Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեղամ Խաչատուրի Աղաջանյան (դեկտեմբերի 22 1891 (հունվարի 3 1892)[1][2], Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 23, 1969(1969-09-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային գյուղատնտես։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956, թղթակից անդամ 1952 թվականից)[3]։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)։

Գեղամ Աղաջանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22 1891 (հունվարի 3 1892)[1][2]
ԾննդավայրԲլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էսեպտեմբերի 23, 1969(1969-09-23)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[2] (939)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՀայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[1][2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1891 թ. դեկտեմբերի 22 (1892 թվականի հունվարի 4)-ին, Սուրմալուի գավառի Բլուր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926)։

1930-1969 թվականներին ղեկավարել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր երկրագործության ամբիոնը[4]։ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1955-1956)։

1956-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչության պետ։

Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, գիտահանրամատչելի գրքույկների ու հոդվածների[5]։ Աղաջանյանն ուսումնասիրել է հողի մշակության համակարգերը, ցանքաշրջանառության հարցերը, դաշտային գյուղատնտեսական բույսերը, ՀԽՍՀ մոլախոտային բուսականությունը, առանձնապես՝ մոլասորգոն (ղանղուրդանը), խրփուկը, գեղավերը և այլն, առաջարկել դրանց դեմ պայքարի միջոցներ։

Մահացել է սեպտեմբերի 23-ին, Երևանում։

Աշխատություններ խմբագրել

  • «Մոլասորգոյի կենսաբանությունը և պայքարի միջոցառումները»
  • «Հայաստանի մոլախոտային բուսականությունը և պայքարը նրա դեմ» (քառահատոր)
  • «Դաշտային կուլտուրաների ագրոտեխնիկան» (եռահատոր)[6]

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  4. Գեղամ Խաչատուրի Աղաջանյանի մասին ՀԱԱՀ կայքում
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գեղամ Աղաջանյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 246