Հայկ Քոթանյան
հայ քաղաքական գործիչ
Հայկ Եղիազարի Քոթանյան (հունիսի 6, 1951, Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Հայկ Քոթանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կրթություն
խմբագրել- 1967-1972 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1972-1974 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1974-1975 թթ. – աշխատել է ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրությունում՝ որպես ֆինանսապլանային բաժն ինժեներ-տնտեսագետ, ապա վերստուգիչ։
- 1976-1979 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի աշխատանքի և աշխատավարձի բաժնի տնտեսագետ, այնուհետև բաժնի վարիչ։
- 1979-1985 թթ. - աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության ֆինանսների և ժողտնտպլանի բաժնում որպես ավագ ռեֆերենտ։
- 1985-1992 թթ. – աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում որպես հաստիքային վարչության պետ։
- 1992-1993 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարիչ-ապարատի ղեկավար։
- 1993 թ. - «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր վարչության անդամ։
- 1993-1994 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ավագ խորհրդական, բանկերի գրանցման և արտոնագրման վարչության պետ, այնուհետև բանկի վարչության աշխատակազմի ղեկավար։
- 1994-1995 թթ. - «Անելիք» փայատիրական բանկի վարչության գլխավոր խորհրդական։
- 1996-1997 թթ. - աշխատել է «Հերացի» ՍՊԸ-ում որպես խորհրդական։
- 1997-1998 թթ. - ՀՀ կապի նախարարության «Երևանի ռադիոցանց» ՊՁ տնօրեն։
- 1998 թ. - ՀՀ փոստի և հեռահաղորդագրության նախարարության «Երևանի Ռադիոցանց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
- 1998-1999 թթ. - ՀՀ կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
- 1999 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2009 թ. հունվարի 14-ը - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
- 2009 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով[1]։
- 2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։