Վլադիմիր Գեորգիևիչ Գելֆրեյխ (ռուս.՝ Влади́мир Гео́ргиевич Гельфре́йх ; մարտի 12 (24), 1885, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 7, 1967(1967-08-07)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային ճարտարապետ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1906–14), միաժամանակ աշխատել Վլադիմիր Շչուկոյի հետ․ 1918–39-ին՝ համահեղինակ (Սմոլնիի դարպասները, 1923–25, Լենինգրադ, Վ․ Ի․ Լենինի անվ․ ԽՍՀՄ գրադարանի նոր շենքը, 1928–40, Մոսկվա)։ 1935-ից Գելֆրեյխը մասնակցել է Մոսկվայի վերաշինությանը, կառուցել կամուրջներ, մետրոպոլիտենի «էլեկտրոզավոդսկայա» կայարանը (1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), արտաքին գործերի մինիստրության շենքը Սմոլենսկի հրապարակում (1948–52, Մ․ Ա․ Մինկուսի հետ, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։

Վլադիմիր Գելֆրեյխ
Դիմանկար
Ծնվել էմարտի 12 (24), 1885
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 7, 1967(1967-08-07)[1][2] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1914)
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Vladimir Gelfreikh Վիքիպահեստում

Ծնվել է պետական ծառայողի ընտանիքում։ Ավարտելով ուումնարան, 2 տարի մասնավոր դպրոցում զբաղվել է նկարչությամբ։ 1906 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսրական ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտել է 1941 թվականին, և որպես դիպլոմային աշխատանք նախագծել է Պետական խորհրդի մասնաշենքը, նախագծի ղեկավար` պրոֆեսոր Լեոնտի Բենուա։ Դեռևս սովորելու տարիներին սկսել է աշխատել Վլադիմիր Շչուկոյի ճարտարապետական ակադեմիայում, ինքը Շչուկոն մեծ ազդեցություն է թողել նրա հետագա ստեղծագործական ուղու վրա:[3][4] Սկսած 1918 թվականիծ եղել է Շչուկոյի աշխատանքների համահեղինակը, մինչև վերջինիս մահը՝ 1939 թվականը։

1918-1935 թվականներին Գելֆրեյխը դասավանդել է Լենինգրադի բարձագույն գեղարվեստա-տեխնիկական համալսարանում, իսկ 1959-1967 թթ․ դասավանդել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։

1935 թվականից Վլադիմիր Գելֆրեյխը ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի վերակուցմանը, մշակել Մոսկվայի հարավ-արևմուտքի նախագծային տարբերակ։

Մահացել է 1967 թվականի օգոստոսի 7-ին, հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Գելֆրեյխ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 706