցվածքի մասին ավելի հստակ պատկերացում ստանալ[8]։ Պարալաքսը և ճիշտ շարժումը կչափվեն երկու բազմակողմ աստղադիտակների միջոցով, որոնց դիտման հարթությունը ուղղահայաց է պտտման առանցքին։ Աստղերի շառավղային արագությունը կչափվի մեկ սպեկտրոմետրի միջոցով, որը նույնպես տեղադրված է Գեյայի վրա։
Պարալաքսի և պայծառ աստղերի տեղորոշման ճշգրտությունը ավելին կլինի, քան 25 µas, իսկ աղոտ աստղերի համար մինչև 300 µas։
Աստղադիտակի երկրորդ խնդիրը էկզոմոլորակներների հայտնաբերումն է։ Հնարավոր թեկնածուների թիվը գնահատվում է 10 հազար մարմին, ինչը մի քանի անգամ ավելի է, քան Կեպլեր աստղադիտակի հնարավորությունը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://sci.esa.int/gaia/47354-fact-sheet/
- ↑ http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Gaia/Gaia_enters_its_operational_orbit
- ↑ 3,0 3,1 3,2 McDowell J. Jonathan's Space Report — 1989.
- ↑ «Gaia fact sheet» (անգլերեն). ESA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Gaia launch set for 19 December. Արխիվացված 2014-12-18 Wayback Machine(անգլ.)
- ↑ «ESA PR 44-2013: LIFTOFF FOR ESA'S BILLION-STAR SURVEYOR» (անգլերեն). ЕКА. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Сегодня состоится запуск спутника Gaia Արխիվացված 2013-12-19 Wayback Machine 19 декабря 2013
- ↑ Svitak, Amy (2013 թ․ սեպտեմբերի 2). «Galaxy charter». Aviation Week & Space Technology. էջ 30.
- ↑ Perryman, M.A.C; Pace, O. (August 2000). «GAIA – Unraveling the Origin and Evolution of Our Galaxy» (PDF). ESA Bulletin. 103.