Արքայադուստր գորտը
Արքայադուստր գորտը (ռուս.՝ Царе́вна-лягу́шка), ռուսական ժողովրդական հեքիաթ։ Նմանատիպ սյուժեով հեքիաթներ հայտնի են մի շարք եվրոպական երկրներում, ինչպես, օրինակ, Իտալիայում, Հունաստանում, ինչպես նաև հանդիպում է բուրիաթների, բաշկիրների, թաթարների մոտ։ Ա. Ն. Աֆանեսևի «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի մեջ ներառված է 104 համարի տակ։ Հեքիաթի մեջ գործող կերպարը գեղեցիկ աղջիկ է, ով սովորաբար տիրապետում է կախարդանքի հմտություններին և ստիպված էր ժամանակավոր ապրել գորտի կերպարանքով։
Արքայադուստր գորտը | |
---|---|
Տեսակ | հեքիաթային սյուժե և Ռուսական ժողովրդական հեքիաթներ |
Ժանր | ժողովրդական հեքիաթ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
The Frog Princess |
Սյուժե
խմբագրելԹագավորն ուներ երեք որդի։ Փոքրի անունն էր Իվան արքայազն։ Գալիս է արքայի որդիների ամուսնանալու ժամանակը։ Իվան արքայազն ստիպված էր ամուսնանալ գորտի հետ, որովհետև նրա գտել էր ծիսական արարողության ժամանակ (արքայազններն առանց նշան բռնելու կրակում էին նետով, որտեղ ընկնում է նետը, այնտեղ էլ փնտրում էին հարսնացուին)։ Գորտը, ի տարբերություն Իվան արքայազնի եղբայրների կանանց, գերազանց կատարում է իր սկեսրայրի` արքայի տված առաջադրանքները կախարդանքի (ըստ հեքիաթի մի տարբերակի) կամ «մայրիկ-դայակների» (ըստ մյուս տարբերակի) օգնությամբ։ Երբ արքան Իվանին իր կնոջ հետ հրավիրում է խնջույքի, նա գալիս է չքնաղ աղջկա կերպարանքով։ Իվանը գաղտնի այրում է կնոջ կաշին, ինչն ստիպում է նրան հեռանալ։ Արքայազնը գնում է նրան փնտրելու, գտնում է նրան Կոշչեյի տանը և ազատում կնոջը։
Ըստ Աառնե-Թոմպսոնի դասակարգման սյուժեն կրում է 402 համարը։
Այլ ժողովուրդների մոտ
խմբագրելԱրքայադուստ գորտի մասին սյուժեն ռուսական հեքիաթներից որոշ փոփոխություններով անցել է Ռուսաստանի մի շարք ազգերի, օրինակ, բաշկիրների և թաթարների ժողովրդական հեքիաթների մեջ։ Առաջին անգամ 1903 թվականին հրապարակված բույրաթական «Ուտա-Սագան-բատոր» հեքիաթի բազմաշերտ սյուժեի վերջնական տարբերակում ներկայացված է նաև նմանատիպ սյուժե։ Միևնույն ժամանակ առաջադրանքներ կատարելիս գորտի օգնականը դառնում են սև շունը և սպիտակ կովը, որը թիակին սև նշան ունի[1]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել2017 թվականի հոկտեմբերի 3-ին քաղաք Կուրգանսկի մարզի Շադրինսկ քաղաքն ըստ Ռուսաստանի հեքիաթային քարտեզի ճանաչվել է Արքայադուստր գորտիԵլենա հրաշալիի ծննդավայր[2]։ Դա տեղի է ունեցել շնորհիվ 19-րդ դարի գավառագետ և լուսավորիչ Ա. Ն. Զիրյանովայի[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Վ. Վասնեցով, «Արքայադուստր գորտը»
-
Արքայադուստր գորտը 20-րդ դարի բացիկի վրա
-
Իվան Բիլիբին, «Արքայադուստր գորտը»
-
Ռուսաստանի բանկի հուշադրամ
Արվեստում
խմբագրել- 1939 - «Գեղեցկուհի Վասիլիսան» ֆիլմ
- 1954 - «Արքայադուստր գորտը» մուլտֆիլմ
- 1971 - տիկնիկային մուլտֆիլմ-ներկայացում ըստ «Արքայադուստր գորտը» հեքիաթի մոտիվների
- 1977 - «Գեղեցկուհի Վասիլիսան» մուլտֆիլմ
- 2009 - «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմ
- 2015 - Մ. Լոմոնոսվի անվան Արխանգելսկի դրամատիկական թատրոնի «Արքայադուստր գորտը» ներկայացումը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Бурятские народные сказки. Ута-Саган-батор. М. Современник, 1990.
- ↑ Царевну-лягушку прописали в Шадринске
- ↑ «Шадринская Царевна-лягушка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.