Գեղամ Սևան

հայ արձակագիր, գրականագետ

Գեղամ Լևոնի Սևան (Գեղամ Սվաճյան[1], հունվարի 8, 1926(1926-01-08), Ստամբուլ, Թուրքիա - մայիսի 8, 1991(1991-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1983): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1969 թվականից։

Գեղամ Սևան
Ծնվել էհունվարի 8, 1926(1926-01-08)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էմայիսի 8, 1991(1991-05-08) (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և գրականագետ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1983)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Գեղամ Սևան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Գեղամ Սևանը ծնվել է 1926 թվականի հունվարի 8-ին, Ստամբուլում։ Սովորել է տեղի Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, ապա իրավաբանական համալսարանում։ 1949 թվականին փոխադրվել է Լիբանան և աշխատել Բեյրութի Վիեննայի Մխիթարյանների վարժարանում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1962 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1962 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1968 թվականին «Վազգեն Շուշանյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[2], 1983 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Մահացել է Երևանում, 1991 թվականին[3]։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Հրատարակվել են Գեղամ Սևանի «Ագռավները թառեցան» (1949), «Սև ծովը նույնն է միշտ» (1954), «Նահրեն-Ռաս-Բեյրութ» (1955), «Կանաչ անապատ» (1957), «Ծիծեռնակները ցածեն անցան» (1964), «Հայոց թաղը» (1967), «Երեք սերունդ» (1974), «Ամեն մարդ իր ճանապարհով» (1979) պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Բյուրեղյա դղյակ» (1959), «Ինչո՞ւ, ինչի՞ համար» (1982), «Հող և սեր» (1986) վեպերը։ Ռուսերեն լույս են տեսել Սևանի «Բյուրեղյա դղյակը» (Մոսկվա, 1966), «Այրվում են ձիթենիները» (Մոսկվա, 1973), լատիշերեն «Բյուրեղյա դղյակ» (Ռիգա, 1968) գրքերը[4]։

Պատկերել է սփյուռքի, Թուրքիայի հայերի կյանքը։ Նրա գեղարվեստական երկերի առանցքային գաղափարը մարդու ազգային, դասակարգային արժանապատվության պահպանումն է։ Հեղինակի ոճի բնորոշ գծերից են մարդկային հարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությունը, պատումի անկեղծ, մտերմիկ շեշտը։ Նրա ուսումնասիրությունների ոլորտը եղել է սփյուռքահայ գրականությունը։ Տպագրվել են նրա «Վազգեն Շուշանյան» (1968), «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր. 1920-1945» (1980), «Հակոբ Մնձուրի» (1981), «Հայրենիք-Սփյուռք գրական կապերը. 1920-1985» (1988), «Համաստեղ» (1989) մենագրությունները։ Շ. Վարսյանի և Վ. Պետոյանի հեղինակակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971,1974, 1978):

  • Ագռաւները թառեցան, Բեյրութ, 1949, 186 էջ։
  • Սև ծովը նոյնն է միշտ, Բեյրութ, 1954, 252 էջ։
  • Կանաչ անապատ, Երևան, Հայպետհրատ, 1957, 330 էջ։
  • Բիւրեղեայ դղեակ, Բեյրութ, 1959, 191 էջ։
  • Ծիծեռնակները ցածէն անցան, Բեյրութ, 1961, 113 էջ։
  • Ծիծեռնակները ցածեն անցան, Երևան, Հայպետհրատ, 1964, 410 էջ։
  • Վազգեն Շուշանյան (մենագրություն), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1968, 160 էջ։
  • Հայոց թաղը, Երևան, «Հայաստան», 1967, 220 էջ։
  • Երեք սերունդ (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1974, 203 էջ։
  • Ամեն մարդ իր ճանապարհով, Երևան, «Սովետական գրող», 1979, 478 էջ[5]։
  • Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1920-1945), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1980, 320 էջ[6]։
  • Հակոբ Մնձուրի։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, 198 էջ[7]։
  • «Ինչո՞ւ, ինչի՞ համար», Երևան, 1982, 320 էջ։
  • «Հող և սեր», Երևան, 1986։
  • Հայրենիք-սփիւռք գրական կապերը, 1920-1985։ Հայկական ԽՍՀ «Գիտելիք» ընկերութիւն։ Սփիւրքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ, 1988, 34 էջ[8]։
  • «Համաստեղ» (մենագրություն), Երևան, 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «AV Production - Գեղամ Սևան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 413-414։
  3. Կարօ Աբրահամեան, Վարք Քահանայից Բերիոյ թեմի, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիաս - Լիբանան», 2004, էջ 529-530 - 552 էջ։
  4. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Սեվան , Գեղամ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. Սեւան, Գեղամ Լեւոնի (1979). Ամեն մարդ իր ճանապարհով. Սովետական գրող.
  6. Սեվան, Գեղամ (1980). Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1920֊1945) (Armenian). Երեվան: Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Սեվան, Գեղամ (1981). Հակոբ Մնձուրի. Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն.
  8. Սեւան, Գեղամ Լեւոնի (1988). Հայրենիք-սփիւռք գրական կապերը, 1920-1985. Հայկական ՍՍՀ "Գիտելիք" ընկերութիւն ։ Սփիւրքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Սևան» հոդվածին։