Գեղորաշուշան

բույսերի ցեղ
Գեղորաշուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Asphodelaceae
Ենթաընտանիք Գեղորաշուշանայիններ (Hemerocallidoideae)
Ցեղ Գեղորաշուշան (Hemerocallis)
L., 1753

Ոսկեղենիկ կամ գեղորաշուշան, (լատին․՝ Hemerocallis) պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Չինաստանը, Ճապոնիան, Հեռավոր Արևելքը և Սիբիրն է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Դեղին ոսկեղենիկ (A) և Շականակագույն-դեղին ոսկեղենիկ (B) Բուսաբանական նկարազարդումը գրքից О. В. Томе «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Բավական ցրտադիմացկուն է և ձմռանը մեր պայմաններում չի ցրտահարվում, իսկ ամռանը նույնիսկ ամենաուժեղ շոգերն էլ չեն ազդում նրա վրա։ Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ժապավենաձև փռված-լայնատարած տերևներով։ Տարբեր տեսակների և սորտերի բարձրությունը տատանվում է 0,5-1,0 մ-ի սահմաններում։ Ծաղիկները նման են շուշանի ծաղիկներին, լինում են դեղին, դեղնակիտրոնագույն, նարնջագույն և այլ երանգների։

Մշակում խմբագրել

Բազմացվում է հիմնականում թփի բաժանումով։ ՈՒռուցքանման կոճղարմատներով արագ տարածվելով առաջացնում է բուսուտներ, որտեղից կարելի է ցանկացած քանակությամբ բույսեր անջատել։ Նախընտրում է արևոտ հողամասեր, սակայն վատ չի աճում նաև կիսաստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Մեկ երկու տարին մեկ անգամ գոմաղբով պարատացնելու դեպքում, առանց տեղից փոխադրելու, բույսը կարող է ապրել ու աճել տասնյակ տարիներ։ Չափավոր ոռոգում է պահանջում, քանի որ խիտ տերևային զանգվածի շնորհիվ ստվերացնում է հողը և կասեցնում խոնավության գոլորշիացումը։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Կտրած վիճակում ջրի մեջ շատ երկար է դիմանում, ընդ որում ծաղկակիր ցողունի վրա գտնվող բոլոր ծաղկակոները աստիճանաբար բացվում են։ Ծաղիկները գիշերը փակվում են, բացվելով միայն արևածագից 1-2 ժամ հետո։

Տարածվածություն խմբագրել

Ոսկեղենիկների մի շարք տեսակներ լայնորեն տարածված են մշակության մեջ։ Օրինակ, շիկակարմրավունը (H.fulva L.) ամենատարածված և դիմացկուն տեսակներից մեկն է։ Բարձրությունը հասնում է 1-մ-ի։ Ծաղիկները դարչնա-նարնջագույն են, ծաղկում է մայիսի երկրորդ կեսից։ Դեղին ոսկեղենիկից (H.flava L.) հայրենիքը Սիբիրն է։ Ծաղկում է մայիսի սկզբներից՝ դեղին-ոսկեգույն թեթև բուրմունք արձակող ծաղիկներով։ Բարձրությունը հասնում է 70-80 սմ-ի։ Միդենդորֆի ոսկեղենիկի (H.Midendorfu) բարձրությունը հասնում է 50-60 սմ-ի։ Սեզոնի ընթացքում ծաղկում է երկու անգամ՝ գարնան վերջին և աշնանը, դեղնաոսկեգույն, բուրավետ ծաղիկներով։ ՈՒշագրավ է նաև Նիլբիո ոսկեղենիկը (Nilbio) իր կիսաբազմաթերթ, գեղեցիկ նարնջագույն ծաղիկներով։

Օգտագործում խմբագրել

Օգտագործվում է ծաղկանոցներ դեկորատիվ ձևավորման համար։ Շատ գեղեցիկ է մարգախոտերի ֆոնի վրա խմբերով կամ մեկական տնկելիս, ջրավազանների եզրին, բարձր թփերի դիմաց և այլն։

Տեսակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղորաշուշան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղորաշուշան» հոդվածին։