Գեղամ Կադիմյան

ֆուտբոլիստ

Գեղամ Գագիկի Կադիմյանը (հոկտեմբերի 19, 1992(1992-10-19)[1][2], Արտաշատ, Հայաստան[3]), հայազգի ուկրաինացի ֆուտբոլիստ, Լվովի «Կարպատների» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, հարձակվող։

Գեղամ Կադիմյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գեղամ Գագիկի Կադիմյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1992(1992-10-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Հայաստան Արտաշատ
Հասակ 183 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Կարպատ» (Լվով)
Համար 92
Պատանեկան կարիերա
1999-2006 Հայաստան Փյունիկ
2006-2009 Ուկրաինա Արսենալ (Խարկով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Ուկրաինա Արսենալ (Խարկով) 10 (1)
2009-2013 Ուկրաինա Տիտան (Արմյանսկ) 58 (3)
2013 Ուկրաինա Սումի 20 (6)
2014 Ուկրաինա Գովեռլա 1 (0)
2014-2015 Ուկրաինա Օլիմպիկ (Դոնեցկ) 36 (7)
2016-մ.հ. Ուկրաինա Կարպատ (Լվով) 11 (0)
Ազգային հավաքական
2016-մ.հ. Հայաստան Հայաստան 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Երևանի «Փյունիկի» սան։ Առաջին մարզիչը եղել է Սերժ Սարգսյանը[3]։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Խարկով հորեղբոր մոտ, որտեղ շարունակեց ֆուտբոլիստի կարիերան «Արսենալի» կազմում։ 16 տարեկանում նորամուտը նշեց «Արսենալի» կազմում՝ երկրորդ լիգայում։ Դրանից հետո խարկովյան ակումբը կորցրեց իր նախկին հզորությունը և Կադիմյանը տեղափոխվեց հայկական «Տիտան» ակումբը, որտեղ անցկացրեց 4 մրցաշրջան։ 2013 թվականի ամռանը հրավիրվեց առաջին լիգայի «Սումի» ակումբը։ Առաջին 13 խաղերում փոխարինման դուրս գալով՝ հարձակվողը 6 գոլ խփեց և արդեն կես տարի անց տեղափոխվեց «Գովեռլա»՝ Պրեմիեր լիգայի թիմ։ Առաջին երեք խաղերում խաղալով Գեղամը 3 գոլ խփեց, իսկ բարձրագույն առաջնությունում խաղաց 1 խաղ՝ խարկովյան «Մետալիստի» դեմ 2014 թվականի մարտի 16-ին։

2014 թվականի ամռանը տեղափոխվեց Դոնցեքի «Օլիմպիկ»։ Նոր ակումբում նորամուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 3-ին Լուգանի «Զարյա» ակումբի դեմ խաղում[4]։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Կադիմյանի պայմանագրի ժամկետը ավարտվել է «Օլիմպիկի» հետ[5]։

2016 թվականի փետրվարին դարձավ Լվովի «Կարպատ» ակումբի ֆուտբոլիստ[6]։ 2016 թվականի մարտի 5-ին նորամուտը նշեց «Կարպատի» կազմում՝ Օդեսայի «Չերնոմորեցայի» դեմ խաղում։

Կարիերան հավաքականում խմբագրել

2016 թվականի մարտին հրավիրվեց Հայաստանի հավաքական[7]։ Մարտի 25-ին նորամուտը նշեց հավաքականում՝ 68-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մարկոս Պիզելիի փոխարեն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Кадимян: «Люблю петь и забивать голы»» (ռուսերեն). Артур Валерко, Football.ua. 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Первая победа «Олимпика» в Премьер-лиге!» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2014 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «ФК «Олимпик» благодарит за сотрудничество» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Гегам Кадимян - гравець «Карпат»» (ուկրաիներեն). Информационный центр ФК «Карпаты». 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  7. Գեղամ Կադիմյան. Հայաստանը հայրենիքս է և շատ հաճելի է հրավեր ստանալ հավաքականից
  8. «Гегам Кадимян дебютував за збірну Вірменії». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել