Ռուդ Գելս (հոլ.՝ Geertruida "Ruud" Maria Geels, հուլիսի 28, 1948(1948-07-28)[1], Հաառլեմ, Նիդերլանդներ - նոյեմբերի 18, 2023(2023-11-18)[2]), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող, 1974-1981 թվականներին նա 20 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում և դարձել 11 գոլի հեղինակ։ Գելսն առավել հայտնի էր գլխով հարվածելու իր վարպետությամբ։

Ռուդ Գելս
հոլ.՝ Ruud Geels
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1948(1948-07-28)[1]
Ծննդավայր Հաառլեմ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 18, 2023(2023-11-18)[2] (75 տարեկան)
Հասակ 181 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան Ռուդ Գելսն սկսել է «Տելսթար» ակումբում, որտեղ երկու տարվա ընթացքում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 1966 թվականին նա տեղափոխվել է «Ֆեյենորդ», որտեղ իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում և խփել է 8 գոլ։ 1967/68 առաջնությունում նա 35 խաղում խփել է 20 գոլ և նրա ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1969 թվականին Գելսը դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր և չեմպիոն, իսկ մեկ տարի անց՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող։

Ռուդ Գելսը «Ֆեյենորդի» կազմում անցկացրել է 89 հանդիպում և դարձել 46 գոլի հեղինակ։

1970 թվականին Ռուդը տեղափոխվել է Դեյվենտեր քաղաքի «Գոու Էհեդ Իգլզ» ակումբ։ Ակումբի կազմում երկու մրցաշրջանի 62 խաղում խփել է 35 գոլ։ Նրա ակումբը հիմնականում տեղ է զբաղեցրել Նիդեռլանդների առաջնության աղյուսակի միջնամասում։ 1972 թվականին Գելսը դարձել է բելգիական «Բրյուգգե» ակումբի լեգիոներ։ Բելգիական ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանում Ռուդը դարձել է երկրի չեմպիոն։ Ռմբարկուների միջև պայքարում Ռուդը դարձել է 10 գոլի հեղինակ, իսկ առաջին տեղը զբաղեցրել է հոլանդացի մեկ այլ լեգիոներ՝ Ռոբ Ռենսենբրինկը, որը 1972/73 մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ։

Ռուդ Գելսը «Բրյուգեի» կազմում երկու մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 53 հանդիպում և խփել 28 գոլ։

1973/74 Բելգիայի առաջնության ավարտից հետո Գելսը վերադարձել է հայրենիք և դարձել Ամստերդամի «Այաքսի» խաղացող։ «Այաքսի» կազմում իր առաջին մրցաշրջանում Ռուդը 30 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն, չնայած դրան, Այաքսը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

«Այաքսում» անցկացրած չորս մրցաշրջանների ընթացքում Գելսը չորս անգամ դարձել է երկրի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1975 թվականին France Football ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթի կողմից արժանացել է արծաթե խաղակոշիկի՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Նույն թվականին Ռուդը դարձել է Նիդեռլանդների լավագույն ֆուտբոլիստ։ 1977 և 1978 թվականներին Գելսն արժանացել է բրոնզե խաղակոշիկի՝ ըստ France Football շաբաթաթերթի՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։

1978 թվականին Ռուդ Գելսը վերադարձել է Բելգիա և պայմանագիր կնքել Անդերլեխտի հետ։ Գելսը տպավորիչ ելույթ է ունեցել 1978/79 թվականների Բելգիայի առաջնությունում, նա 28 խաղում խփել է 25 գոլ։

Անդերլեխտի կազմում հոլանդացի ֆուտբոլիստը 1978 թվականին նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը։

1979 թվականին Ռուդը տեղափոխվել է Ռոտերդամի «Սպարտա», որի կազմում երկու մրցաշրջանում՝ 48 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ։ 1977/78 թվականների մրցաշրջանում Ռուդը 22 գոլով կրկին դարձել է Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ Եվրոպայում այդ արդյունքով նա գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե խաղակոշիկի։

Հետագայում Ռուդ Գելսը հանդես է եկել է «ՊՍՎ Էյնդհովեն» և «ՆԱԿ Բրեդա» ակումբներում։ Հոլանդացի ֆուտբոլիստն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 1984 թվականին։ Հոլանդիայի բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուների պատմության մեջ Ռուդը երկրորդ տեղում է, նա միակն է, որին հաջողվել է հինգ անգամ դառնալ առաջնության լավագույն ռմբարկու։

Ռուդ Գելսը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 18-ին 75 տարեկան հասակում[3]։

Կարիերան ազգային հավաքականում խմբագրել

Ռուդ Գելսը Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականում իր առաջնախաղը նշել է 1974 թվականի մարտի 27-ին՝ Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Ազգային հավաքականում նա իր առաջին գոլը խփել է 1974 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0։ 1974 թվականին Ռուդ Գելսը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ երկու տարի անց Գելսը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1976 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա հավաքականը գրավել է երրորդ տեղը։

Ռուդ Գելսը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականում վերջին խաղը նա անցկացրել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին և դարձել գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ խմբագրել

Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական խմբագրել

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1974 թ․
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 1976 թ․

«Ֆեյենորդ» խմբագրել

  • Հոլանդիայի չեմպիոն, 1968/69 թթ․
  • Հոլանդիայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր, 1966/67, 1967/68, 1969/70 թթ.
  • Հոլանդիայի գավաթակիր, 1968/69 թթ․
  • Եվրոպայի գավաթակիր, 1969/70 թթ․

«Բրյուգե» խմբագրել

Բելգիայի չեմպիոն, 1972/73 թթ․

«Այաքս» խմբագրել

  • Հոլանդիայի չեմպիոն, 1976/77 թթ․
  • Հոլանդիայի առաջնության արծաթե մեդալակիր, 1977/78 թթ․
  • Հոլանդիայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, 1974/75, 1975/76 թթ.

«Անդերլեխտ» խմբագրել

  • Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր, 1978/79 թթ․
  • Եվրոպայի սուպերգավաթի հաղթող, 1978 թ․

«ՊՍՎ Էյնդհովեն» խմբագրել

Հոլանդիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1981/82 թթ․

Անձնական խմբագրել

  • Հոլանդիայի առաջնության հնգակի լավագույն ռմբարկու՝ 1974/75 (30 գոլ), 1975/76 (29 գոլ), 1976/77 (34 գոլ), 1977/78 (30 գոլ), 1980/81 (22 գոլ)
  • «Ոսկե գնդակի» կրկնակի հավակնորդ, 1975, 1977 թթ․
  • Արծաթե խաղակոշիկի մրցանակակիր, 1975 թ․ (30 գոլ)
  • Բրոնզե խաղակոշիկի հաղթող կրկնակի մրցանակակիր, 1977 թ․(34 գոլ), 1978 թ․ (30 գոլ)
  • Հոլանդիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 2-րդ տեղ, 265 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Topschutter Ruud Geels op 75-jarige leeftijd overleden (նիդերլ.) — 2023.
  3. «Topschutter Ruud Geels op 75-jarige leeftijd overleden». ESPN.nl (հոլանդերեն). 2023 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդ Գելս» հոդվածին։