Գեղամ Ղարիբջանյան
հայ քաղաքական գործիչ
Գեղամ Տիրանի Ղարիբջանյան (հոկտեմբերի 2, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ), Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նախկինում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Գեղամ Ղարիբջանյան | ||
| ||
---|---|---|
մայիս, 2013 - հուլիս, 2021 | ||
| ||
մարտ 12, 2012 - սեպտեմբեր 25, 2018 | ||
Նախորդող | Վահագն Մելիքյան | |
Հաջորդող | Մհեր Մկրտումյան | |
| ||
հունվար 19, 2009 - փետրվար 11, 2012 | ||
Նախորդող | Հայկ Քոթանյան | |
| ||
հունվար 13, 2005 - հունվար 19, 2009 | ||
Նախորդող | Ռուբեն Շուգարյան | |
Հաջորդող | Սերգեյ Մանասարյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ծննդյան օր | 1951 հոկտեմբերի 2 | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Հայր | Տիրան Ղարիբջանյան | |
Մայր | Նինա Ղարիբջանյան | |
Ամուսին | Աիդա Ղարիբջանյան | |
Զավակներ | Անուշ, Անի, Տիրան | |
Պարգևներ | ||
Կենսագրություն
խմբագրելԳեղամ Տիրանի Ղարիբջանյան ծնվել է 1951 թ., հոկտեմբերի 2-ին, Երևանում, Հայկական ԽՍՀ։ 1981 թ. ամուսնացել է Աիդա Ավագյանի հետ (1958, հունվար 14, Երևան, Հայկական ԽՍՀ)։ Ունեն երկու դուստր, մեկ որդի և երեք թոռ։
Կրթություն
խմբագրել- 1968–1973 թթ.- Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ։
- 1994 թ.- ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարան / USC /, հանրային կառավարման բարձրագույն կուրսեր։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- հոկտեմբեր 1973 թ. – հունվար 1978 թ. – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական։
- հունվար 1978 թ. – հունվար 1981 թ. – երկարատև գործուղում Իրան՝ որպես պարսկերեն լեզվի թարգմանիչ։
- հունվար 1981 թ. – մայիս 1991 թ. – Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական, բաժնի վարիչ։
- մայիս 1991 թ. – հունիս 1995. – ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ։
- հուլիս 1995 թ. – փետրվար 1999 թ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
- ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,ապա նախագահ,
- ՀՀ ԱԺ Հայաստան – Իրան բարեկամության խմբի նախագահ,
- ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ,
- ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում սոցիալական հանձնաժողովի փոխնախագահ,
- ՀՀ ԱԺ «Սոցիալական պետություն» պատգամավորական խմբի հիմնադիր։
- 14 հունվար 1999 թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է "արտակարգ և լիազոր դեսպան" դիվանագիտական աստիճան
- հունվար 1999 – հունվար 2005 թ. – Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
- օգոստոս 2001 թ. – հունվար 2005 թ. – Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան,Կատարում հավատարմագրված առաջին ՀՀ դեսպան)
- հունվար 2005 թ. – հունվար 2009 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- հունվար 2009 թ. – փետրվար 2012 թ. – ՀՀ Ազգային ժողովի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար
- մարտ 2012 թ. – սեպտեմբեր 2018 թ. - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]
- մայիս 2013 թ. – Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Աբու-Դաբի)
- մայիս 2019թ.- հոկտեմբեր 2021թ.-Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Դոհա, Կատարում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան)
Այլ տեղեկություններ
խմբագրել- 1998 թ. – Բնության և հասարակության մասին գիտությունների Միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
- 1998 թ. – Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի իրավագիտության պատվավոր դոկտոր։
Մասնակցություն միջկառավարական հանձնաժողովներին՝
խմբագրել- 2004թ.-2009թ. Հայ–չինական, հայ-հնդկական, հայ–լիբանանյան միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի նախագահ։
- Հայ-ռուսական, հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովների անդամ։
Պարգևատրումներ
խմբագրել- 2021 թ. - Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրովարտակով հայ-կատարական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով
- 2017 թ. – Հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշան։
- 2011 թ. – Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[2]։
- 2011 թ. – «Վահան Թեքեյան» հիմնադրամի ոսկե մեդալ։
- 2009 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- 2009 թ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության մեջ ունեցած անգնահատելի ներդրումի և հայ դիվանագիտության կայացմանը բերած մեծ նպաստի համար ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից շնորհակալագիր։
- 2007 թ. – «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե մեդալ։
- 2007 թ. – ՌԴ հասարակական պարգևների ազգային կոմիտեի «Մեծն Իշխան Վլադիմիրի» 2-րդ աստիճանի շքանշան։
- 2007 թ. – ՀԱՊԿ 15-ամյակի հոբելյանական մեդալ։
- 2007 թ. – «Չորրորդ համահայկական խաղերի» կազմակերպման համար շնորհակալագիր Համաշխարհային և կազմակերպչական կոմիտեների նախագահների կողմից։
- 2007 թ. – ՀՀ ոստիկանության կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- 2006 թ. – Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի մեդալ։
- 2006 թ. – Հայ-իրանական գիտամշակութային հարաբերություններում ունեցած վաստակի համար ՀՀ ԳԱ նախագահության պատվոգիր։
Դիվանագիտական աստիճանը
խմբագրելարտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուների իմացությունը
խմբագրելռուսերեն, պարսկերեն, անգլերեն
Ծանոթագրություններ
խմբագրելՆախորդող Վահագն Մելիքյան |
Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 16 մայիսի 2013 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Վահագն Մելիքյան |
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 12 մարտի 2012 թ. - 25 Հոկտեմբեր 2018 թ. |
Հաջորդող Մհեր Մկրտումյան |
Նախորդող Հայկ Քոթանյան |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյան 19 հունվարի 2009 թ. — 11 փետրվարի 2012 թ. |
Հաջորդող Վրեժ Գասպարյան |
Նախորդող Ռուբեն Շուգարյան |
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյան 13 հունվարի 2005 թ. — 19 հունվարի 2012 թ. |
Հաջորդող Սերգեյ Մանասարյան |
Նախորդող Վահան Բայբուրդյան |
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյան 14 հունվարի 1999 թ. — 27 դեկտեմբերի 2004 թ. |
Հաջորդող Կարեն Նազարյան |